Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչպե՞ս ընտրել դպրոցական պայուսակ. Սալուտեմ ամսագիր №3

Առաջին հերթին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել պայուսակի չափին, ձևին և քաշին. հենց այս ցուցանիշներն են մեծ ազդեցություն թողնում կեցվածքի վրա։

Չափն ընտրելիս հարկ է հիշել, որ մեծանալու հատկությունը ուսապարկ-պայուսակի ամենագլխավոր արժանիքը չէ։ Խորհուրդ է տրվում կողմնորոշվել հետևյալ կերպ.

  • ըստ պայուսակի լայնության. այն պետք է չգերազանցի երեխայի ուսերի լայնությունը,
  • ըստ բարձրության. ուսապարկի ստորին եզրը պետք է գտնվի մոտավորապես կոնքի մակարդակին (ոչ ցածր)։
  • Ցածր դասարանի դպրոցականների համար պայուսակի լավագույն չափերն են.
  • բարձրությունը` 30- 36 սմ,
  • լայնությունը՝ 6-10 սմ։


Որպեսզի ողնաշարի վրա ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխվի, ձևն ընտրելիս հարկ է նախապատվությունը տալ օրթոպեդիկ պինդ մեջքամասով և պինդ հատակով ուսապարկերին, որոնք նվազեցնում են գոտկատեղի վրա ծանրաբեռնվածությունը։

Պայուսակ ընտրելիս պետք է հետևել, որ ուսապարկի և բոլոր դասագրքերի քաշը չգերազանցի երեխայի քաշի 10%-ը։ Այսինքն՝ ցածր դասարանի դպրոցականի դատարկ պայուսակի քաշը պետք է չգերազանցի 700 գրամը, իսկ բարձր դասարաններում լավագույն տարբերակը մինչև 1 կիլոգրամ քաշ ունեցող ուսապարկն է։

Չորրորդ կարևոր նրբությունը բռնակներն ու ուսագոտիներն են։

Առավել հաջող տարբերակ է համարվում փափուկ, կարգավորվող, Տ-աձև ուսագոտիներով ուսապարկը։ Ցանկալի է, որ կարգավորվող ուսագոտիները գտնվեն ո՛չ միայն ներքևից, այլ նաև` վերևից։

Նման կառուցվածքը նպաստում է, որ ուսապարկը կիպ գրկի մարմինը, և հնարավորություն է տալիս կարգավորել պայուսակի դիրքը երեխայի մեջքին այնպես, որ այն գոտկատեղից ներքև չիջնի։

Ուսագոտիների երկարությունը և լայնությունը նույնպես կարևոր է։ Հարկ է կողմնորոշվել հետևյալ ցուցանիշներով.

  • երկարությունը` 60-70 սմ-ից ոչ պակաս,
  • լայնությունը՝ 3,5-4 սմ-ից ոչ պակաս։


Ընտրության հինգերորդ կարևոր չափանիշն այն է, թե ինչից է պատրաստված  պայուսակը:

Ցանկալի է, որ պայուսակը պատրաստված լինի թեթև, օդափոխվող, ամուր, անջրանցիկ նյութից, իսկ ուսագոտիները հաճելի լինեն շոշափելիս և ունենան փափուկ տակդիր։ Այս դեպքում երեխայի մեջքը չի քրտնի և ուսերի ծանրաբեռնվածությունը կնվազի։

https://www.moy-doktor.org

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ