Սալուտեմ 4.2021
Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4

Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է լորձաթաղանթի մեջ՝ նպաստելով բորբոքային գործընթացի առաջացմանը:
Վարակի հանդեպ առավել զգայուն է ըմպանի լորձաթաղանթը։ Ըմպանաբորբը կամ ֆարինգիտը (լատիներեն` Pharyngitis acuta) ըմպանի լորձաթաղանթի սուր կամ քրոնիկ բորբոքումն է։ Բորբոքային գործընթացի հիմքում հիմնականում վիրուսային ծագման վարակներն են (գրիպի վիրուսը, Covid-19 և այլն), ոչ հաճախ` A խմբի ստրեպտոկոկերը։ Սուր ֆարինգիտը տևում է 7-10 օր: Կլինիկորեն այն դրսևորվում է ըմպանի լորձաթաղանթի կարմրածությամբ, այտուցվածությամբ, հազով, կոկորդի չորությամբ, կլման ակտի դժվարացմամբ, կլման ժամանակ` ցավի, քերոցի, այրոցի զգացողությամբ։ Կարող են դիտվել նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թուլություն, մկանահոդացավեր։
Ախտորոշումը կատարվում է պացիենտի անամնեստիկ տվյալների և օբյեկտիվ զննման տվյալների հիման վրա։
Ճիշտ բուժման շնորհիվ հնարավոր է կանխարգելել սուր ֆարինգիտի հետագա վերափոխումը քրոնիկ ձևի։
Անհրաժեշտ է սենյակի օդը խոնավացնել, առատորեն խմել սենյակային ջերմաստիճանի հեղուկ, ինչպես նաև կիրառել հակաբորբոքային, հակասեպտիկ ցողացիրներ, ցավազրկող և ջերմիջեցնող դեղորայք:
Սննդակարգում հարկ է ներառել բարձր կալորիականության սնունդ, խուսափել լորձաթաղանթը գրգռող կծու, թթու, քաղցր սննդատեսակներից, բացառել վնասակար սովորությունները՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը և այլն։
Էմիլիա Մելոյան,
քիթ-կոկորդ-ականջաբան CMS yerevan
Դավիթ Անհաղթի 13/4,
+374 94 88 09 85
instagram.com/dr.meloyan- facebook.com/drmeloyan/
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15


Կարդացեք նաև

Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...



Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...



Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել
Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...



Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...



Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...



Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...



Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...



Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...



Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...



Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը...



2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...



Ամանորի տոնածառ
Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...



Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...



Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն