Սալուտեմ 4.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4
Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել և հաջողություններ արձանագրել… Գուցե այս փոքրիկ պատմությունը շատերի՞ն ոգեշնչի:
Երբ և ինչպե՞ս հիմնվեց Lilevents-ը։
Lilevents-ը հիմնադրել ենք 2018 թվականին ես և քույրիկս` Լուսինե Հովհաննիսյանը: Սկզբում միջոցառումներ կազմակերպելը մեզ համար սիրողական զբաղմունք էր. հետո որոշեցինք մեր միջոցառումներին հրավիրել հայտնի կանանց, նրանց ներկայությամբ ստեղծել հաճելի միջավայր։ Ժամանակի հետ այդ սիրողական զբաղմունքը վերածվեց պատասխանատու աշխատանքի: Հավանաբար, հենց սիրած գործով զբաղվելու շնորհիվ էլ մինչև օրս հաճույք ենք ստանում միջոցառումներ կազմակերպելուց ու հաջողություններ ենք գրանցում:
Ինչպիսի՞ միջոցառումներ կազմակերպելն է ձեզ հոգեհարազատ:
Որոշակի փորձ ձեռք բերելուց հետո որոշեցինք միջոցառումները դարձնել նաև ուսուցողական՝ ներգրավելով տարբեր մասնագետների։ Կազմակերպում էինք հանդիպումներ գործարարների, արդյունաբերողների կամ բժիշկների հետ, որոնք ներկաներին էին փոխանցում իրենց փորձն ու մասնագիտական գիտելիքները։ Հետզհետե մեծանում էր հետաքրքրությունը մեր միջոցառումների հանդեպ, ավելանում էր դրանց մասնակցել ցանկացողների թիվը, ուստի որոշեցինք կազմակերպել առավել լայնամասշտաբ միջոցառումներ, որոնց հայտնի հյուրերից բացի մասնակցում էին նաև մեր հետևորդները: Աստիճանաբար մեզ սկսեցին ճանաչել ավելի լայն շրջանակներում, ընդլայնվեց նաև մեր գործունեությունը. Կազմակերպում ենք բազմազան միջոցառումներ՝ շնորհանդեսներ, նոր ձեռնարկությունների բացման արարողություններ, մկրտությանն առնչվող միջոցառումներ, ծննդյան տարեդարձեր, մինչև անգամ` հարսանեկան տոնակատարություններ։
Ինչո՞վ են առանձնանում Lilevents-ի միջոցառումները:
Մեր կազմակերպած միջոցառումները կարող են լինել թեմատիկ, տեղեկատվական-ուսուցողական։ Սրա հետ մեկտեղ կազմակերպվում են քաղաքի լավագույն սրահներում ու գողտրիկ անկյուններում: Մեզ հետ համագործակցության շնորհիվ մի շարք ընկերություններ դառնում են ավելի ճանաչելի, ձեռք բերում նոր գործընկերներ ու հաճախորդներ: Եվ այս ամենը տեղի է ունենում ոչ թե պաշտոնական, այլ թեթև, մտերմիկ, ջերմ մթնոլորտում:
Ի՞նչ հաջողություններ եք գրանցել ձեր գործունեության ընթացքում:
Lilevents-ը հասցրել է համագործակցել 100-ից ավելի ընկերությունների հետ, առողջապահության ոլորտում`հեղինակավոր բազմաթիվ բժիշկների հետ: Ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ այս տարի ընդրկված էինք «Miss Armenia» մրցույթի կազմակերպչական թիմում, ինչը այս մի քանի տարվա՝ մեր կողմից սիրով կատարված աշխատանքի գնահատման լավագույն արտահայտությունն է։
Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունեք:
Սիրում եմ նախ` գործել, հետո միայն ամփոփել արդյունքները: Իհարկե, ձեռք բերածով երբեք չեմ գոհանում, անընդհատ պրպտում եմ, որոնում, և թարմ գաղափարներ միշտ կան, ուստի նոր, տարբերվող միջոցառումները դեռ առջևում են: Հետևեք մեր էջին, որպեսզի դուք էլ դառնաք մեր նոր մտահղացումների իրականացման մասնակիցը:
instagram.com/lilevents_yvn?utm_medium=copy_link
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
05.01.2022 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
