Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2

«Բացահայտումներ, որոնք փոխեցին աշխարհը»` շարքից. Վիլյամ Հարվեյ (1578-1657). արյան շրջանառություն. Սալուտեմ ամսագիր №2

Բժշկության ոլորտում կարևորագույն բացահայտումները վերափոխեցին աշխարհը, փոխեցին պատմության ընթացքը՝ փրկելով անհամար մարդկային կյանքեր։ Դրանց շնորհիվ մարդկային գիտակցությունը հասավ նոր սահմանների և պատրաստ է էլ ավելի խիզախ բացահայտումների։


Մարդու սիրտը բռունցքի չափ մկան է։ Այն կծկվում է օրը ավելի քան հարյուր հազար անգամ, յոթանասուն տարվա ընթացքում՝ ավելի քան երկու միլիարդ սրտխփոց։ Սիրտը րոպեում մղում է 23 լ. արյուն, որը մարմնով հոսում է՝ անցնելով երակների և զարկերակների բարդ համակարգի միջով։ Եթե մարդկային մարմնի բոլոր արյունատար անոթները դնենք մեկ գծի վրա, ապա կստացվի 96 հազար կիլոմետր, ինչն ավելի քան 2ւ անգամ մեծ է Երկրի շրջագծից։


Մինչև 17-րդ դարի սկիզբը արյան շրջանառությունը սխալ էին պատկերացնում։ Գերակշռում էր այն տեսությունը, որի համաձայն արյունը սրտի մեջ լցվում էր մարմնի փափուկ հյուսվածքների անցքերով։ Այս տեսության համակիրների մեջ էր նաև անգլիացի բժիշկ Վիլյամ Հարվեյը (William Harvey)։ Սրտի աշխատանքը գերում էր նրան, սակայն որքան շատ էր ուսումնասիրում կենդանիների սրտի աշխատանքը, այնքան ավելի էր հասկանում, որ արյան շրջանառության ընդունված տեսությունը սխալ է։


Նա գրում է. «…Ես մտածեցի՝ արդյոք արյունը չի՞ կարող շարժվել շրջանով։ ...Հետագայում պարզեցի, որ այդպես էլ կա…»։ Դիահերձումներ կատարելիս Հարվեյը բացահայտեց, որ սիրտն ունի փականներ, որոնք թույլ են տալիս, որ արյունը միայն մեկ ուղղությամբ հոսի։ Փականների մի տեսակը բաց էր թողնում արյունը, մյուս տեսակը՝ ներս թողնում։ Եվ դա մեծ բացահայտում էր։


Հարվեյը հասկացավ, որ սիրտն արյունը մղում է զարկերակներ, որից հետո այն անցնում է երակներով և, փակելով շրջանը, վերադառնում է սիրտ` շրջապտույտը նորից սկսելու համար։ Այսօր դա բացահայտ ճշմարտություն է թվում, սակայն 17-րդ դարի համար Վիլյամ Հարվեյի հայտնագործությունը իսկական հեղաշրջում էր։ Այն ջախջախիչ հարված էր՝ ուղղված բժշկական պատկերացումներին։ Իր տրակտատի վերջում Հարվեյը գրում է. «Մտածելով այն անթիվ հետևանքների մասին, որոնք այս բացահայտումը կթողնի բժշկության ոլորտում՝ ես տեսնում եմ գրեթե անսահման հնարավորություններ»։


Հարվեյի բացահայտումը լրջորեն զարգացրեց անատոմիան և վիրաբուժությունը, իսկ շատերի կյանքը պարզապես փրկեց։ Ամբողջ աշխարհում վիրահատարաններում կիրառվում են վիրաբուժական սեղմակներ, որոնք արգելափակում են արյան հոսքը և պացիենտի արյան շրջանառության համակարգը պահում անձեռնմխելի։ Եվ դրանցից յուրաքանչյուրը հիշեցում է Վիլյամ Հարվեյի մեծ բացահայտման մասին։


Ըստ «Դիսքավրի» հեռուստաալիքի նյութերի
«Discovery Channel»

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ