Սալուտեմ 2.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
«Տեսնելով մահը՝ մենք ավելի շատ ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն». Անատոլի Գնունի. Սալուտեմ ամսագիր №2
Բժշկի առաքելությունը, նրա գերխնդիրը միշտ եղել և մնում է կյանքեր փրկելը։
Պատերազմի ժամանակ սակայն, սպիտակ բանակի ներկայացուցիչները, կյանքեր փրկելու իրենց առաքելությունն իրականացնելիս, իրենք էլ քայլում են կյանքի և մահվան սահմանագծով։
ՀՀ առողջապահության նախարարի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի գծով խորհրդական, «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունու հետ խոսել ենք պատերազմի և իր մասնագիտական ուղու մասին։
- Ուրբաթ օրերին՝ աշխատանքային շաբաթվա վերջում, կարողանո՞ւմ եք կտրվել աշխատանքից, ինչպես բոլոր մյուսները, և զբաղվել առօրյա գործերով։
- Հազվադեպ: Ուրբաթը նույնպես ենթադրում է մասնագիտական հագեցած ու անկանխատեսելի օր: Բժիշկ-ռեանիմատոլոգները գործ ունեն այն հիվանդների հետ, որոնք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և բժիշկը աշխատանքի վայրում պիտի լինի միշտ, երբ իր կարիքը կա:
- Պատերազմի օրերին ինչպե՞ս էր կազմակերպվում բուժօգնությունը ճակատում: Որքանո՞վ էր հաջողվում փրկել կյանքեր:
- «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների բուժաշխատողների խմբի հետ, որի մեջ ընգրկված էին նաև իմ սաները` անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները, առաջին օրվանից մեկնել ենք Արցախ: Հիմնականում զբաղվել եմ կազմակերպչական գործերով, սակայն բավականին հաճախ լինում էին իրավիճակներ, երբ վիրահատարանում, վերակենդանացման բաժանմունքում կամ ընդունարանում միջամտելու կարիք էր լինում: Հնարավորինս համագործակցում էի զինվորական հոսպիտալի հետ, որտեղ պարբերաբար մեկնում էի համայց կատարելու և խորհրդատվության նպատակով: Մեծ ուշադրություն էր դարձվում ծանր վիճակում գտնվող վիրավորների տարհանմանը, քանի որ շատերին տեղափոխում էինք արհեստական շնչառության և շարունակվող հակաշոկային թերապիայի պայմաններում: Վիրավորների կյանքերը փրկելու համար կարևոր նշանակություն ունի ճիշտ կազմակերպված շարունակական բուժօգնությունը` վիրավորում ստանալուց հետո յուրաքանչուր փուլում՝ սկսած առաջնագծում սանհրահանգիչների ճիշտ գործողություններից մինչև բազմապրոֆիլային հիվանդանոցներում իրականացված մասնագիտական բուժօգնությունը: Հարկ է նշել, որ վիրավորների կյանքը փրկելու համար կարևորագույն նշանակություն ուներ անհետաձգելի բուժօգնության կանոնների պահպանումը, որը կազմակերպվում էր առաջնագծում և ներառում էր հակաշոկային թերապիան ու ցավազրկումը, արյունահոսության առաջնային դադարեցումը, շնչուղիների անցանելիության ապահովումը, ոսկրային բեկորների իմոբիլիզացիան և մի շարք այլ կարևոր գործողություններ: Պարզ է, որ առաջնագծում հնարավոր չէր կատարել ախտորոշիչ և մեծածավալ վիրաբուժական գործողություններ, ուստի վիրավորներին տեղափոխում էին Ստեփանակերտ` հետագա մասնագիտացված բուժում ստանալու համար: Հիվանդանոցի ընդունարան մուտք գործելուց ամիջապես հետո կատարվում էր վիրավորների բժշկական տեսակավորումը, այսպես ասած՝ տրիաժը: Զուգահեռ կատարվում էին ախտորոշիչ գործողություններ` համակարգչային տոմոգրաֆիա, ուլտրաձայնային, ռենտգեն և լաբորատոր հետազոտություններ: Վիրահատարանները և վերակենդանացման բաժանմունքը լցվում էին ծանր վիրավորներով: Հաշվի առնելով վիրավորումների բազմաբեկորային բնույթը՝ կազմակերպվում էր բուժգործողությունների հերթականությունը: Հաճախ է պատահել, որ նույն վիրավորի կյանքը փրկելու համար պայքարել են տարբեր բժըշկական ոլորտների մասնագետներ` միկրովիրաբույժներ, նյարդավիրաբույժներ, ընդհանուր, թոքային և անոթային վիրաբույժներ, ուրոլոգներ, ոսկրաբաններ և այլն: Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կողմից կատարվում էր անզգայացման ապահովումը, հակաշոկային թերապիան, արյան և արյան բաղադրամասերի փոխներարկումը, իսկ վերակենդանացման բաժնում շարունակվում էին ինտենսիվ թերապիայի լայնածավալ գործողությունները: Վիրավորների վիճակի հարաբերական կայունացումից հետո կազմակերպվում էր նրանց տարհանման գործընթացը, որն իրականացվում էր շտապօգնության մեքենաներով: Ծանր վիրավոր տեղափոխելուց առաջ ստուգվում էր ռեանիմոբիլի հագեցվածությունը, դեղորայքի, թթվածնային համակարգի և արհեստական շնչառության սարքի առկայությունը, հաշվի էին առնվում նաև տեղափոխող բժշկի փորձը և ունակությունները:
- Ինչպե՞ս դիմակայեց բժիշկը պատերազմում` կորոնավիրուսին։
- Միաժամանակ կորոնավարակի և պատերազմի պայմաններում աշխատելը բարդ էր։ Օդային տագնապի և գնդակոծությունների ժամանակ ստորգետնյա հիվանդանոցային հատվածում ապաստան էին գտնում վիրավորները, հիվանդանոցի և շտապօգնության բուժանձնակազմը, քաղաքացիական անձինք, լրագրողները, մի խոսքով, բոլոր այն մարդիկ, որոնք գտնվում էին հիվանդանոցի մատույցներում: Նման պայմաններում հնարավոր չէր լիարժեք ապահովել և պահպանել սանիտարա-հակահամաճարակային նորմերը: Բոլորը դա հասկանում էին, սակայն պայքարում էին վիրավորների կյանքը փրկելու համար` գրեթե անտեսելով սեփական առողջությունը և կյանքը վտանգող կորոնավարակն ու օդային տագնապը:
- Ինչո՞վ է տարբերվում ինտենսիվ թերապիայի մասնագետի աշխատանքը մյուս մասնագետների աշխատանքից:
- Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում բժիշկ-ռեանիմատոլոգների կողմից իրականացվում են ստացիոնարում գտնվող կամ սրտի և շնչառության կանգով ընդունված հիվանդների սիրտ-թոքային վերակենդանացման, հակաշոկային գործողություններ, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրաբուժական ու սոմատիկ հիվանդների ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ (օրգանիզմի կենսական կարևոր ֆունկցիաների պրոթեզավորում ու վերականգնում, արհեստական շնչառության կամ սրտի ռիթմավարի կիրառում) ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների մշտական շուրջօրյա հսկողություն ու խնամք, արհեստական շնչառության պայմաններում` ներհիվանդանոցային կամ միջհիվանդանոցային տեղափոխում:
- Էլի կընտրեի՞ք բժշկի մասնագիտությունը` տարիների հեռվից նայելով Ձեր անցած ուղուն:
- Այո, միանշանակ: Ես ինձ գտել եմ այս մասնագիտության մեջ, թեև բավականին բարդ մասնագիտություն եմ ընտրել: Բժիշկ-ռեանիմատոլոգի գործունեության ժամանակ, ցավոք, լինում են դեպքեր, որոնք ավարտվում են մահվան ելքով: Տեսնելով մահը՝ մենք ավելի ենք գնահատում և սիրում կյանքը, որի համար պայքարում ենք անվերապահորեն:
- Պատերազմի ընթացքում եղե՞լ է հումորային մի դրվագ, որը ոչ մի կերպ չեք մոռանա:
- Մի դրվագ մտաբերեցի։ Շտապօգնության մեքենայով բերեցին ֆրանսիացի լրագրողի, որին ուղեկցում էր ֆրանսերեն իմացող մի երիտասարդ: Այդպես էլ չիմացա, թե ով էր այդ երիտասարդը: Քանի որ տիրապետում եմ ֆրանսերենին, անմիջապես ֆրանսերեն սկսեցի հիվանդից անամնեզ հավաքել: Իսկ ֆրանսիացու կողքին կանգնած երիտասարդն ինձ համար լարված թարգմանում էր իմ ֆրանսերեն հարցերը հայերեն: Անշուշտ հուզմունքից էր։ Չէի կամենա, որ մեր երիտասարդները տեսնեին այն ամենը, ինչ որ տեսան այդ սարսափելի օրերին: Շատ կցանկանայի հանդիպել այդ երիտասարդին՝ նրա բարձր մարդկային վերաբերմունքին գնահատական տալու համար: Կցանկանայի նաև հանդիպել ֆրանսիացի լրագրողին ու պատմեի, թե ինչպես էր մեր ազգը աղոթում նրա ապաքինման համար:
- Ի՞նչ եք երազում: Ունե՞ք անկատար երազանք:
- Հայրական կողմից պապերս շուշեցի էին: Մեծ ցավ եմ ապրում` տեսնելով Շուշիի վրա ծածանվող հակառակորդի դրոշը։ Երազում եմ տեսնել նախկին Արցախը, քայլել Շուշիի փողոցներով, զմայլվել տեսարժան վայրերով, աննկարագրելի բնությունով: Սակայն իմ անկատար երազանքը նաև այն է, որ մեր բոլոր անմահացած հերոսները վերադառնային իրենց մայրերի մոտ…
- Մենք պատերազմում…
- Միշտ ասել եմ ու կասեմ, որ հայկական բանակը պարտություն չի կրել: Ո՛չ հայ զինվորը, ո՛չ հայ բժիշկը չեն պարտվել պատերազմում, մանավանդ զոհված տղերքը պարտություն չեն կրել: Հաղթել ենք ու չենք պարտվելու երբե՛ք:
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
21.07.2021 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
29.07.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

