Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել

Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը կախված է մաշկի վիճակից, յուրահատկություններից և խնդիրների առկայությունից:

Բնականաբար, յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր մաշկի տեսակը և դրանից ելնելով` կատարի մաքրում, տոնուսավորում, խոնավացում:

Գոյություն ունեն սեզոնային խնամքի պարագաներ։ Օրինակ՝ աշնանը և ձմռանը մաշկը ցրտից պաշտպանելու համար պետք է օգտագործել յուղեր պարունակող խնամքի միջոցներ:

Հարկ է նշել, որ տոնային քսուքներ օգտագործելուց առաջ պետք է մաշկին քսել խոնավացնող միջոցներ: Մաշկի պիգմենտացիայի հակում ունեցող անձանց խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուքներ, ընդ որում, հարկ է ընտրել այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են արևի պաշտպանիչ գործոն (Sun Protection Factor՝ SPF):

 

Դեղատներում առկա են բուժական կոսմետիկ միջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր է առավել ճիշտ և գրագետ կազմակերպել խնամքը:

Տարվա ընթացքում ո՞ր միջոցառումներն են եղել գերակշռող։

Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի առավել գերակշռող էին ներարկումները: Մարդիկ սկսել են ավելի գրագետ և ճիշտ, առանց վախերի վերաբերվել ներարկումներին, ինչին նպաստում է տեղեկացվածությունը: Ներարկումային մեթոդները բազմազան են՝ սկսած բուժական թերապիաներից մինչև կոնստրուկտիվ պլաստիկ միջոցներ՝ ֆիլերների, թելերի կիրառում, որոնք հանգեցնում են ձևի, չափի և ուրվագծի շտկման:

Ո՞ր ներարկումներն են առավել պահանջված։

Կարող եմ վստահորեն ասել, որ առավել շատ իրականացվել են շուրթերի ծավալի մեծացում և ձևափոխում, տարիքային շուրթերի թարմացում: Ավելացել է նաև ճարպալույծ պատրաստուկների` լիպոլիտիկների կիրառման միտումը: Պահանջարկ է վայելել նաև աչքերի շրջանակի, վերին կոպերի ոչ վիրահատական միջամտությունը, երբ կատրվում է հատուկ նյութի բլեֆարոպլաստիկ ներարկում, որն ապահովում է տեսանելի արդյունավետություն:

Դիմո՞ւմ են խնդրահարույց մաշկի դեպքում:

Խնդրահարույց մաշկի բուժման նպատակով սկսել են ավելի քիչ դիմել, քանի որ ավելի գրագետ և ճիշտ են խնամում մաշկը, հետևում են մաշկի վիճակին: Նկատելի է նաև այն, որ երիտասարդ աղջիկներն ավելի քիչ են շպար օգտագործում. առավել նորաձև է մաքուր ու հարթ մաշկը: Ուրախալի է, որ 17-20 տարեկան աղջիկները չեն օգտագործում հաստ շերտով տոնային քսուքներ, ուստի խնդրահարույց մաշկ ունեցողների թիվը պակասել է:

Ինչպիսի՞ տարիքային սահմանափակումներ կան։

Եթե խոսքը վերաբերում է ներարկումներին, 25 տարեկանից հետո կարելի է իրականացնել երիտասարդացման միջոցառումներ: Որոշ կոսմետիկ միջոցներ ունեն տարիքային սահմանափակում։ Օրինակ՝ 70-ն անց կանանց հակացուցված են տրավմատիկ փիլինգները, որոնք նպաստում են ռեգեներեացիայի խթանմանը, ինչն այդ տարիքում անարդյունավետ է, անգամ կարող է վնասել:

Ցանկացած կոսմետիկ միջոցառում հակացուցված է անհատական անհանդուրժողականության և այն հիվանդությունների առկայության պարագայում, որոնք կարող են նպաստել առկա խնդրի սրացմանը:

 



Լիանա Մարկոսյան, կոսմետոլոգ,
I Clinic Esthetic -տնօրեն
instagram.com/dr.liana_markosyan

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. Սալուտեմ, առողջ ապրելակերպի ամսագիր №4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ