Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 2.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր №2

2020-ի գիտական հայտնագործությունները. Սալուտեմ ամսագիր  №2

Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթը հալչում է աննախադեպ արագ


2019 թվականի ապրիլին իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ Գրենլանդիայի սառցե ծածկույթը տարեկան կորցնում է միջինը 286 մլրդ տոննա սառույց։ Երկու տասնամյակ առաջ միջին տարեկան ցուցանիշը կազմում էր ընդամենը 50 մլրդ տոննա։  


2012 թվականին Գրենլանդիան կորցրել է ավելի քան 400 մլրդ տոննա սառույց։  Անտարկտիդան վերջին տասնամյակում կորցրել է միջինը տարեկան 252 մլրդ տոննա սառույց, այն դեպքում, երբ 1980-ական թվականներին այդ թիվը կազմում էր ընդամենը 40 մլրդ տոննա։


Արևմտյան Անտարկտիդայում գտնվող Թուաթի սառցադաշտի մասերը տարեկան նահանջում են 800 մետրով։ 2020-ի հուլիսին հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ այդ սառցադաշտի հալչելը, հավանաբար, մոտենում է անշրջելի մի կետի, որից հետո ամբողջ սառցադաշտը կարող է անցնել օվկիանոսի տակ։ Եթե դա տեղի ունենա, համաշխարհային օվկիանոսի մակարդակը կարող է բարձրանալ ավելի քան 0,45 մետրով։  


СО2-ի պարունակությունը Երկրի մթնոլորտում հասել է 800 հազար տարվա պիկին


2018 թվականին գիտնականները հայտնաբերեցին, որ 800 հազար տարվա մեջ ածխածնի երկօքիսդի պարունակությունը մըթնոլորտում հասել է ամենաբարձր մակարդակին։  Երբ ՋԷԿ-երը ածուխ են այրում, մոլորակի մթնոլորտ արտանետվում են ջերմոցային գազեր՝ ածխաթթու գազ և մեթան։ Դրանք կուտակվում են մթնոլորտում և պահում են ջերմությունը։


2016 թվականն ամենաշոգն էր մետեոդիտարկման ամբողջ պատմության ընթացքում։ Այնուամենայնիվ, կլիմայագետները սպասում էին, որ 2019 թվականը կլինի երկրորդ ամենաշոգ  տարին` դիտարկման պատմության բոլոր 140 տարիների ընթացքում, բայց դա տեղի ունեցավ 2020-ի հուլիսին:

 

 

Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբը նախազգուշացրել է, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը հաջորդ տասնամյակների ընթացքում որոշիչ նշանակություն կունենա լուրջ կլիմայական փոփոխությունների աղետալի հետևանքներից խուսափելու համար։


Ստեղծվել է սինթետիկ ԴՆԹ


Բոլոր կենդանի էակների ԴՆԹ-ն բաղկացած է երկու տեսակի զույգ ամիննաթթուներից՝ A-T (ադենին-թիմին) և G-C (գուանին-ցիտոզին)։ Այս չորս տառից բաղկացած այբուբենը կազմում է բնական աշխարհի ամբողջ գենետիկ տեղեկույթի հիմքը։ Սակայն  2017 թվականին գիտնականները հայտնաբերեցին երկու նոր տառ՝  X-Y անբնական հիմքերը, որոնք նրանք ինտեգրեցին E. Coli բակտերիաների գենետիկ այբուբենի մեջ։  Հետազոտությունը ղեկավարող Ֆլոյդ Ռոմեսբուրգը համարում է, որ հայտնագործությունը կարող է բարելավել հիվանդությունների բուժման մեթոդները։ Օրինակ, բացահայտումը կօգնի փոխել օրգանիզմում սպիտակուցների տեղաբաշխման եղանակը՝ նպաստելով, որ մարդու օրգանիզմում դեղերը երկար մնան։

 


Ռոմեսբուրգի թիմը փորձում է պարզել, թե այս բացահայտումն ինչպես կարող է օգնել քաղցկեղի բուժմանը և աուտոիմուն հիվանդությունների դեմ դեղերի ստեղծմանը։


Սպիտակուցի եռաչափ կառուցվածքը


2020-ի գիտական ձեռքբերումներից է համարվում կարևորագույն խնդրին նվիրված աշխատանքը՝ սպիտակուցի եռաչափ կառուցմանը: Շատ հիվանդություններ առաջանում են, քանի որ սպիտակուցները եռաչափորեն սխալ ձևով են կառուցվում: Ավելի քան 50 տարի գիտնականները փորձում էին հասկանալ այդ մեխանիզմը և ստեղծել կառուցման մոդելները: Եվ հիմա դա հաջողվել է AlphaFold ծրագրին, որը կիրառել է արհեստական ինտելեկտի համակարգը:  


Ստեղծվեց մալարիայի դեմ առաջին բարձր արդյունավետության պատվաստանյութը


20-րդ դարի սկզբին մալարիայով հիվանդանում էր տարեկան 350-500 միլիոն մարդ, որից 1,3-3 միլիոնը մահանում էր։ Կանխատեսում էին, որ մահացությունը հաջորդ 20 տարվա ընթացքում կկրկնապատկվի։  


Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատականի՝ յուրաքանչյուր տարի տեղի է ունենում մալարիայի պլազմոդիումով վարակման 124-283 մլն դեպք և 367-755 հազար մահ` հիվանդությունից։


Մինչև հիմա մալարիայի պլազմոդիումի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը ցածր էր՝ 31-56%։ Սակայն երեք տասնամյակ շարունակվող հետազոտություններից հետո ստեղծվել է նոր պատվաստանյութ, որի արդյունավետությունն ավելի քան 90% է։


COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծումը


Հեղինակավոր Science պարբերականը 2020 թ. գլխավոր նվաճում է համարում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը, թեև մինչև վերջերս աշխարհի գիտնականների մեծ մասը պնդում էր, որ դա, լավագույն դեպքում, կտևի առնվազն մեկ տարի: Կարողացան մի քանի ամսվա ընթացքում: Այսպիսով, գիտությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է իրականացնել գրեթե անհնարինը, եթե նրան չեն խանգարում, այլ ամեն կերպ աջակցում են:


Ռուսաստանի գիտության հիմնադրամ (РНФ - Росииский научный фонд) https.rscf.ru, https://rg.ru


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N2
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ