Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները։ Որոշ դեպքերում ջերմային հարվածը կարող է նույնիսկ մահացու լինել։


Երբ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է 40°С-ից բարձր, իսկ մարմինը կորցնում է սառչելու ունակությունը, դա համարվում է ջերմային հարված։


Որոշ մարդիկ, այդ թվում՝ երեխաները, տարեցները, ավելցուկային քաշով մարդիկ, ավելի են ենթակա ջերմային հարված ստանալուն։


Ջերմային (արևային) հարվածի ախտանիշներն են.

 

  • գլխապտույտ,
  • հոգեկան փոփոխություններ,
  • գիտակցության մթագնում,
  • ցնցումներ (հատկապես երեխաների մոտ),
  • զառանցանք,
  • անհասկանալի խոսք,
  • դյուրագրգիռ վիճակ,
  • սրտխառնոց:


Ջերմության հետևանքով ջերմային հարվածի դեպքում մաշկը տաք է և չոր։


Ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով առաջացած ջերմային հարվածի դեպքում մաշկը խոնավ է և առկա են հետևյալ ախտանիշները.

 

  • պուլսացող գլխացավ,
  • մաշկի գույնի փոփոխություն,
  • հաճախացած և մակերեսային շնչառություն,
  • սրտի կծկումների հաճախության ավելացում։


http://medifast.com.ua

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ