Սալուտեմ 4.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ Կառլեն Ադամյանը պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Մխիթար Հերացու շքանշանով, «Սրտաբանության ասպարեզում ակնառու ձեռքբերումների համար»՝ Եվգենի Չազովի անվան ոսկե շքանշանով, Գիտության և տեխնիկայի բնագավառում ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր է։
Գիտական աշխատանքները վերաբերում են սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում սրտի դիաստոլային ֆունկցիայի խանգարման և ձախ փորոքի ձևափոխման մեխանիզմներին, դրանց կանխարգելման հնարավորություններին։
Մշակել է սրտի իշեմիկ հիվանդության և բնածին արատների դեպքում սրտի ֆունկցիոնալ անբավարարության հայեցակարգը և առաջարկել է արյան շրջանառության անբավարարության մինչկլինիկական փուլի զարգացման դասակարգումը։
Կլինիկական սրտաբանության մեջ ներդրել է կենսառիթմաբանության և իմունաբանության ուղղությունները, զբաղվել է զարկերակային հիպերտոնիայի և սրտի իշեմիկ հիվանդության առաջնային և երկրորդային կանխարգելման հարցերի ուսումնասիրությամբ:
Զգալի ներդրում է ունեցել ՀՀ-ում սրտաբանական ծառայության ստեղծման և զարգացման գործում։
10 մենագրությունների և 500-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ է:
«Առաջին հերթին, բժիշկը պետք է ազնիվ լինի, չգնա շահի հետևից։ Բժշկի խոսքը երբեմն ավելի շատ է օգնում, քան` դեղահաբը, և դա միշտ պետք է հիշել։ Ամենակարևորն այն է, որ պացիենտը հավատա բժշկին։ Այդ առումով, հավանաբար, իմ բախտը բերել է։ Անգամ շատ երիտասարդ տարիքում ինձ հավատում էին»:
Կառլեն Ադամյան
Երբեք չեմ փորձել ձերբազատվել հարազատ բարբառից
Արմատներով սասունցի եմ։ Ծնվել եմ Լինինականում, և հենց այնտեղ էլ անցել է մանկությունս։ Բավական է խոսեմ, միանգամից ասում են՝ Լենինականից ես։ Երբեք չեմ էլ փորձել ձերբազատվել բարբառից։ Ընտանիքում 6 երեխա էինք։ Ես շատ չարաճճի եմ եղել։ Ինչպես գրեթե բոլոր տղաները՝ բակային կռիվներից էլ չեմ խուսափել։ Բայց դրա հետ մեկտեղ գերազանց առաջադիմություն եմ ունեցել դպրոցում։
Ուզում էի ռազմական օդաչու դառնալ
Շատ էի ուզում ռազմական օդաչու դառնալ. հավանաբար, այդ տարիներին գրքեր էի կարդացել ու ֆիլմեր դիտել հերոս օդաչուների մասին։ Բայց տատս ուզում էր, որ բժիշկ դառնամ, և ես կատարեցի նրա ցանկությունը, ինչի համար ամենևին չեմ զղջում։ Եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենայի, միանշանակ, նույն ճանապարհը կբռնեի։
Ամենից շատ սիրում էի գրքեր կարդալ
Գիրք կարդալ շատ էի սիրում։ Տանը՝ միջանցքում, հատուկ տեղ ունեի գիրք կարդալու համար։ Հաճախ հայրս նախատում էր՝ էլի չես քնել։ Այո, մինչև լույս կարող էի կարդալ։ Պետք է խոստովանեմ, որ Բալզակ մեծ դժվարությամբ ընթերցեցի։ Բայց զարմանալի մի բան կատարվեց. որոշ ժամանակ անց Բալզակը դարձավ իմ ամենասիրելի գրողներից մեկը։ Ավելի շատ մասնագիտական գրականություն էի կարդում. օրվա մեծ մասը հատկացնում էի դրան։
Վիրաբույժի կարիերան շուտ ավարտվեց
Չլսված բան է բժշկության մեջ, որ վիրաբույժը ցանկություն հայտնի զբաղվել թերապիայով։ Նման դեպքեր, իսկապես, հազվադեպ են լինում։ Ինստիտուտն ավարտելուց հետո տևական ժամանակ սրտային վիրաբույժ եմ աշխատել, ավելի ուշ տեղափոխվել եմ սրտային արատ ունեցող երեխաների բաժանմունք, որտեղ բավականին ծանր աշխատանք էր սպասում ինձ։ Ասեմ, որ այնտեղ էլ երկար չմնացի, քանի որ շատ զգայուն եմ երեխաների նկատմամբ։
Այսօրվա գործը վաղվան չեն թողնի…
Այսպես եմ վարվել միշտ։ Վերջերս որդուս էին հարցրել, թե բնավորության ինչ գծեր է ժառանգել հորից։ Եվ նա պատասխանել էր, որ ինքն էլ հետևում է հայրիկի կարգախոսին` այսօրվա գործը վաղվան չթողնել։ Գուցե այդ պատճառով դժվարանամ պատասխանել Ձեր հարցին, թե ինչ անկատար ցանկություններ ունեմ։ Այն ամենին, ինչին ձգտել եմ, հասել եմ տքնաջան աշխատանքի շնորհիվ։ Ինչ խոսք, դժվարություններն էլ անպակաս են եղել։
Մասնագիտությունս շարունակող կա
Որդիս է շարունակում մասնագիտությունս։ Նա վիրաբույժ է։ Իր դոկտորական թեզն է ավարտին հասցնում։ Տևական ժամանակ ուսումը շարունակում էր Մոսկվայում, բայց այնքան շատ էինք կապված միմյանց հետ, որ ստիպված եղավ տուն վերադառնալ։ Այժմ ապրում ենք կողք-կողքի՝ նույն հարկաբաժնում են մեր բնակարանները։ Ինձ երջանիկ եմ համարում։ Շատ հոգատար և ուշադիր զավակներ ունեմ՝ տղա և երկու աղջիկ, նաև յոթ թոռ և չորս ծոռ։ Ցավոք, չորրորդ տարին է, ինչ կյանքից հեռացել է իմ կյանքի ուղեկիցը՝ կինս, ու ես միայնակ եմ։
Խորհրդային Միությունում առաջինն էինք…
Կյանքիս ամենամեծ ձեռքբերումները կարելի է երկու մասի բաժանել։ Մեկը գիտական մասն է, մյուսն այն, ինչ արեցի առողջապահության ոլորտի համար։ Իմ ղեկավարությամբ գրվեցին և խմբագրվեցին մի շարք մասնագիտական գրքեր, որոնք այն ժամանակ անհրաժեշտ էին հատկապես մարզային բժիշկներին, որոնց համար պարբերաբար վերապատրաստման դասընթացներ էի կազմակերպում։
Երբ Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն նշանակեցին, առաջին իսկ աշխատանքային օրն ինձ առաջարկեցին պոլիկլինիկաներում շատ կարճ ժամանակում սրտաբանական աշխատասենյակներ ստեղծել։ Մինչև այդ սրտաբանի գործառույթը թերապևտների ուսերին էր։ Պետք է ստեղծվեին նաև սրտաբանական բրիգադներ` շտապօգնության ծառայությունում։
Մեծ հպարտությամբ պետք է ասեմ, որ ամբողջ Խորհրդային Միությունում մենք առաջինն էինք, որ կարողացանք մեկ ու կես տարում ստեղծել սրտաբանական ծառայություն։ Ես դա մեծ հաջողություն եմ համարում։
Կտուրից ցած ընկա և…
Զարմանալի պատմություններ իմ կյանքում շատ են պատահել։ Բոլորը հնարավոր չէ պատմել, բայց կան պատմություններ, որոնք մոռանալ չես կարող։ Տասը տարեկան էի, բարձրացել էինք հարևանի կտուրը, ոտքս սայթաքեց, և ես վայր ընկա մեջքի վրա։ Եթե մի փոքր ձախ ընկնեի, ապա իմ և Ձեր հանդիպումը, հաստատ, չէր կայանա։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
30.12.2021 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

