Սալուտեմ 2.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Բժշկագիտության բարդ ու հիշարժան ճանապարհը. Սալուտեմ ամսագիր N2
Մենք լավ ենք ճանաչում հարյուրավոր գեներալների և նախագահների, սակայն մեզ անհայտ են անուններն այն բազմաթիվ բժիշկների, որոնց բացահայտումների շնորհիվ շարունակվում է մարդկության կյանքը, բժիշկներ, որոնց պարտական ենք մեր առողջությամբ։
Վաղնջական ժամանակներում հեքիմներն ու բուժակներն են գցել այն առաջին սերմերը, որոնց պտուղները մենք ճաշակում ենք այսօր։ Նրանց մի մասն իր կյանքը զոհաբերել է այլոց կյանքը փրկելու համար՝ սեփական օրգանիզմի վրա փորձարկելով մահացու հիվանդությունների հարուցիչները։
«Լուսավորելով ուրիշներին՝ այրվում եմ» բառերը հայտնի հոլանդացի բժիշկ Վան Տյուլպն առաջարկեց նշանաբան դարձնել անձնուրաց բժիշկների համար, իսկ այրվող մոմը՝ նրանց խորհրդանիշը։ Մտորելով նրանց գործունեության մասին՝ հարկ է հիշել հայտնի ֆիզիոլոգ Կլոդ Բեռնարի խոսքերը. «Հզոր մարդկանց կարելի է համեմատել ջահերի հետ, որոնք ժամանակ առ ժամանակ բռնկվում են` գիտության ընթացքն ուղղորդելու համար»։ Արդյոք հարգանքի արժանի չե՞ն Կոխը, Էրլիխը, Մեչնիկովը։ Որքա՛ն արդյունավետ, ուսուցողական օրինակներ կգտնենք նրանց կյանքի պատմության մեջ, դժվարությունների դեմ նրանց մղած պայքարում, գործադրած ջանքերում:
«Բոլոր ճշմարտությունների ճակատագիրը սկզբում ծաղրված, ապա միայն ճանաչված լինելն է»,- ասել է Ա. Շվեյցերը։ Որոշ բժիշկներ ճանաչում ձեռք են բերել իրենց կյանքի ընթացքում, մյուսներն իրենց ամբողջ կյանքի ընթացքում ձգտել են ապացուցել սեփական «տանջված» մտքերի ճշմարտացիությունը՝ ենթարկվելով արհամարհանքի, ծաղրի միայն նրա համար, որ գիտական աշխարհն ի վիճակի չէր ըմբռնել նրանց բացահայտումների նշանակությունը։ Նրանք այդպես էլ չիմացան գիտության մեջ իրենց ներդրման մասին, կյանքից հեռացան չքավորության մեջ՝ այդպես էլ չզգալով փառքի տաք շողերը, նրանց մտքերը հասկացվեցին միայն սերունդների կողմից։
Այդպիսի բժիշկներից էին մանկաբարձ Իգնաց Ֆիլիպ Զեմելվեյսը, որն իր կյանքն ավարտեց հոգեբուժարանում, Լեոպոլդ Աուենբրուգգերը, որը մահացավ մոռացության և չքավորության մեջ, իսկ նրան հիշեցին և նրա բացահայտումները սկսեցին գնահատել միայն տասնամյակներ հետո, Ռենե Լաեննեկը, ում կյանքը վաղաժամ խլեց տուբերկուլոզը, և, վերջապես, բոլոր ժամանակների և ժողովուրդների մեծանուն անատոմ Անդրեաս Վեզալիուսը, որ անարդարացիորեն անարգվել էր իր ուսուցչի կողմից և զոհվել ողբերգորեն։
Բժշկության պատմությունը մարդկության զարգացման և շարժման բաղադրիչ մասն է։ Վոլտերը մեծանուն է համարում միայն նրանց, ովքեր մեծ ծառայություններ են մատուցել մարդկությանը։ Բժշկությունը երկար պատմություն ունի, և, բնականաբար, հիշատակության արժանի բազմաթիվ բժիշկներ կան։
Առաջնորդվելով Սենեկայի այն մտքով, որ «մեծանուն մարդկանց հիշելը նույնքան օգտակար է, որքան նրանց ներկայությունը»՝ փորձենք հիշել այն բժիշկներին, որոնք հիմնել են բժշկագիտությունը և խոր հետք են թողել սերունդների պատմական հիշողության մեջ։
Միխայիլ Սեմյոնի Շոյֆետ
«Հարյուր մեծանուն բժիշկներ»
Նկարները.
«Բժիշկը», Լյուկ Ֆիլդս (1843-1927), Թեյթ պատկերասրահ, Լոնդոն
«Ազատ րոպեին», Շեգալ, 1945
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
06.07.2021 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
29.07.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ