Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ի՞նչ են պատմում մարդու մասին նրա երաժշտական նախասիրութունները

Ի՞նչ են պատմում մարդու մասին նրա երաժշտական նախասիրութունները

Վերջերս անցկացված հետազոտությանը մասնակցել է ավելի քան 36.000 մարդ, որոնց հանձնարարված էր գնահատել երաժշտության տեսակները և վերլուծել դրանք:

Արդյունքներից հայտնի դարձավ հետևյալը.

Փոփ- Այս աճը նախընտրողները, որպես կանոն, աշխատասեր են, ունեն բարձր ինքնագնահատական:

Ռեփ և հիփ-հոփ- Ընդունված է կարծել, որ ռեփ սիրողներն ագրեսիվ են և կոպիտ, սակայն հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այդ կարծրատիպը սխալ է. նրանք ունեն բարձր ինքնագնահատական և լի են ազատության ձգտմամբ:

Ռոք երաժշտություն- Պարզվել է, որ այն նախընտրողները, իրականում, քնքուշ ու նուրբ մարդիկ են, ունեն ստեղծագործական ջիղ, սակայն, հաճախ, ցածր ինքնագնահատականով են տառապում:

Պարային երաժշտություն- Ըստ հետազոտողների` մարդիկ, ովքեր նախընտրում են պարային երաժշտություն, ավելի եռանդուն ու նպատակասլաց են:

Դասական երաժշտություն- Երաժշտության այս տեսակը նախընտրողները, որպես կանոն, ինքնամփոփ են, ռոմանտիկ, արվեստասեր և ունեն արժանապատվության վառ դրսևորում:

Ջազ, բլյուզ, սոլո երաժշտություն- Արտահայտված բարձր ինքնագնահատական ունեցող մարդիկ են այն նախընտրողները, հակված են ունենալու ստեղծագործ էություն, բարձր ինտելեկտ և անկաշկանդ են:

Սկզբնաղբյուր. aysor.am
Լուսանկարը. klintsy.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ