Առաջին օգնություն Աչքի վնասվածքներ
Գլխավոր

Աչքի վնասվածքները կարող են ընդգրկել աչքի շրջակա ոսկրերը և փափուկ հյուսվածքները, իսկ երբեմն էլ հենց ակնագունդը։ Աչքի ցանկացած վնասվածք լուրջ է, նույնիսկ փոքր վնասվածքները կարող են բերել աչքի հյուսվածքների վնասման, վարակի ներթափանցման և տեսողության խանգարման։
ՆՇԱՆՆԵՐԸ
- վնասված աչքի տեսողության վատացում կամ կորուստ,
- ցավ աչքում,
- առատ արցունքահոսություն,
- կոպերի ջղակծկում,
- աչքից արյան կամ այլ հեղուկների արտահոսք։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ
- Նստեցրեք տուժածին հարմար դիրքով։ Հենած պահեք նրա գլուխը և խնդրեք չշարժել այն։ Մի' սեղմեք ակնագնդին։
- Եթե աչքի մեջ որևէ գրգռիչ նյութ է ընկել (օրինակ՝ կենցաղային լվացող նյութեր), անմիջապես լվացեք այն հոսող ջրի տակ։ Վնասված աչքը պահեք առողջ աչքի մակարդակից ցածր՝ այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը։
- Եթե աչքի մեջ որևէ օտար մարմին չկա, ծածկեք այն ստերիլ անձեռոցիկով։ Առանց սեղմելու ամրացրեք այն։ Խորհուրդ տվեք տուժածին, որ փակի և չշարժի աչքերը, քանի որ շարժումը կարող է բարդացնել վնասվածքը։
- Մի՛ շարժեք աչքում եղած օտար մարմինը։ Եթե այն դուրս է ցցված ակնախորշից, դրեք ստերիլ վիրակապ օտար մարմնի շուրջը և ամրացրեք այն առանց աչքի վրա ճնշում գործադրելու (նկ. 18.6ա)։
- Հնարավորինս անշարժացրեք օտար մարմինը։ Օրինակ՝ դուք կարող եք անել դա՝ օգտագործելով թղթե բաժակ։ Բաժակի հատակին անցք բացեք և բաժակը տեղադրեք աչքի վրա այնպես, որ աչքից դուրս ցցված առարկան լինի այդ անցքի մեջ (նկ. 18.6բ)։ Վիրակապով ամրացրեք բաժակն այդ դիրքում (նկ. 18.6գ)։ Աչքի մեջ ընկած փոքր օտար մարմինը կարող է գրգռել այն՝ էական վնաս պատճառելով։ Աչքը անմիջապես սկսում է առատ արցունք արտադրել՝ փորձելով հեռացնել օտար մարմինը։ Տուժածը դժվարանում է բացել աչքը, քանի որ լույսը լրացուցիչ գրգռիչ է։ Խորհուրդ տվեք տուժածին անընդհատ թարթել աչքը և փորձեք ջրի շիթով հեռացնել օտար մարմինը։ Եթե առարկան դուրս չի գալիս, ծածկեք աչքը ստերիլ անձեռոցիկով, ամրացրեք այն տեղում և շտապ տեղափոխեք տուժածին մասնագիտացված բուժհիմնարկ։
Տե'ս նաև " ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":
Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկատվություն. med-practic.com
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYkZJQFE' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/view_first_aid.php(243): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ