Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Անշունչն օրգանականի վերածելու գաղտնիքը. Կլիմենտ Տիմիրյազև (1843-1920). Սալուտեմ ամսագիր №2

Անշունչն օրգանականի վերածելու գաղտնիքը. Կլիմենտ Տիմիրյազև (1843-1920). Սալուտեմ ամսագիր №2

Ռուս բուսաբան-ֆիզիոլոգ, բնագետ, բույսերի ֆիզիոլոգիայի մասնագետ, ֆոտոսինթեզի խոշոր հետազոտող, Ռուսաստանում Դարվինի էվոլյուցիոն գաղափարների առաջին քարոզիչներից, պատմաբան: Կլիմենտ Տիմիրյազևին է նվիրված «Բալթիկայի պատգամավորը» ֆիլմը։

Կլիմենտ Տիմիրյազևի հիմնական գիտական աշխատանքները նվիրված են ֆոտոսինթեզի խնդիրների փորձարարական և տեսական մշակումներին։ Նա ուսումնասիրում էր ֆոտոսինթեզի կախվածությունը լույսի բաղադրությունից, զարգացրել է ֆոտոսինթեզի էվոլյուցիայի միտքը։ Պարզել է, որ ֆոտոսինթեզն իրականացվում է էներգիայի պահպանման օրենքին խիստ համապատասխան. քլորոֆիլները կլանում են արևային լույսի էներգիան, ածխա-թթու գազը և ջուրը` օրգանական նյութերի առաջացման նպատակով։

 

1868-1875 թթ. իր հետազոտություններում Տիմիրյազևն առաջին անգամ ցույց է տալիս, որ քլորոֆիլի կանաչ գունավորումը արևային էներգիան կլանելու հատկություն ունի, իսկ քլորոֆիլի կողմից լույսի առավելագույն կլանումն ընկնում է սպեկտրի կարմիր մասի վրա։ 1892 թ. նա ստանում է քլորոֆիլի առաջին սպեկտրոգրամը։ Տիմիրյազևի հետազոտությունները հաստատում էին կենդանի և անկենդան բնության միջև նյութերի և էներգիայի շրջապտույտի և կապի միասնական տեսությունը: Նա զգալի ներդրում է ունեցել բույսերի երաշտի նկատմամբ դիմակայունության և հանքային սնուցման հիմնահարցերի ուսումնասիրման մեջ։

 
Տիմիրյազևն ազնվականի ընտանի-քից էր։ Մայրն անգլուհի էր, ուստի տղան վաղ հասակից ուսումնասիրել է անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն։ 1861 թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի համալսարան՝ իրավաբանական ֆակուլտետ, ապա տեղափոխվել ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի բնագիտական բաժին, որն ավարտել է ոսկե մեդալով, չնայած համալսարանից հեռացվել էր ուսանողական անկարգություններին մասնակցելու համար, ապա վերականգնվել էր որպես ազատ ունկնդիր։ 1867 թ. նա ղեկավարում էր Սիմբիրսկի նահանգի ագրոքիմիական կայանը, իսկ մեկ տարի հետո նրան ուղարկում են արտերկիր՝ պրոֆեսորական կոչման համար ստաժավորում անցնելու նպատակով։ Երկամյա ստաժավորումն անցնում է Գերմանիայում և Ֆրանսիայում: Վերադարձին պաշտպանում է մագիստրոսական ատենախոսությունը և պրոֆեսորի կոչումով աշխատանքի է ացնում Մոսկվայի Պետրովյան գյուղատնտեսական և անտառային ակադեմիայում, որտեղ աշխատում է մինչև վերջինիս փակումը՝ 1892 թվականը։ 1872 թ. հենց Գյուղատնտեսական ակադեմիայի տարածքում Տիմիրյազևը գործնականում փորձարկում էր իր գաղափարները և կառուցում առաջին ջերմոցը՝ «վեգետացիոն տնակը»։

 


Համաշխարհային ճանաչումը

1875 թ. Կլիմենտ Տիմիրյազևը պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Բույսերի կողմից լույսի յուրացումը» թեմայով, իսկ 1877 թ. հրավիրվել է Մոսկվայի համալսարանի Բույսերի անատոմիայի և ֆիզիոլոգիայի ամբիոն։ 1878-ին լույս է տեսել նրա «Բույսերի կյանքը» գիրքը, որը թարգմանվել է աշխարհի շատ լեզուներով և Տիմիրյազևին համաշխարհային ճանաչում բերել։ 1902 թ. արժանացել է Մոսկվայի համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչմանը։ Նա արել է հնարավորը գիտությունը և նոր բացահայտումները հասարակության մեջ լայնորեն տարածելու համար։

1909 թ. Տիմիրյազևը Ռուսաստանի միակ ներկայացուցիչն էր՝ հրավիրված Չարլզ Դարվինի 100-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Ի դեպ, Դարվինի հետ նա անձամբ հանդիպել է իր կալվածքում 1877 թվականին։

1920 թ. լույս է տեսել Տիմիրյազևի վերջին գիրքը՝ «Գիտությունը և ժողովրդավարությունը»։

Կլիմենտ Տիմիրյազևը մահացել է 1920 թվականի ապրիլի 28-ին` թոքաբորբից։

https://w.histrf.ru
http://libryansk.ru
https://biblioclub.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ