Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 1.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Տղամարդկանց սեռական հիվանդությունների առաջացման պատճառները և ռիսկի գործոնները. Սալուտեմ ամսագիր № 1

Տղամարդկանց սեռական հիվանդությունների առաջացման պատճառները և ռիսկի գործոնները. Սալուտեմ ամսագիր № 1

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների թվերի աճի հետ` մի կողմից և մյուս կողմից` 200 մլն ծնելիության մակարդակի իջեցման պատճառով։

Հետխորհրդային տարածքում, ինչպես նաև ԱՊՀ երկրներում նախորդ հարյուրամյակի վերջին տասնամյակում կատարված սոցիալ-տնտեսական և քաղաքական բարեփոխումները հանգեցրել են համակարգային ճգնաժամի։

Համաձայն Ռուսաստանում կատարված հետազոտությունների` առավել շատ ճգնաժամային երևույթներ ի հայտ են եկել սոցիալական, գիտության, մշակույթի, կրթության և առողջապահության ոլորտներում, իսկ ծնելիության իջեցումը և մահացության բարձր մակարդակը երկրում ժողովրդագրական իրավիճակի վատացման կարևորագույն գործոններից էին։

Հայաստանում հայրենական բազմաթիվ հետազոտողների կողմից կատարված ժողովրդագրական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախորդ դարի 90-ական թվականներից հանրապետությունում նկատվող բնակչության թվաքանակի իջեցումն ուղղակիորեն կապված է ծնելիության մակարդակի իջեցման և մահացության բարձրացման հետ` արտագաղթի բարձր մակարդակի և այլ գործընթացների ֆոնին, որոնք հանգեցնում են երկրում տնտեսական վիճակի վատացման։ Նեգատիվ գործընթացների հետագա խորացումն, ուղղակիորեն, սպառնում է ազգային անվտանգության ապահովմանը։

Ժողովրդագրական ցուցանիշներին առնչվող գրականության տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ ազգաբնակչության թվաքանակի կայուն աճի համար, սոցիալ-տնտեսական, քաղաքական և բազմաթիվ այլ խնդիրների լուծումներից զատ, առաջին տեղում է ազգաբնակչության վերարտադրողական առողջության ապահովումը։

Միևնույն ժամանակ, համաձայն և՛ ռուսալեզու, և՛ արտասահմանյան գրականության վերջին տարիների տվյալների` նկատվում է միզասեռական համակարգի հիվանդությունների կայուն աճ, ինչը կապված է բորբոքային, սիրտ-անոթային, ուռուցքային հիվանդությունների, սթրեսային գործոնների աճի հետ, և հետևանք է զգալի տեխնիկական առաջընթացի, բնակչության շարունակվող ուրբանիզացիայի, բնապահպանական վիճակի վատացման։

Վերջին տարիների Էպիդեմիոլոգիական հետազոտությունները ցույց տվեցին, որ անպտուղ ամուսնությունների 40-45% կապված է տղամարդու պտղաբերության ֆունկցիայի խանգարումների հետ։

Հետազոտողների մեծամասնությունը, որ զբաղվում է անպտուղ ամուսնություններով, առանձնացնում է տղամարդու պտղաբերության ֆունկցիայի խանգարումների ռիսկերի հետևյալ գործոնները.

  • սխալ սեքսուալ վարքը,
  • մեծ տարիքը,
  • վնասակար սովորությունները,
  • սթրեսը,
  • բնապահպանական գործոնները,
  • գործազրկությունը,
  • տարած էպիդեմիկ պարոտիտը,
  • աճուկային ճողվածքների հետ կապված
  • վիրահատությունները,
  • քրոնիկական պրոստատիտը,
  • սեռավարակների առկայությունը,
  • վարիկոցելեն,
  • պաթոսպերմիան և սերմնահեղուկի սպիտակուցային կազմի փոփոխությունը։


Համաձայն ԱՀԿ տվյալների` էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հաճախականության բարձրացումը կապված է հոգեծին խնդիրների հետ, որոնք քրոնիկ սթրեսի և նևրոզների հետևանք են։

Իրականացված հետազոտությունները ցույց են տվել անպտուղ ամուսնությունների դեպքում ժամանակակից քաղաքի դերը որպես համակարգային գործոն` առավելապես այն երկրներում, որտեղ ուրբանիզացիան ցայտուն է արտահայտված:

Գրականության մեջ առկա են տվյալներ այն մասին, որ սերմնահեղուկի որակի վատացում հիմնականում ի հայտ է գալիս  այն մարդկանց մոտ, որոնք միգրացվել են գյուղից քաղաք։

Հիմնվելով սեփական դիտարկումների և գրականության տվյալների վրա` կարելի է հետևություններ անել, որ տղամարդու անպտղությունը, մեծավ մասամբ, պայմանավորված է վերոնշյալ հիվանդությունների ուշ ախտորոշմամբ, ոչ լիարժեք կամ ոչ համարժեք բուժմամբ, վարակիչ-բորբոքային երկարատև քրոնիկ գործընթացներով։

Այսպիսով, խիստ կարևոր է իրազեկման աշխատանքի իրականացումը զանգվածային լրատվամիջոցների միջոցով։ Ազգաբնակչությունը պետք է տեղեկացված լինի միզասեռական համակարգի հիվանդությունների կանխարգելիչ մեթոդների, նրանց ախտանիշների մասին և, վերջիններիս ի հայտ գալուն պես, դիմի ուրոլոգի խորհրդատվությանը։

Վահրամ Էդուարդի Հակոբյան
ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ,  ուրոլոգիական բաժնի պետ

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ