Սալուտեմ 4.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի հաջողության գաղտնիքը. Սալուտեմ ամսագիր №4
Աջափնյակ բժշկական կենտրոնը հիմնվել է 2019 թվականին։ Կենտրոնը մատուցում է թերապևտիկ և վիրաբուժական, ամբուլատոր ու ախտորոշիչ ծառայություններ։ 2021 թվականի սկզբից կենտրոնն արդեն համալրել էր Հայաստանի դինամիկ և ակտիվ զարգացող լավագույն բժըշկական հաստատությունների շարքը, որտեղ ամբուլատոր, թերապևտիկ ծառայություններից զատ, գերժամանակակից սարքերով իրականացվում են ճառագայթային, էնդոսկոպիկ, ախտորոշիչ ծառայություններ: Կենտրոնում առկա են ստացիոնար ժամանակակից վիրաբուժական նեղ մասնագիտական բաժանմունքներ, որոնք սպասարկում են արտերկրի և մեր երկրի քաղաքացիներին` վճարովի հիմունքներով, իսկ պետպատվերի շրջանակներում` նաև սոցիալապես անապահով ընտանիքներին։
«Աջափնյակ» բժշկական կենտրոնի գործունեության, ձեռքբերումների մասին զրուցեցինք «Աջափնյակ» բժշկական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, «Մեդտեխսերվիս» ՍՊ ընկերության համասեփականատեր, կոմերցիոն տնօրեն, Գերմանիայի վիրաբուժական միության պատվավոր անդամ, բ.գ.թ. Գրիգորի Աշոտի Մանուկյանի հետ։
Գրիգորի Մանուկյանն ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, վիրաբուժական կրթությունը ստացել է Մոսկվայում և Գերմանիայի Դաշնության տարբեր կլինիկաներում, պաշտպանել է գիտական թեկնածուական թեզ Հայաստանում և Գերմանիայի Դաշնության Թյուբինգեն համալսարանական կլինիկայում և աշխատել այնտեղ որպես առաջատար վիրաբույժ: Ավարտել է նաև Բժշկական բիզնես կառավարման մագիստրոսական դասընթացները Եվրոպայի լավագույն համալսարաններից մեկում: Ի վերջո, վերադարձել է Հայաստան, որտեղ հիմնել և առայսօր ղեկավարում է «Աջափնյակ» բժշկական կենտրոնը։
Պարոն Մանուկյան, ինչո՞ւ այդպիսի կտրուկ շրջադարձ. գիտակցված քա՞յլ, թե՞ հանգամանքների բերում։
Երբ Թյուբինգենի համալսարանային կլինիկայի իմ ղեկավարն իմացավ Հայաստան վերդառնալու որոշմանս մասին, զարմացած էր։ Իմ ընկերները նույնպես մտածում էին, որ ես սխալ որոշում եմ կայացնում, և փորձում էին սթափեցնել ինձ… Գիտե՞ք, լինել միաժամանակ և՛ հաջողակ, և՛ երջանիկ, չափազանց դժվար է։
Կարծում եմ լինել հաջողակ արտերկրում` ավելի հեշտ է, երբ արդեն ունես որոշակի ձեռքբերումներ, վարժ և անկաշկանդ խոսում ես օտար լեզուներով, աճելու, զարգանալու համար կրթական և գիտական մթնոլորտն ու ենթակառուցվածքն ավելի են օգնում հասնել հաջողության։ Ես այն երջանիկներից եմ, որ Գերմանիայի Դաշնության նախագահի կողմից տրվող Հումբոլդտի անվան կրթաթոշակի շնորհիվ ստացա վիրահատություններ անելու հնարավորություն, հետագայում էլ ստացա որպես ինքնուրույն վիրաբույժ աշխատելու առաջարկ, ինչն այլ երկրից ժամանած մասնագետի համար գրեթե ֆանտաստիկ հաջողություն է համարվում։ Ինչ խոսք, ընտանիքս շատ է աջակցել ինձ լավագույն կրթություն ստանալու գործում։ Վերադարձա, որովհետև Հայաստանում է իմ տեղը։ Իմ ընտանիքը, միանշանակ, ողջունել է իմ որոշումը և շարունակում է աջակցել ինձ։
Իհարկե, ցանկացած եվրոպական երկրում ահռելի ֆինանսական միջոցներ ներդնելն առավել ապահով կլիներ, սակայն դա իմ երազանքը չէր։ Ես, որքան էլ դա դժվար լինի, ցանկանում եմ ապրել ու արարել Հայաստանում։ Եվ իմ հիմնադրած «Աջափնյակ» բժշկական կենտրոնն այս երկու տարվա ընթացքում բարձր վարկանիշ է ձեռք բերել Հայաստանի բժշկական հաստատությունների շրջանում, դարձել է առաջատարներից մեկը։
Ինչպե՞ս կարողացաք ձեռք բերել այցելուների և պացիենտների վստահությունը և ինչպե՞ս համալրեցիք հանրապետության լավագույն բուժհաստատությունների շարքը։
Շինարարության ընթացքից մինչև բժշկական ծառայություն որդեգրել ենք բարձրակարգ մատուցման սկզբունքը, և սրանք պարզապես խոսքեր չեն։ Երբ պատրաստվում էինք բժշկական կենտրոնի բացմանը, ֆրանչայզինգի առաջարկ ունեինք համաշխարհային երեք բժշկական կենտրոնից, որոնք մեր ներկայացրած բիզնես նախագիծը համարեցին գրավիչ և եկամտաբեր:
Նրանց բրենդային անունները կրելը պատվաբեր կլիներ մեր կենտրոնի, մեր երկրի համար։ Սակայն մենք գերադասեցինք կենտրոնն անվանել այն վարչական շրջանի անունով, որտեղ գտնըվում է։ Կարծում եմ՝ «Աջափնյակ» բժշկական կենտրոնը այժմ Աջափնյակ վարչական շըրջանի կարևոր և գեղեցիկ կառույցներից է, որի գոյությունը իմաստավորել ենք մեր կարգախոսում. «Ավելին, քան դու մտածում ես»։
Բժշկական կառավարման ոլորտում վստահություն և համբավ ձեռք բերելու համար կան հիմնարար սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր երկրների համար։ Հայաստանի պարագայում կան յուրահատկություններ՝ հոգատարություն և անկեղծ աշխատանք այցելուների հետ, բողոքների և առաջարկությունների մշտական դիտարկում, կրտսեր և միջին բուժանձնակազմ-պացիենտ հարաբերությունների կարծրատիպերի վերանայում և այլն։ Սակայն, ըստ իս, առավել կարևոր է կայուն բարձր որակը` մատչելի գներով և գերուշադիր մոտեցումը՝ անկախ այցելուների քանակից, վճարման եղանակից կամ չափից, օրվա եղանակից կամ անձնակազմի տրամադրությունից։
Մասնագիտական կադրերի պակաս զգո՞ւմ եք, ո՞ր մասնագետների պահանջն է Ձեզ համար առավել նկատելի։
Հայաստանը մեկ շնչին բաժին հասնող բժիշկների թվով գերազանցում է Գերմանիային, ԱՄՆ-ին և Բրիտանիային։ Մեզ մոտ պետք է ճիշտ կրթել և պատրաստել նեղ մասնագետներ, որպեսզի նրանք ունենան մոտիվացիա, առողջ ամբիցիաներ, բարձր որակավորում և վարձատրություն: Իմ փորձով գիտեմ, որ գրեթե անհնար է զարգացած երկրներից Հայաստան մշտական աշխատանքի հրավիրել համաշխարհային ճանաչում ունեցող բարձրակարգ մասնագետների, քանի որ դրսում նրանց վաստակածը շա՜տ է տարբերվում Հայաստանում վճարվող աշխատավարձից։
Հայաստանում բժշկական կենտրոն հիմնելու առաքելություններից մեկն էլ գործընկերներիս իմ գիտելիքներն ու կուտակած փորձը փոխանցելն է, դրա արդյունքում` հայրենիքում եվրոպական մակարդակի բժշկական կենտրոնի կայացումը։
Կադրային խնդիրը լուծում ենք տեղում, մենք ենք սովորեցնում, կրթում, պատրաստում մեր մասնագետներին։ Մեր պացիենտների հետ աշխատում են Հայաստանի առաջատար, վաստակաշատ և փորձառու մասնագետները, որոնք նաև սովորեցնում են իրենց կողքին գիշերուզօր աշխատող երիտասարդ կադրերին։ Այդուամենայնիվ, մշտապես ունենք երիտասարդ և մոտիվացված մասնագետների կարիք։ Ուրախությամբ պատրաստ ենք ընդունել բանիմաց մասնագետների՝ առաջարկելով բարձր վարձատրություն և հարմարավետ աշխատանքային պայմաններ։
Որպես ավարտ, պատասխանեք, խնդրեմ, ո՞ր նվաճումներով եք առավել հպարտ, և ներկայում ո՞ր ուղղվածություններն են Ձեր ուշադրության կենտրոնում։
Պացիենտների հոսքի աճի հետ մեկտեղ` շատ կարևոր է սպասարակման մակարդակը կայուն բարձր պահելը։ Ըստ իս՝ մասնագիտական որակներից, տիտղոսներից ու մրցանակների քանակից պակաս կարևոր չէ նաև այն, որ բժիշկն անտարբեր չլինի պացիենտի կյանքի հանդեպ։
Հպարտ եմ, որ կարողացել եմ թիմային աշխատանքի մեջ ընդգրկել այնպիսի մասնագետների, որոնք մեկ ընտանիքի պես աջակցում և օգնում են միմյանց։ Դա մեծ հաջողություն է, որը պետք է գնահատել։ Զարմանալի չէ, որ «Աջափնյակ» բժշկական կենտրոնն առավել ուժեղ է այն ոլորտներում, որտեղ թիմային աշխատանքն ակնհայտ է՝ վիրաբուժության գրեթե բոլոր ոլորտները, պոլիկլինիկան, ընդունարանը, ախտորոշումը և այլն։
«Աջափնյակ» բժշկական կենտրոնը միակն է տարածաշրջանում, որտեղ հաջողությամբ կիրառվում է բժիշկների խրախուսման և ռեյտինգային ավտոմատ համակարգ` պացիենտի գոհունակության անանուն հետադարձ կապի հիման վրա։
Հեշտ է աշխատել մոտիվացված և մարդկային բարձր արժեքներ ունեցող մասնագետների հետ։ Նման մարդիկ յուրաքանչյուր կառույցի հիմնասյուներն են։ Հպարտ եմ, որ իմ կողքին այդպիսի մարդիկ ու այդպիսի մասնագետներ կան։ Վստահաբար կասեմ, որ «Աջափնյակ» բժշկական կենտրոնում նրանց թիվը շուտով կավելանա։
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
05.01.2022 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


