Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Քթի ջերմությամբ հնարավոր է պարզել` մարդը սուտ է խոսում,թե ոչ. հետազոտություն

Քթի ջերմությամբ հնարավոր է պարզել` մարդը սուտ է խոսում,թե ոչ. հետազոտություն

Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երբ մարդը սուտ է ասում, նրա քթի շրջանի հյուսվածքների ջերմաստիճանի բարձրացում է լինում, հայտնում է Russia Today-ը: Եվ այդ կերպ բարդ չի լինում պարզել ստախոսին:

Գիտնականները իրենց փորձարկումները կատարել են՝ դեմքի տարբեր մասերի ջերմաստիճանը չափելով. պարզվել է, որ ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է աչքի ներքին անկյունում և քթի շուրջ:

Գիտնականները արձանագրել են նաև, որ բարդ մտավոր առաջադրանքներ կատարելիս ջերմաստիճանի անկում է արձանագրվում, իսկ սթրես տանելիս էլ բարձրանում է:

Դա կապված է ուղեղի այն մասի հետ, որը պատասխանատու է գիտակցության և մարմնի ջերմաստիճանի կարգավորման համար. իսկ սուտն ու մի քանի այլ գործոններ նշված շրջանում ակտիվություն են առաջացնում:

Թերմոգրաֆիայի կիրառմամբ պարզվել է նաև, որ կանանց շրջանում՝ գրգռվածության ժամանակ, բարձրանում է ջերմությունը դեմքի և կրծքի շրջանում:

Սկզբնաղբյուր. melochi-jizni.ru
Լուսանկարը. www.lelikov.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ