Թեստեր
Մարդու աչքերի գույնը և բնավորությունը. դեղին, մոխրագույն, մոխրականաչ աչքեր
Եկեք միասին պարզենք, թե ինչ բնավորություն ունեն դեղին, մոխրագույն և մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ: Դեղին աչքերով մարդիկ շատ հազվադեպ են հանդիպում կյանքում: Այս գույնով բնութագրվում են օձերը և վագրերը, ահա թե ինչու այս գույնի աչքերով մարդիկ ունեն նշյալ կենդանիներին բնորոշ բնավորության գծեր:
Դեղին երանգն արտացոլում է տաքություն, սակայն այդ տաքությունն ուղղված է միայն շատ մոտ, փոքրաթիվ մարդկանց: Դեղին աչքերով մարդկանց չի կարելի անվանել հասարակ անձնավորություններ: Նրանց միտքը կտրուկ և լուսավոր է, ուստի կարող են դուրս գալ ցանկացած իրավիճակից: Սակայն, նրանց բնորոշ հուզականությունը դարձնում է նրանց դյուրագրգիռ: Սիրելի մարդու համար դեղին աչքերով մարդիկ միշտ ամուր հենարան կլինեն`սատարող, օգնող ուժ: Վագրի աչքեր ունեցող մարդիկ միշտ կպաշտպանեն բարեկանմներին, առանց իմանալու արդյոք իրենք ճիշտ են, թե ոչ: Եթե դուք վնասեք նրանց, ապա վրեժը իրեն սպասել չի տա և կլինի անսպասելի: Նրանք շատ զգայուն են խարդախության նկատմամբ եւ հեշտությամբ կարող են բացահայտել սուտը:
Մոխրագույն աչքեր ունեցող մարդիկ շատ աշխատասեր են:: Այսպիսի մարդկանց գլխավոր հատկանիշներն են զգուշությունը, կշռադատելու կարողությունը և անսպառ հետաքրքրասիրությունը: Նրանք երբեք չեն հիասթափեցնում իրենց գործընկերներին, կարող են ցուցաբերել ուշագրավ համբերություն և հետևողականություն: Կենցաղը նրանց համար կարևոր չէ, նրանք հազվադեպ են նեղանում կամ ափերից դուրս գալիս: Նրանց կյանքը պլանավորված և նախագծված է, երբեմն թվում է, որ այս մարդիկ սառնասիրտ և անզգամ են: Նրանց չորության վերածվող զգաստությունը պայմանավորված է աչքի պիգմենտի առանձնահատկությամբ: Այսպիսի մարդիկ զգացմունքային չեն, թաքցնում են իրենց ներքին աշխարհը, սակայն հավատարիմ և հոգատար են իրենց սիրելիների նկատմամբ: Նրանք հեշտորեն հաղթահարում են բոլոր դժվարությունները ի շնորհիվ արագ կողմնորոշվելու հատկության և անալիտիկ մտածողության: Երբեմն կարող են առաջանալ դժվարություններ այն խնդիրների լուծման մեջ, որոնք պահանջում են ֆիզիկական ուժ կամ զգացմունքային մոտեցում:
Մոխրականաչ աչքեր ունեցող մարդիկ աշխատասեր, հոգատար, զգույշ և խելամիտ անձնավորություն են: Նրանք օժտված են համբերությամբ,հաստատակամությամբ և վստահությամբ: Որոշում կայացնելիս Նրանք լսում են ոչ միայն գիտակցությանը, այլ նաև սրտի ձայնին: Լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանք կարող են աջակցել մարդկանց: Ուշադիր են ընկերների նկատմամբ, կարող են կիսել վիշտն ու դառնությունը: Ունեն այնպիսի բնավորության գծեր, ինչպիսիք են մեղմությունը, զգայունությունը, կշռադատելու կարողությունը և անսահման բարությունը:
18.09.2012 Կարդացեք նաև
12.01.2015
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ