Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Առաջին օգնությունը ոտքի կոտրվածքի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №2

Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք կարող են ստանալ մասնագիտական գործունեության, երեխաները` գերշարժունության, տարեցները` ոսկրերում տեղի ունեցող տարիքային փոփոխությունների (օստեոպորոզի) հետևանքով։


Ոտքի կոտրվածքին բնորոշ են հետևյալ ախտանիշները.

 

  • վերջույթի շարժունակության խանգարում,
  • սուր ցավ կոտրվածքի շրջանում,
  • բաց կոտրվածքների դեպքում խոշոր զարկերակների վնասման ժամանակ՝ ուժեղ արյունահոսություն, փակ կոտրվածքների ժամանակ հնարավոր են արյունազեղումներ հյուսվածքներում,
  • նյարդերի ախտահարում, որը կարող է հանգեցնել նյարդավորման խանգարման և զգայունության բացակայության։


Ի՞նչ անել


Ոտքի կոտրվածքի ժամանակ առաջին բուժօգնությունը ձեռքի տակ եղած միջոցներով (տախտակ, հաստ ճյուղ, դահուկի ձող և այլն) վերջույթի անշարժացումն է։ Ոտքի կոտրվածքի դեպքում կիրառում են Դիտերիխսի բեկակալ (շինա), որը բաղկացած է անցքեր ունեցող տախտակներից։ Փայտե մասերը միմյանց միացնելով` անհրաժեշտ է լիովին անշարժացնել վերջույթը։ Այս բեկակալը ցուցված է հյուսվածքների զանգվածային ախտահարման, այրվածքների, ցրտահարությունների, երկարատև ճնշման համախտանիշի, արյունատար անոթների և նյարդերի վնասման ժամանակ։

 


Առաջնահերթ է դադարեցնել արյունահոսությունը՝ վերքի վրա լարան դնելով: Վերքն անհրաժեշտ է մշակել հականեխիչ միջոցներով: Ուժեղ ցավի դեպքում պետք է օգտագործել անալգին, կետորոլ, իբուպրոֆեն կամ այլ ցավազրկողներ: Տուժածին պետք է շատ կարճ ժամկետում հասցնել բժշկական հաստատություն որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:


Ինչ չի կարելի անել


Ոչ մի դեպքում չի կարելի փորձել ոսկրերն ինքնուրույն ուղղել. դա կարող է վատթարացնել տուժածի վիճակը:


Սրունքոսկրերի կոտրվածք


Երեխաների և մեծահասակների տարածված վնասվածքներից է սրունքի ոսկրերի կոտրվածքը: Այն հաճախ առաջանում է անհաջող ընկնելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով: Հազվադեպ սրունքի ոսկրերի կոտրվածք կարող է առաջանալ ուժեղ հարվածի կամ ոտքի վրա ծանր առարկա ընկնելու հետևանքով:


Սրունքոսկրերի կոտրվածքին բնորոշ են հետևյալ ախտանիշները.

 

  • ուժգին ցավ կոտրվածքի տեղում,
  • արյունահոսություն՝ բաց կոտրվածքի ժամանակ,
  • սրունքի այտուցվածություն,
  • արյունազեղում կոտրվածքի տեղում,
  • սրունքի հնարավոր ձևախախտում՝ ոսկրերի տեղաշարժի դեպքում:


Ի՞նչ անել


Սրունքի ոսկրերի կոտրվածքի ժամանակ վերջույթն անհրաժեշտ է անշարժացնել, ձեռքի տակ եղած միջոցներով բեկակալ (շինա) դնել, տուժածին տալ ցավազըրկող (անալգին, իբուպրոֆեն, կետորոլ): Արյունահոսության դեպքում՝ վերքից վերև լարան դնել, հագուստին կամ որևէ հարմար տեղում ամրացնել լարանը դնելու ժամանակի մասին հստակ տեղեկություն, որից հետո՝ տուժածին տեղափոխել բուժհաստատություն:


Ինչ չի կարելի անել


Չի կարելի փորձել ինքնուրույն ուղղել ոսկրերը, վնասված ոտքը չի կարելի թողնել առանց անշարժացման:

 


Ազդրոսկրի կոտրվածք


Ազդրոսկրի կոտրվածքը նույնպես երեխաների և մեծահասակների տարածված վնասվածքներից է: Առավել հաճախ այս կոտրվածքն առաջանում է ընկնելու կամ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով: Տարեցները ազդրոսկրի կոտրվածքը կարող են ստանալ օստեոպորոզի հետևանքով, որը ոսկրային հյուսվածքները դարձնում է փխրուն: Անգամ թեթևակի սայթաքել-ընկնելը կարող է մեծահասակ մարդու ազդրոսկրի կոտրվածքի պատճառ դառնալ:


Ազդրոսկրի կոտրվածքին բնորոշ են հետևյալ ախտանիշները.

 

  • վնասվածքի շրջանում ուժեղ ցավ,
  • հյուսվածքների այտուց,
  • վերջույթի ձևախախտում:


Այս դեպքում ոտքը հիմնականում շրջվում է դեպի դուրս, շարժումները բացակայում են, հնարավոր է ազդրի կարճացում, զգայունության բացակայություն: Ազդրոսկրի կոտրվածքի առավել ծանր բարդություն են համարվում ազդրի փափուկ հյուսվածքներում զանգվածային արյունազեղումները: Կոտրվածքը կարող է բարդանալ ոսկրի բեկորների առկայությամբ, որոնք վնասում են փափուկ հյուսվածքները:


Ի՞նչ անել


Ազդրոսկրի կոտրվածքի ժամանակ որպես առաջին օգնություն անհրաժեշտ է տուժածին ցավազրկել, վերջույթն անշարժացնել ձեռքի տակ եղած միջոցներով, լարանի օգնությամբ դադարեցնել արյունահոսությունը։ Անհրաժեշտ է հնարավորինս անշարժ պառկեցնել տուժածին և տեղափոխել մոտակա բուժհաստատություն:


Ինչ չի կարելի անել


Չի կարելի փորձել ինքնուրույն ուղղել ոսկրը, շտկել ձևախախտումը, ձգել վերջույթը:


Կարինա Գյամջյան, բ.գ.թ.
«Առաջին օգնությունը` կոտրվածքների ժամանակ»


www.kp.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ