Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 1.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

Հայկական հոգեբուժական ասոցիացիան, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոնի և Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ կանցկացնի
«Փսիխոսոմատիկայի (հոգեմարմնական) բժշկության հիմունքները» թեմայով յոթնօրյա դասընթաց՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների, հոգեբույժների, հոգեթերապևտների, կլինիկական հոգեբանների, նյարդաբանների, թմրաբանների, էնդոկրինոլոգների և գաստրոէնտերոլոգների համար։ Դասընթացների մեկնարկը տրվել է այսօր՝ փետրվարի 22-ին, Դաբլ Թրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո դահլիճում։ 

 

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այս դասընթացների նպատակն է բժիշկներին ծանոթացնել փսիխոսոմատիկայի հիմնական հասկացություններին, ժամանակակից դասակարգմանը, պատճառագիտությանը, անձի հոգեբանական առանձնահատկություններին` հոգեսոմատիկ խանգարումների դեպքում, հոգեախտորոշման և հաղթահարման ուղիներին:

 

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար

 

«Դեռևս Քովիդ-19-ի ժամանակ անցկացրած մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ բավականին շատ է սթրեսի և դրանով պայմանավորված խանգարումների տարածվածությունը։ Համաձայն մեր հետազոտությունների՝ բնակչության 40 տոկոսի մոտ առկա էր ծանր և միջին աստիճանի սթրեսներ, 35 տոկոսի մոտ՝ դեպրեսիա, 20 տոկոսի մոտ՝ մարմնական խնդիրներ, որոնց առաջացման պատճառը հոգեկան խնդիրներն են։ Իսկ պատերազմից և նրա ոչ ցանկալի ավարտից հետո, միանշանակ, դրանք 50 տոկոսով ավելացել են»,- նշեց Ա. Սողոյանը։  Խոսելով դասընթացների կարևորության մասին, Ա. Սողոյանն ընդգծել է, որ իրենք թիրախավորել են հատկապես առաջնային օղակում աշխատող բժիշկներին և ո՛չ միայն։


«Կարևոր եմ համարում այս դասընթացները՝ հատկապես առաջնային օղակում աշխատող բժիշկների համար։ Նրանց պետք է տրամադրվի անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի կարողանան իրենց պրակտիկ աշխատանքներում վաղ հայտնաբերեն խնդիրներն ու, առկայության դեպքում, ժամանակին ուղղորդեն հոգեկան առողջության մասնագետի մոտ՝ հոգեբանի, հոգեբույժի։ Եթե  չճանաչվի խնդիրը և միայն մարմնական կոմպոնենտի վրա ուշադրությունը դարձվի, բուժումը կլինի սակավարդյունավետ, և այն չի ծառայի իր նպատակին»։


Ա․ Սողոյանն ասաց, որ դասընթացն անվճար է և կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից (14 ՇՄԶ կրեդիտ)։

 

Վերապատրաստման դասընթացներ՝ Երևան քաղաքի ԱԱՊ օղակում աշխատող ընտանեկան բժիշկների համար


Հայկական բժշկական ինստիտուտի հոգեբուժության և հոգեկան առողջության ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Սամվել Սուքիասյանը մեզ հետ զրույցում խոսեց ոլորտում առկա խնդիրների ու դասընթացի կարևորության մասին։


«Այսօր շատ կարևորի մասին խոսեցինք, որը մեր երկրում և՛ կա, և՛ չկա։ Կա ինտուիտիվ մակարդակի վրա` յուրաքանչյուր բժշկի փորձի մակարդակով, բայց գիտական մշակված մակարդակով` գոյություն չունի, ուստի կարևոր է դասընթացների միջոցով բժշկական հանրությանը ծանոթացնել այն խնդիրների հետ, որոնք առկա են աշխարհում, ինչպես նաև պատմենք նոր դասակարգման, տիպաբանության, բուժման, ախտորոշման չափանիշների մասին։ Այսինքն, հիմնականում տանք այն գաղափարախոսությունը, որն այս դաշտում առկա է։ Միաժամանակ, կներկայացնենք եվրոպական առաջատար երկրների փորձը։ Կան մարմնի բժիշկներ և հոգու բժիշկներ։ Սակայն մարդու մարմինն ու հոգին մեկ ամբողջություն են կազմում, և չի կարելի այն առանձնացնել։ Կա տենդենց` ընդհանուր եզրեր գտնելու»։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ