Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

«Մի՛ վնասիր» սկզբունքը բժշկի համար պետք է լինի առաջնային». Միքայել Նարիմանյան. Սալուտեմ ամսագիր №2

Մեր զրուցակիցն է ԵՊԲՀ Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, բժշկագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանը:


- Դուք Ձեզ համարո՞ւմ եք հաջողակ բժիշկ:


- Այո, իհարկե… (Ժպտում է.-խմբ. ): Հաջողակ բժիշկը նա է, որն ունի լայն պրակտիկա, և պացիենտները գոհ են նրանից:


- Ո՞րն էր մասնագետի կայացման հաջողության Ձեր բանաձևը:


- Առաջին հերթին՝ կրթությունը, հետո` փորձը: Մասնագիտական կայացման փուլում, անշուշտ, կարող ես սխալվել, սակայն, եթե ունես վերլուծելու և սխալդ ընդունելու ունակություն, ուրեմն ճիշտ ճանապարհին ես:


- Սխալվե՞լ  եք մասնագիտական Ձեր ճանապարհին:


- Իսկ կա՞ մի բժիշկ, որ երբեք չի սխալվել: Չեմ կարող ասել, որ շատ լուրջ սխալներ եմ ունեցել, ո՛չ: Երբեմն, հանգամանքների բերումով, ցանկություններդ պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Խոսքը ախտորոշման, բուժման ընթացքի մասին է:


- Ո՞ր սերն է գերիշխել Ձեր կյանքում, և փորձե՞լ եք պատասխանել` ինչո՞ւ:


- Երբ փոքր էի, շատ էի սիրում նկարել։ Մինչ օրս էլ նկարում եմ: Հետո շատ սիրեցի սպորտը` ֆուտբոլը, բռնցքա-մարտը, անշուշտ, սիրողական մակարդակով: Մի շրջան էլ՝ 80-ականներին, լուրջ զբաղվում էի արևելյան մարտարվեստով` կարատեով: Անտարբեր չեմ եղել նաև կինեմատոգրաֆիայի հանդեպ:


- Տարիների ընթացքում փոխվե՞լ են ուսանողները:


- Անշուշտ, փոխվել են: Առաջին հերթին, մոտեցումներն են փոխվել: Այսօրվա ուսանողությունը լավն է: Նրանք ունեն մեծածավալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն թե՛ համացանցից, թե՛ գրքերից: Ուսանողներից շատերը տիրապետում են օտար լեզուների, որի արդյունքում էլ առավել տեղեկացված են, ինչը, ինքնին, պարտավորեցնող է նաև դասախոսի համար. պետք է շատ ավելի ուշադիր լինի արտահայտած մտքերի հանդեպ, տերմինաբանության, հիվանդությունների ախտորոշման և բուժման հարցերում, միջազգային մոտեցումների վերլուծություններում:


- Ի՞նչը կշտկեիք այսօրվա բժիշկ-ուսանողի և օրդինատորի կերպարում:


- Ես կողմնակից եմ, որ ավելի շատ կարդան ու քննարկեն լսարանում: Ինձ դուր է գալիս ինտերակտիվ ուսուցման մեթոդը` հատկապես քեյսերի քննարկումները: Տեսեք, յուրաքանչյուր հիվանդություն իր առանձնահատկություններն ունի և տարբեր մարդկանց մոտ կարող է տարբեր դրսևորումներ ունենալ, ուստի շատ կարևոր է անհատական մոտեցումը:


- Որո՞նք են, ըստ Ձեզ, բժշկի ամենակարևոր հատկանիշները:


- Շատ են։ Բժիշկը պետք է լինի կրթված ու չդադարի աշխատել, անընդհատ կատարելագործվել: Ուսուցողական դասընթացներին մասնակցելը, շարունակական մասնագիտական քննարկումները նույնպես շատ կարևոր են:


- Ի՞նչ կփոխեիք առողջապահական համակարգում:


- Կուժեղացնեի կանխարգելիչ բժշկությունը: Խոսքը միայն հիվանդությունների առաջնային կանխարգելման մասին չէ:

 

Առողջությունը պետք է չափել ու ախտորոշել ոչ միայն մինչև բուն հիվանդության զարգանալը, այլև հիվանդության ընթացքում:


- Ամենավառ դրվագը, որն արմատապես փոխել է Ձեր կյանքը:


- Ամեն ինչ իմ կյանքում փոխվեց, երբ հանդիպեցի Նրան: (Ժպտում է.-խմբ. ): Նա նույնպես բժիշկ է, մասնագիտությամբ` գինեկոլոգ:

 

Այսքանը կարող եմ ասել…


- Աֆորիզմ, որի հեղինակը Դուք եք:


- Հեղինակային չէ, սակայն «Մի՛ վնասիր» սկզբունքը պետք է լինի առաջնային։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ