Սալուտեմ 1.2021
Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ալեքսանդր Միխայիլի Բեզրեդկա (1870-1940). «Սալուտեմ» ամսագիր
Մանրէաբանները ստիպված չեն պատասխանատու լինել իրենց թշնամիների զոհերի համար: Նա Ի.Ի. Մեչնիկովի աշակերտն էր:
Ականավոր մանրէաբանը և իմունոլոգը մշակել է անաֆիլակտիկ շոկի կանխարգելման մեթոդը (Բեզրեդկայի մեթոդ) և տեղային իմունիզացիայի եղանակը:
Ալեքսանդր Բեզրեդկայի անձնական գործից. Գիտությունների ակադեմիայի արխիվ
- Ծնվել է 1870 թ. ապրիլի 8-ին` Օդեսայում:
- Ավարտել է Նովոռոսիսկի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժինը (1892), Փարիզի բժշկական քոլեջը (1893-1897):
- Աշխատել է որպես գիտաշխատող (1897-1916), Պաստերի ինստիտուտի փոխտնօրեն (1916-1940):
- Նրա գրչին են պատկանում «Մեկ մտքի գաղափարի պատմություն» (1921), «Տեղային իմունիզացիա» (1926), «Վարակի գրգռիչների նշանակության և իմունիտետի մասին» (1927), «Անաֆիլաքսիա և հակաանաֆիլաքսիա» (1930) աշխատությունները:
- Ամուսնացել է Ժան Կուտեի հետ, ունեցել է Մարգարիտա անունով դուստր:
- Մահացել է 1940 թ. փետրվարի 28-ին` Փարիզում` ինֆարկտի հետևանքով (ինչպես իր ուսուցիչ Իլյա Մեչնիկովը):
- Նրա ձեռքբերումների կարճ ցուցակը.
- սովորեցրեց կանխել հիվանդությունները` պատվաստման միջոցով,
- ստեղծել է բջիջների և հակավիրուսների ռեցեպտիվ դաշտերի ուսմունքը,
- հայտնաբերել է տեղային իմունիզացիայի եղանակը, երբ պատվաստանյութի ներմուծումը բերանի կամ մաշկի միջոցով ավելի արդյունավետ է, քան ներարկումը: Դա, մասնավորապես, վերաբերում է դիզենտերիայի և խոլերայի դեմ պատվաստումներին,
- բացահայտել է պատրաստուկի նկատմամբ օրգանիզմի ալերգիկ ռեակցիայի ապազգայունացման երևույթը և ստեղծել է պայքարի եղանակ. սկզբում կատարվում են ալերգիայի թեստեր, իսկ անհրաժեշտության դեպքում` ներմուծվում է ոչ մեծ չափաբաժին, որն աստիճանաբար ավելացնում են, որպեսզի օրգանիզմը հարմարվի,
- մշակել է խոլերայի դեմ պատվաստանյութերից մեկը:
Նրա ամենանշանավոր նվաճումներից է անաֆիլակտիկ շոկի դեմ պայքարի մեթոդների հայտնագործումը:
Մեթոդի էությունը պարզ է. սկզբում ներարկչի օգնությամբ օրգանիզմ է ներմուծվում անհրաժեշտ շիճուկի մեկ կամ մի քանի շատ փոքր չափաբաժին, իսկ 4 ժամ անց մնացած ամբողջ քանակությունը: Բեզրեդկայի գիտական մշակումները ցայսօր կիրառվում են վիրաբուժության, մաշկաբանության, գինեկոլոգիայի, ակնաբուժության մեջ:
Բեզրեդկան ստեղծել է բջիջների և անտիվիրուսների ռեցեպտիվ դաշտերի ուսմունքը, գործածության մեջ է դրել «անաֆիլակտիկ շոկ» տերմինը և մշակել վերջինիս կանխարգելման եղանակը: Զուգահեռաբար, «անաֆիլակտիկ շոկ» տերմինը ներմուծեց նաև ֆրանսիացի ֆիզիոլոգ Շարլ Ռիշեն և արժանացավ Նոբելյան մրցանակի (1913):

Ռիշեին շնորհելով Նոբելյան մրցանակ՝ Բեզրեդկայի մասին «մոռացան»:
Նա ուսումնասիրել է նաև որովայնային տիֆի մանրէի տոքսինը, պարզել է, թե ինչպես են լեյկոցիտներն ազդում իմունիտետի վրա: Ապրիլի 8-ին լրացավ նրա ծննդյան 150-ամյակը:
Ալեքսանդր Բեզրեդկան իր կյանքի մի մասը նվիրում է իմունիտետի ուսումնասիրություններին:
Հետաքրքիր փաստեր Բեզրեդկայի կյանքից
- Ծնվել է հրեական կրոնական ընտանիքում: Ալեքսան-դրի հայրը եղել է գրող և իր ստեղծագործությունները հրատարակել է եբրայերեն Ե. Իշ-Նոոմի կեղծանունով:
- Բեզրեդկայի հակավիրուսային բուժումը (մաշկային հիվանդությունների բուժումը ողողումների և կոմպրեսների միջոցով) ներկայում չի կիրառվում:
- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է ֆրանսիական բանակ: Եղել է սանիտարական գնացքի բուժակ, Վերդենի ամրոցի գլխավոր մանրէաբանը, որտեղ բժիշկներին սովորեցրել է շոկի կանխարգելման եղանակը` հակափայտացման շիճուկի ներարկման ճանապարհով, փրկելով հազարավոր կյանքեր:
- Իլյա Մեչնիկով. «Բեզրեդկան փոքր չափաբաժնով շիճուկի ներարկումից հետո լաբորատոր կենդանիների մոտ ստացել է արյան սպիտակ գնդիկների քանակի ավելացում, իսկ մեծ դեղաչափերը քայքայիչ ազդեցություն են ունեցել բջիջների վրա»:
- Ե՛վ Օդեսայում, և՛ Փարիզում Ալեքսանդր Բեզրեդկան նույն տան մեջ ապրել է հայտնի իմունոլոգ, համաճարակաբան Վլադիմիր Խավկինի հետ:
- Մանրէաբանության մեջ գոյություն ունեն հետևյալ գիտական տերմինները. «Բեզրեդկայի մեթոդ, տեղային իմունիտետ, անաֆիլակտիկ շոկ»:
- Զորացրվելուց հետո, 1916 թ., գլխավորել է Իլյա Մեչնիկովի՝ իր մահացած ուսուցչի լաբորատորիան, Պաստերի ինստիտուտում:
- Եղել է Հրեաների առողջապահության համայնքի նախագահության կազմում, և Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո, հրեա երեխաներին կեղծ փաստաթղթերով տեղափոխել է Ֆրանսիայի հարավ:
- Բեզրեդկա. «Ըստ էության, իմունիտետի և վարակի մեխանիզմները նույնն են, տարբերությունն ընդամենը ինտենսիվությունն է»:
- Կյանքի վերջին տարիներին աշխատել է չարորակ ուռուցքների պատվաստանյութի ստեղծման վրա: Մինչև վերջ նա ուռուցքային հիվանդություններից «փրկություն» էր փնտրում
https://iod.media
https://slovar.cc
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
23.06.2021 Warning: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
Սերկևիլի պտուղները, տերևները և սերմերը վաղուց օգտագործում են բժշկության մեջ և կոսմետոլոգիայում: Թարմ վիճակում սերկևիլի պտուղները հաճախ ունենում են թթու և տտիպ համ: Սովորաբար պտուղներն օգտագործում են...
19.07.2021
Քնի պակասը բացասաբար է ազդում օրգանիզմի բոլոր գործառույթների վրա։ Երեխան առավոտյան կարող է արթնանալ վատ տրամադրությամբ: Կարող են ծագել ավելի լուրջ խնդիրներ, օրինակ՝ քնի դեպրիվացիա...
19.07.2021
Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...
16.07.2021
«Շրջադարձի վրա անակնկալ հառնեց լեռան համայնապատկերը: Ես մեխվեցի տեղում, բարեգո՛ւթ Արարիչ, երբեք այսքան հստակված չէի ընկալել՝ ուրեմն ա՛յս է Արարատի երկիրը, և ժողովուրդը` Արարատի, մենք ենք…
15.07.2021
Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...
15.07.2021
Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) զեկույցի` երկրագնդի բնակչությունը 2050 թ. կկրճատվի 200 մլն մարդով` կապված ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդությունների, ՄԻԱՎ և այլ հիվանդությունների...
14.07.2021
Բժշկության ոլորտում ամենաքննարկվող թեմաներից մեկի` շարունակական մասնագիտական զարգացման ընթացքի, խնդիրների, ձեռքբերումների մասին «ՍԱԼՈՒՏԵՄ» պարբերականը զրուցել է Առողջապահական իրավունքի...
12.07.2021
«Իմ երեխան ընդհանրապես չի սիրում լողանալ։ Չեմ հասկանում՝ ինչն է պատճառը։ Միգուցե ամեն ինչ սկըսվեց այն պահից, երբ ամբողջ ընտանիքով սկսեցինք հաճախել ջրաշխարհ կամ ամառային արձակուրդին գնացինք լիճ...
12.07.2021
«Ես բնավորությամբ հանգիստ մարդ եմ ու խենթ անակնկալների սիրահար չեմ։ Բայց օրերս անակնկալի եկա...»
Մեր զրուցակիցը վաստակաշատ գիտնական ու կրթության հմուտ կազմակերպիչ, ակադեմիկոս...
06.07.2021
«Բժշկի մասնագիտությունն այնպիսինն է, որ մենք միշտ մահվան ու կյանքի արանքով ենք քայլում՝ բառի բուն իմաստով»։
- Բժիշկ լինելը ճակատագի՞ր է, թե կոչում...
01.07.2021
Գարնանային ալերգիայի (պոլինոզի) պատճառը մի շարք բույսերի ծաղկափոշին է: Դրանք մանրագույն մասնիկներ են, որոնք հեշտությամբ տարածվում են քամու միջոցով, և գարնանը, մի քանի շաբաթվա ընթացքում...
30.06.2021
2021 թ. Հազվադեպ հիվանդությունների ուսումնասիրության եվրոպական կազմակերպության (EURORDIS) «Սև մարգարիտ» մրցանակաբաշխության մրցանակակիր...
30.06.2021
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ