Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Մարդու աչքերի գույնը և բնավորությունը. սև, դարչնագույն, բաց-շականակագույն աչքեր

Մարդու աչքերի գույնը և բնավորությունը. սև, դարչնագույն, բաց-շականակագույն աչքեր

Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն սև, դարչնագույն և բաց-շականակագույն աչքեր ունեցող մարդիկ: Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են, հասնում են այն ամենին, ինչի ցանկանում են կյանքում:

 

Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական  կամքի ուժ: Հավակնոտ և փառասեր են, միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ, մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի, որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով, և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել երկրպագության առարկային հասնելու ճանապարհին: Երբեմն նրանք կարող են առանց մտածելու անցնել ստեղծված խնդրի լուծմանը, ինչը բացասական հետևանքների կբերի: Ուստի սև գույնի աչքեր ունեցողներին խորհուրդ է տրվում ավելի հանգիստ ընկալել կյանքն ու իրականությունը, զբաղվել սպորտով` ծախսելու համար էներգիայի հսկայական պաշարները, որով օժվտած են սև աչքեր ունեցող մարդիկ:

Դարչնագույնն ունի շատ երանգներ, ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ: Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց, որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ, սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում, ինչը թերևս  հանդիսանում է նրանց միակ բացասական կողմը: Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել, սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը: Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են, նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ, կարող են լեզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ:

Բաց-շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ երազկոտ են, հաճախ ճախրում են երկնքում, մտքով հեռուն են սլանում: Նրանց բնորոշ են բնավորության այնպիսի գծեր, որոնք են անվստահությունը, գաղտնիությունը, միայնակությունը: Նրանք շատ փխրուն  և նուրբ մարդիկ են, որոնք հեշտությամբ են ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Սակայն, քրտնաջան աշխատանքի և աշխատասիրության շնորհիվ, նրանք կարող են հաջողության հասնել: Չնայած երազելու հակմանը, այս մարդիկ կարող են միանգամայն գործնական լինել: Նրանք առանձնանում են հավատարմությամբ ու հաստատակամությամբ: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս մարդիկ  պետք է հավատան  իրենց ուժերին:

Սկզբնաղբյուր. Տիգրան Հախունցի բլոգ
Աղբյուր. normitq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ