Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 4.2021

Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4

Կարեն Մելիքսեթյան. «Ամեն փրկած կյանք լուսավոր կետ է». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է բժիշկ-արյունաբան, պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բուժական ծառայության գծով փոխտնօրեն Կարեն Մելիքսեթյանը։

- Ինչպե՞ս սկսվեց բժշկի ճանապարհը:  

- Այդ ճանապարհի սկիզբը դրվեց այն ժամանակ, երբ քույրս ընդունվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Դպրոցական էի, սովորում էի ութերորդ դասարանում, ուզում էի տնտեսագետ դառնալ, որն այն տարիներին մոդայիկ մասնագիտություններից էր։ Եթե հիմա լիներ, գուցե մտածեի Այ Թի ոլորտի մասին, որովհետև մշտապես թվային տեխնոլոգիաների հետ եմ առնչվում, և դա ինձ շատ է հետաքրքրում։ Բայց քրոջս ընդունվելուց հետո ամեն ինչ փոխվեց իմ կյանքում։ Մեծ հետաքրքրություն ծնվեց բնագիտական առարկաների՝ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի հանդեպ։ Դպրոցն ավարտելուց հետո փաստաթղթերս հանձնեցի բժշկական համալսարան և ընդունվեցի։ Հետո եկավ նեղ մասնագիտություն ընտրելու ժամանակը։

- Եվ Դուք ընտրեցիք արյունաբանի բարդ ու դժվար մասնագիտությունը։ Այս անգամ ի՞նչը դեր խաղաց ընտրության հարցում:

- Իսկապես, դժվար մասնագիտություն է։ Իրականում այլ նախասիրություններ ունեի։ Երբ սովորում ես բժշկական համալսարանում և նեղ մասնագիտական տարբեր դասընթացներ ես անցնում, մտածում ես ավելի հետաքըրքիր ու, այսպես ասած, ռոմանտիկ մասնագիտություն ընտրելու մասին։ Ուսանողներից շատերը հրապուրված էին հոգեբուժությամբ, և ես էլ մտածում էի հոգեբույժ դառնալ։ Ու կրկին ուղեծիրը որոշողը քույրս եղավ. նա արդեն կլինիկական օրդինատուրայում էր՝ արյունաբանական կենտրոնում, և հաճախ ոգևորված խոսում-պատմում էր իր աշխատանքի մասին։ Կանգնած էի ընտրության առջև՝ արյունաբանությո՞ւն, թե՞ հոգեբուժություն։ Քույրս ծանոթացրեց իր ղեկավարի՝ Ելիզավետա Ամիրխանյանի հետ։ Նա էլ դարձավ արյունաբանության իմ առաջին ուսուցիչը՝ հիանալի մասնագետ, որ մեր լավագույն արյունաբաններից շատերին է կրթել։ Մեր առաջին իսկ հանդիպումից հետո որոշեցի՝ պետք է արյունաբան դառնամ։

Կրկնում եմ՝ ծանր, դժվար մասնագիտություն է։ Մի բան է օրդինատուրայում սովորելը, ղեկավար ունենալը, այլ բան է, երբ սկսում ես աշխատել, բառի բուն իմաստով տառապում ես ռոմանտիզմով ու երազում փրկել մարդկանց։ Դու պիտի անվերջ պայքարես մարդկանց փրկելու համար։ Քաջ գիտակցվելով ընտրածս ուղու բարդությունը՝ գնացի փորձարարական և աճող ներուժով մասնագիտության ճանապարհով։ Հիմնական նպատակս էր՝ փնտրել բուժման նոր մեթոդներ, որոնք առավել արդյունավետ կլինեն, քան ստանդարտ մոտեցումները։

- Առավել դժվարն առջևում էր` ոսկրածուծի/արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում, ինչո՞ւ:

- Ինչպես նշեցի՝ փնտրում էի բուժման նոր մեթոդներ, մտածում էի՝ գուցե ե՞ս եմ լինելու առաջնագծում կանգնած այն մարդկանցից մեկը, ում կհաջողվի դրանով զբաղվել։ Բարդ էր։ 2002-ին, երբ ընդունվեցի կլինիկական օրդինատուրա, թվում էր՝ երազանք է, որը չի իրականանալու։ Բայց 2017-ին հաջողվեց իրականացնել առաջին փոխպատվաստումը։ Հայաստանում մեր խումբն առաջինն էր։ Համոզվեցինք և համոզեցինք, որ կարող ենք դա իրականացնել։ Այժմ էլ շատ երազանքներ ու նպատակներ ունենք, որոնք կարող ենք կյանքի կոչել

- 2020-ին արյունաբանության ոլորտում թռիչքային հաջողություններ եք գրանցել` առաջին անգամ կատարվել է ոսկրածուծի ալոտրանսպլանտացիա։ Պատմեք, խնդրեմ, այս փոխպատվաստման մասին:

-Ալոգեն փոխպատվաստման սկիզբը դրվեց մանկական ոչ չարորակ արյունաբանության մեջ։ Արյունաբանությունը պայմանական բաժանում ենք երկու մասի՝ ոչ չարորակ և չարորակ։ Ոչ չարորակ արյունաբանությունը սակավարյունություններն են, թրոմբոզները, հեմոֆիլիաները, բնածին հեմոլիտիկ սակավարյունությունները։ Սրանցից էլ սկսեցինք, քանի որ ամբողջ աշխարհում նմանատիպ հիվանդությունները, մանգաղաձև բջջային սակավարյունությունները բուժվում են ոսկրածուծի փոխպատվաստման եղանակով։ Իտալիայում գործընկեր ունենք՝ դոկտոր Լոուրենս Ֆոլկները։ Մեր լավագույն մանկաբույժներից Գևորգ Թամամյանը տարիներ առաջ հանդիպել էր նրան և, օգտագործելով այդ կապը, կարողացանք ստեղծել մեր և արտերկրի բժիշկներից կազմված միջազգային մեծ խումբ՝ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով։ Նախապատրաստական գործընթացը տևեց 6 ամիս։ Խընդիրը խրթին էր, քանի որ ոսկրածուծի փոխպատվաստում պետք է կատարվեր այլազգի երեխաներին. մանգաղաձև բջջային սակավարյունությունները բնորոշ են աֆրիկյան պետությունների, մասամբ՝արաբական երկրների բնակիչներին։ Դոկտոր Ֆոլկները, որ արդեն մի շարք երկրներում ներդրել էր այդ փորձը, եկավ Հայաստան՝ ծանոթանալու պայմաններին։ Եկավ և համոզվեց, որ դրանք համապատասխանում են եվրոպական չափանիշներին, որ ունենք մեծ ներուժ, և այստեղ կարելի է իրականացնել այդ գործընթացը։ Սկսեցինք մանգաղաձև բջջային սակավարյունությունների բուժումից, քանի որ այս դեպքում փոխպատվաստումը ցածր ռիսկեր է պարունակում։

 

Կարեն Մելիքսեթյան

- Դուք նաև աուտոփոխպատվաստման ծրագրի ղեկավարն եք։ Նորից դժվար որոշում…

- Մի փոքր ուղղում. ես Հայաստանում ղեկավարում եմ փոխպատվաստման ամբողջական ծրագիրը։ Պարզապես ամեն ինչ սկսվել է աուտոփոխպատվաստումից. սովորաբար բոլոր նորաստեղծ կենտրոններն այդպես են սկսում իրենց գործունեությունը, քանի որ, ինչպես արդեն ասացի, քիչ բարդություններ է պարունակում, քան ալոգեն փոխպատվաստումը։ Ընդհանրապես, փոխպատվաստմամբ զբաղվող բժիշկները պետք է փորձ ձեռք բերեն՝ սկսելով աուտոփոխպատվաստումից։

- Մեր յուրաքանչյուր հարցում «դժվար» բառից խուսափել չի ստացվում։ Դժվարություններ հաղթահարելը բնավորությո՞ւն է…

- Կյանքն ինքնին բարդ է, և հաճախ ես քայլում եզրագծով։ Բժշկը միշտ է քայլում եզրագծով, քանի որ միշտ մահվան ու կյանքի պայքար է մղում։ Արյունաբանի մասնագիտությունն ընտրող բժշկի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է. բուժման ո՞ր տեսակն ընտրել։ Որոշումը կարող է ճակատագրական լինել։ Մեր հիվանդների բուժումը մշտապես անհատական մոտեցում է պահանջում, իհարկե՝ հաստատված չափորոշիչների համաձայն։ Բայց ինչը կարող է օգնել մեկին, նույն ախտորոշմամբ մեկ այլ հիվանդի կարող է վնասել։ Դրա համար դժվարությունները մեր գործի անբաժան ուղեկիցն են։

- Ինչպե՞ս եք պաշտպանվում մասնագիտական այրման համախտանիշից, որը պետք է որ կրնկակոխ հետևի Ձեզ:

- Դժվարությամբ եմ պաշտպանվում։ Ավելի ճիշտ՝ ես տառապում եմ այդ համախտանիշով։ Իմ պարագայում միակ միջոցը ճամփորդելն է։ Ցավոք, երկու տարի հասկանալի պատճառներով լիցքաթափվելու հնարավորություն չունեմ։ Մասնագիտության բերումով մենք շատ ենք ճամփորդում, բազմաթիվ կոնֆերանսների, վերապատրաստումների ու սեմինարների ենք մասնակցում։ Նախկինում տարեկան միջինը 5-6 անգամ մեկնում էինք տարբեր երկրներ։ Դա լավագույն մեթոդն է, որը ուռուցքաբանին, արյունաբանին տալիս է այրման համախտանշից խուսափելու հնարավորություն։ Արձակուրդ գրեթե չեմ վերցնում, ուր մնաց թե` անցկացնեմ ընտանիքիս հետ... Ընտանիքիս անդամների կողմից պարբերաբար են մեղադրանքներ հնչում, որ քիչ ժամանակ եմ հատկացնում իրենց։

- Ո՞րն է այն լույսը, որը շարունակ Ձեր ճանապարհի կիզակետում է:

- Լույսը հիվանդի կյանքն է, որ դու կարողացել ես փըրկել։ Ամեն փրկված կյանք լուսավոր կետ է։ Աշխատելիս չես էլ գիտակցում, թե ինչ ես արել այդ պահին, իսկ հետո, երբ սկսում ես վերլուծել, ամեն ինչ հասկանում ես։ Կան հիվանդություններ, որոնք նոր մոտեցումների կիրառմամբ բուժվում են։ Եվ ամեն անգամ պետք է խնդիր դնես քո առջև և փորձես լուծել։ Ինձ համար լուսավոր կետ է ամեն նոր հաջողություն։ Եվ֊ իհարկե` իմ ընտանիքը։

- Ձեր կյանքի ի՞նչ փորձությունից ստացած դասը մաղթանքի տեսքով կփոխանցեք մեր ընթերցողին:

- Ես կուզեի փոխանցել ամենակարևորը. կյանքում եղեք ազնիվ ձեր բոլոր գործառույթներում և գործողություններում։ Միայն ազնվությունն է լավացնում մեր շրջապատը, այն աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Խաբելը, անազնըվությունը երբեք լավ հետևանք չեն ունենում։ Պացիենտի ու նրա հարազատի հետ պետք է լինել ազնիվ և չտալ այն խոստումները, որոնք չես կարողանալու իրականացնել։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N4
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը
Սուրբ Ծնունդ. աստվածային ճանապարհ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 6-ը

Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան օրը նշում է հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ եկեղեցին՝ դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշել են հունվարի 6-ին...

Հիշարժան տարեթվեր Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4
Lilevents. սիրելի զբաղմունքից` կայացած ընկերություն. Սալուտեմ ամսագիր №4

Առիթ ունեցանք ծանոթանալու Lilevents ընկերության հիմնադիր Լիլիթ Հովհաննիսյանի հետ և փորձեցինք փոքրիկ հարցազրույցի շրջանակում ներկայացնել ընկերության գործունեությանը, պարզել, թե ինչպես հաջողվեց ոչնչից ինչ-որ բան ստեղծել...

«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4

Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ...

Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4
Կոսմետոլոգի մոտ. հարցազրույց Լիանա Մարկոսյանի հետ. Սալուտեմ ամսագիր №4

Ի՞նչպես խնամել մաշկը և ի՞նչ միջոցներ ընտրել

Դեմքի մաշկը պահանջում է ամենօրյա խնամք` օրական առնվազն երկու անգամ։ Առանձնահատուկ խնամքը...

Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4
Արմեն Նազարյան. «Թող արշալույսները միշտ խաղաղ լինեն». Սալուտեմ ամսագիր №4

Մեր զրուցակիցն է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, բ.գ.թ, բժշկական ծառայության գնդապետ Արմեն Նազարյանը...

Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4
Նշաններ, որոնք վկայում են ակնաբանական խնդիրների մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ակնային ախտահարումները տարեցտարի ավելանում են, որին նպաստող պատճառներն են` գենետիկան, սնուցման խանգարումները, գաջեթների ակտիվ օգտագործումը և այլն: Երեխաների մոտ ակնային ախտահարումները...

Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4
Նախապատրաստվում ենք ծննդաբերության. Սալուտեմ ամսագիր №4

Հղիության 37 շաբաթն անցնելուց հետո ապագա մայրիկը պետք է նախապատրաստվի ծննդաբերության: Չափազանց կարևոր է փաստաթղթերի և ծննդատուն տանելու պայուսակի պարտադիր և ցանկալի իրերի ցանկը կազմելը...

Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4
Ցրտային եղնջացան. Սալուտեմ ամսագիր №4

Ցրտային եղնջացանն օրգանիզմի յուրահատուկ արձագանքն է ցածր ջերմաստիճանի, սառը օդի, ջրի, անգամ սեփական սառած քրտինքի ազդեցությանը: Այն արտահայտվում է մաշկի՝ վերոնշյալ ազդեցություններին ենթարկված...

Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4
Չոր մաշկ՝ ախտաբանությո՞ւն, թե՞ նորմա. Սալուտեմ ամսագիր №4

Մաշկն օրգանիզմի ամենամեծ և մարդու կողմից ամենատեսանելի օրգանն է, հետևաբար հենց մաշկն է ամենաշատ տեղեկություններ հաղորդում օրգանիզմի և նրանում կատարվող ֆիզիոլոգիական ու ախտաբանական գործընթացների մասին...

Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4
Ֆարինգիտ. արդեն ձմեռ է. Սալուտեմ ամսագիր №4

Արդեն ձմեռ է, իսկ տարվա այս եղանակին, սովորաբար, գլուխ են բարձրացնում վերին շնչառական ուղիների վարակները։ Վարակի մուտքի դռներ են բերանը և վերին շնչուղիները։ Վարակը վերին շնչառական ուղիներով ներթափանցում է...

Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4
Կառլեն Ադամյան. «Բժշկի խոսքն ավելին է, քան դեղահաբը». Սալուտեմ ամսագիր №4

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Սրտաբանների եվրոպական միության պատվավոր անդամ, Եվրասիական երկրների սրտաբանների ասոցիացիայի նախագահության անդամ...

«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.
«Տարվա բժիշկ», «Տարվա բուժհիմնարկ» Հուսո Աստղ-2021 ամենամյա մրցանակաբաշխությունը. Սալուտեմ ամսագիր №4.

2021 թվականի սեպտեմբերի 5-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված «Տարվա բժիշկ» և «Տարվա բուժհիմնարկ»...

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4
Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի մասին. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի տոնածառ


Տոնածառի պատմությունը շատ հին է, սկիզբ է առնում հոների ժամանակներից և առնչվում է Կենաց ծառի պաշտամունքի հետ...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորն ամենահին ու ամենասպասված տոնն է աշխարհում. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորը տարբեր երկրներում նշվում է ազգային ավանդույթների համաձայն, սակայն գլխավոր խորհրդանիշը գրեթե ամեն տեղ համարվում է զարդարված եղևնին։ Տոնից անբաժան են զարդաշղթաները, զանգերը, շամպայնը, նվերները, բարեմաղթանքները...

Պատմության էջերից Ամեն ինչ տոն օրերի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ