Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 1.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Բժշկությունը Հին Հայաստանում: Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշու. «Սալուտեմ» ամսագիր

Բժշկությունը Հին Հայաստանում: Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշու. «Սալուտեմ» ամսագիր

Ջիբրայիլ իբն Բախտիշուն հիվանդանոցի հիմնադիրն է` բառի ժամանակակից իմաստով: 800 թ. նա Բաղդադում կառուցել է առաջին հիվանդանոցը` Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի նախաձեռնությամբ:


Քիչ չեն հին հայերի կուտակած գործնական գիտելիքները բժշկության բնագավառում։ Հայաստանում բժըշկական գիտելիքների զարգացման վրա մեծ ազդեցություն են ունեցել հայերի կապերը Իրանի, Հունաստանի, Սիրիայի, Արաբական խալիֆայության, իսկ ավելի ուշ` Բյուզանդիայի ժողովուրդների հետ։ Սակայն, ժառանգելով մի շարք հին արևելյան և անտիկ ավանդույթներ, ազդեցություն կրելով բյուզանդական մշակույթից, Հայաստանի հին մշակույթը զարգացավ ինքնուրույն ուղիով։


Բժշկությունը Հայաստանում գոյություն ուներ հնագույն ժամանակներից։ Այդ մասին մեզ են հասել տարբեր վկայություններ, այդ թվում` մոր և մանկան քարե և մետաղական պատկերներ (որպես մայրության և պտղաբերության խորհրդանիշ), որոնք պատկանել են Վանի թագավորության ժամանակաշրջանին, բրոնզե դարից` բժշկական գործիքներ, տրեպանացիայի հետքերով գանգեր։


Հայկական ժողովրդական բժշկության, բանահյուսության և միջնադարի հայ գրականության մեջ պահպանվել են էմպիրիկ բնույթի բժշկական գիտելիքներ, որոնց դիմում էին բուժական նպատակներով։
Հայաստանը հայտնի էր իր դեղաբույսերով, որոնք արտահանվում էին նաև այլ երկրներ։ Դեռևս մ.թ.ա. առաջին դարում Հայաստանում կար դեղաբույսերի աճեցման այգի։ Հայկական բժշկությունից այլ ժողովուրդների բժշկության մեջ են ներթափանցել հայկական կավը, բորակը, անուշադրը և այլն։


Մ.թ. III դարից Հայաստան-Բյուզանդիա կապերը սերտացան Հայ երիտասարդությունն ուսման նպատակով ուղևորվում էր Աթենք, Ալեքսանդրիա և հելլենական մշակույթի այլ կենտրոններ։ IV դարում հայերի կողմից քրիստոնեության ընդունումը և Բյուզանդիայի հետ սերտ կապերն ազդեցություն ունեցան հայկական բժշկության վրա։

 


Մ.թ. V դարում հայերն ունեին բավականինքանակի մշակված սեփական բժշկական տերմինաբանություն։


Հայաստանում III դարում բացվեցին առաջին քաղաքացիական բժշկական հաստատությունները. 260-270 թթ. Արբենուտ տեղանքում բացվեց առաջին բորոտանոցը՝ նախատեսված 35 բորոտների համար։ IV դարից սկսած
Հայաստանում բացվեցին հիվանդանոցային հաստատություններ և ապաստարաններ տկարների համար, որոնք ղեկավարվում էին հոգևորականների կողմից, սակայն գոյատևում էին բնակչության հաշվին։


V դարից հայկական բժշկության մեջ ներթափանցեցին մեծ քանակությամբ հունական բժշկական բառեր և տերմիններ, որոնք մինչև X-XI դարերը զուգահեռաբար կիրառվում էին հայկական տերմինների հետ միասին։ Հունական բժշկության ազդեցությունը շարունակվեց մինչև VIII դարը ներառյալ, և թուլացավ IX-X դարերում։


Ջուրջուս իբն Ջիբրայիլ իբն Բախտիշուն (688-765 թթ.)՝ հայտնի նաև որպես Բախտիշու Գունդիշապորի (Գևորգ որդի Գաբրիելի Բախտիշու), VIII դարի Արաբական խալիֆայության հայկական ծագմամբ միջնադարյան բժիշկ էր, որը եղել է Գունդիշապուր (Բեթլաբադ) քաղաքի բժշկական դպրոցի գլխավոր բժիշկը։


Ջիբրայիլ իբն Բախտիշուի թոռը՝ Բախտիշու դինաստիայի երրորդ ներկայացուցիչը, համարվում է «հիվանդանոց» երևույթի հիմնադիրը: Իր հիվանդանոցը նա կառուցել է Բաղդադում մոտավորապես 800 թվականին՝ Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի մտահղացմամբ:

 


Ջիբրայիլ իբն Բախտիշուն Բախտիշու պալատական դինաստիայի հիմնադիրն էր, որի անդամները երկար տարիներ եղել են արաբական խալիֆների գլխավոր բժիշկները` չնայած շարունակում էին քրիստոնյա մնալ։ 765 թ. Ջիբրայիլը բուժեց մահամերձ Ալ-Մանսուր խալիֆին, որին երկրի ոչ մի բժիշկ չէր կարողացել բուժել։ Դրա շնորհիվ նա սիրվեց երկրի ղեկավարի և Արաբական խալիֆայության ամբողջ վերնախավի կողմից։


Ջիբրայիլ իբն Բախտիշուն պատմության մեջ առաջին հիվանդանոցի հիմնադիրն է` բառի ժամանակակից իմաստով, որը կառուցել է Բաղդադում 800 թ.` Հարուն ալ-Ռաշիդ խալիֆի նախաձեռնությամբ:


Ջիբրայիլ իբն Բախտիշուի ծոռը՝ Աբուսայել Բախտիշուն (960-1048) եղել է Ավիցեննայի (Աբու Ալի Հուսեյն իբն Աբդալլահ իբն Սինա, 980-1037) ուսուցիչը։


Նա և իր հետնորդները վեց սերունդ շարունակ հաջողությամբ ծառայում էին խալիֆաթին, հայտնի էին մահմեդական աշխարհում ու բարձր վարձատրվում էին ընդհուպ մինչև XI դարի սկիզբը:


Սակայն լավ է, որ կան հակասական տարբերակներ՝ ընթերցողին իրավունք տալով կարդալ և՛ մեկը, և՛ մյուսը, իսկ եզրակացություններն անել ինքնուրույն։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ