Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Շագանակագույն աչքերով մարդկանց ավելի հաճախ են վստահում առաջին հայացքից. գիտնականներ

Շագանակագույն աչքերով մարդկանց ավելի հաճախ են վստահում առաջին հայացքից. գիտնականներ

Շագանակագույն աչքերով մարդիկ ավելի հաճախ են վստահություն ներշնչում առաջին հայացքից, քան կապուտաչյաները։ Այս մասին ասված է PLоS One ամսագրում հրապարակված հետազոտության մեջ,- հայտնմում է RIA Novosti-ն:

 

Համարվում է, որ դիմագծերի միջոցով շատ բան կարելի է ասել մարդու բնավորության մասին, ընդ որում՝ վստահելի լինելն ու ազնվությունը հաճախ փորձում են գնահատել կզակի ձևով և աչքերի գույնով:

 

Ըստ ֆիզիոգնոմիստիկայի (դիմագիտություն)՝ գիտելիքների ոչ գիտական, բայց լայն ոլորտի, բաց գույնի աչքեր ունեցող մարդիկ ավելի շուտ ազնիվ են, իսկ մեծ կզակը նշանակում է հաստատուն բնավորություն և ուղղամտություն:

 

Չեխ գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել ու եզրակացրել, որ շագանակագույն աչքերով մարդիկ առաջին հայացքից կարող են ավելի մեծ վստահություն ներշնչել: 

 

Հետազոտողները կամավորներին համակարգիչների էկրաններին ցուցադրել են կանանց և տղամարդկանց դեմքեր և խնդրել գնահատել, թե որքանով է դեմքերից յուրաքանչյուրը վստահություն ներշնչում: Պարզվել է, որ ավելի մեծ ու կլորավուն դիմագծերով տղամարդկանց դեմքերն ամենից հաճախ են վստահություն ներշնչել: Կանանց դեմքերի դեպքում դա կարևոր չի եղել: Վստահություն ներշնչող դեմքերի ավելի քան 60%-ն ունեցել է շագանակագույն աչքեր:

 

«Մարդիկ ավելի հակված են վստահելու այնպիսի դեմքերով մարդկանց, որոնք ավելի հաճախ ունենում են ավելի մուգ գույնի աչքեր»,- ասել է հետազոտության ղեկավար Քարել Քլեյզները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ