Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Ինչ է մարդու քնելու դիրքն ասում նրա էության մասին. հետազոտություն

Ինչ է մարդու քնելու դիրքն ասում նրա էության մասին. հետազոտություն

 

Բրիտանացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ մարդու էության, բնավորության հիմնական գծերի մասին կարելի է կարծիք կազմել՝ հիմնվելով նրա քնելու դիրքի վրա, գրում է Daily Mail-ը։

 

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ եթե մարդը քնում է ուղիղ կամ, այլ կերպ ասած, գերանի պես մի կողմի վրա շրջված, ձեռքերը հավասարաչափ կողքերին դրած, ապա դա խոսում է նրա մասին, որ տվյալ անձը շատ համառ է և կայուն իր որոշումների հարցում։

Նա սիրում է ամեն ինչ անել իր կամքի համաձայն, ինչի պատճառով շրջապատի կողմից շատ հաճախ ընկալվում է որպես համառ, գոռոզ մարդ։ Սակայն մասնագետները նշում են, որ քնելու նման դիրքն օգտակար չէ օրգանիզմի համար, քանի որ մկաններն այդ ընթացքում լիովին չեն թուլանում և չեն հանգստանում։

 

Իսկ փորի վրա քնել նախընտրողները գիտնականների կողմից բնորոշվում են որպես չափազանց անհանգիստ մարդիկ, ովքեր անընդհատ տարակուսանքի մեջ են տարբեր հարցերի շուրջ։ Բացի այդ, փորի վրա քնողները բարեխիղճ են ու կարգապահ, սիրում են ամեն ինչ հերթականությամբ անել՝ չխախտելով կարգը։ Սակայն նրանք շատ հաճախ անհանգստանում են այնպիսի բաների համար, երբ դրա կարիքն ամենևին էլ չկա։

 

Ինչ վերաբերում է այն մարդկանց, ովքեր սիրում են կողքի պառկած, ոտքերը փոքր-ինչ ծալած, ձեռքերն առաջ պարզած քնել, ապա նրանք կյանքում մարտահրավերներ սիրող անձնավորություններ են և հաճախ են հանձն առնում ամենաանհավանական գաղափարների իրականացումը։

 

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. http://singlemindedwomen.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ