Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 1.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1

Հայ վիրուսաբանի դերը իմունականխարգելման զարգացման գործընթացում. Ալբերտ Կապիկյան (1930-2014). «Սալուտեմ» ամսագիր № 1

Վիրուսաբանության բնագավառի հսկաներից մեկը` Ալբերտ Կապիկյանը, բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագրված ռոտավիրուսային պատվաստանյութը։

Ամերիկահայ վիրուսաբան Ալբերտ Կապիկյանը ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի վիրուսաբան առաջամարտիկներից էր, բժշկական գիտությունների դոկտոր։ Նա բազմամյա աշխատանքի արդյունքում հայտնաբերել է ռոտավիրուսը և ստեղծել առաջին արտոնագըրված ռոտավիրուսային պատվաստանյութը։ Նորարարական աշխատանքի համար պարգևատրվել է Սաբինի անվան Պատվաստանյութերի ինստիտուտի կողմից ամեն տարի շնորհվող ոսկե մեդալով` դառնալով 13-րդ մրցանակակիրը։

Նա 45 տարի ղեկավարել է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտներից Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի վարակիչ հիվանդությունների լաբորատորիայի համաճարակաբանության բաժինը։

«Ալբերտ Կապիկյանը վիրուսաբանության բնագավառի հսկաներից էր։ Նրա կլինիկական հետազոտությունների արդյունքները, որոնք ներդրվեցին վիրուսների ուսումնասիրման և պատվաստանյութերի մշակման մեջ, հսկայական ազդեցություն թողեցին։ Հարկ է նշել, որ նա սրտացավ մարդ էր, ում սիրում և հարգում էին», - պատմում է Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, բ.գ.դ. Էնթոնի Ֆոսին։

Կապիկյանը հայտնի էր նաև որպես մարդու գաստրոէնտերիտի վիրուսի հետազոտության հեղինակ. 1972-ին նա հայտնաբերեց առաջին նորավիրուսը, որը սկզբում կոչվում էր Norwalk վիրուս: 1973-ին նա և իր գործընկերները հայտնաբերեցին նաև հեպատիտ А-ի վիրուսը։

Կապիկյանը մահացել է 2014 թ. փետրվարի 24-ին, 83 տարեկան հասակում։

 

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

 

 

 

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ