Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3

Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3

Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ գործնական խորհուրդների։

Խորհուրդներ, թե ինչպես անվտանգ դարձնել երեխայի շփումը ջրի հետ ո՛չ միայն ջրավազաններում, այլև տանը կամ այգում։

Գիտե՞ք արդյոք

  • Նորածինները և մինչև երեք տարեկան երեխաները խեղդվում են անձայն, դա կարող է կատարվել անգամ մինչև 5 սմ խորությամբ ջրում։ Այսպիսով, նույնիսկ անձրևաջրերով լցված տաշտակը կարող է վտանգավոր լինել փոքր երեխայի համար։
  • 2-3 տարեկան երեխաների ջրահեղձ լինելու դեպքերի մեծ մասը տեղի է ունենում տանը կամ այգում։
  • Փոքր երեխաներին սպառնում է լողավազանում խեղդվելու վտանգը։ Վերջին տարիներին աճել են հյուրանոցների լողավազաններում մինչև 10 տարեկան երեխաների ջրահեղձության դեպքերը։ Սովորաբար դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երեխաները չեն վերահսկվում, լողավազան գալիս են միայնակ՝ առանց մեծահասակների։
  • Ցամաքից փչող քամու հետևանքով ծովի մակերևույթը թվում է հանդարտ ու հանգիստ, սակայն այդ քամին կարող է արագ բաց ծով քշել փչովի ներքնակներն ու խաղալիքները։


Ինչպե՞ս խուսափել դժբախտ պատահարներից, խեղդվելու հավանականությունից. անվտանգության խորհուրդներ

Նորածիններ

Նորածինները չեն կարող կարգավորել իրենց շարժումները, ուստի լոգարանում, անգամ 5 սմ խորությամբ ջրի մեջ ընկղմվելու դեպքում, ինքնուրույն չեն կարող փրկվել։ Ընդ որում, նրանք ձայն չեն հանում, չեն պայքարում, ուստի երեխայից հեռու գտնվող ծնողը կարող են ոչինչ չըզգալ, չիմանալ և, բնականաբար, չշտապել օգնության։

  • Եղեք երեխայի կողքին այն ամբողջ ժամանակահատվածում, երբ նա լոգարանում է, նույնիսկ եթե մեծ եղբայրը կամ քույրը նրա մոտ են։
  • Հիշե՛ք, լոգարանում նստելն անվտանգ չէ, երեխաները կարող են սողալ-ընկղմվել ջրի մեջ։


Մինչև 3 տարեկան երեխաներ

Երբ երեխաները չորեքթաթ են անում կամ արդեն քայլում են, առավել մեծ հետաքրքրությամբ են սկսում ինքնուրույն ուսումնասիրել շրջակա միջավայրը։ Նրանք կարողանում են ավելի լավ վերահսկել իրենց շարժումները, սակայն լոգարանում, այգու լճակում կամ լողավազանում ջրասույզ լինելու դեպքում դեռ ունակ չեն ինքնուրույն դուրս գալ ջրից։

  • Լոգարանում երեխան ձեր ներկայության և ուշադրության խիստ կարիքն ունի։ Չմոռանաք դատարկել ջուրը ջրային միջոցառումներից հետո։
  • Եթե ձեր հողամասում կամ ամառանոցում արհեստական լճակ կա, ապա երեխայի համար ավելի լավ և անվտանգ կլինի, եթե ցամաքեցնեք այն կամ հուսալիորեն սահմանազատեք հուսալի ցանկապատով։ Հարկ է համոզվել, որ ձեր հողամասը կամ այգին հուսալիորեն սահմանազատված են մերձակա տներից, և երեխան չի կարող ընկնել հարևանի լճակի մեջ։
  • Մանկական լողավազանի առկայության դեպքում առավել անվտանգ է ամեն անգամ լողալուց հետո ջուրը դատարկելը։


Ավելի մեծ տարիքի երեխաներ

Ավելի մեծ տարիքում երեխաները սիրում են փորձել իրենց հմտությունները և մարտահրավերներ նետել իրենք իրենց։ Գուցե նրանք իրենց լավ լողորդ են համարում, սակայն, մեծ մասամբ գերագնահատում են իրենց հնարավորությունները։ Ուստի շատ օգտակար կլինի, եթե ծնողները նրանց սովորեցնեն ջրում վարքի անվտանգության կանոնները։

  • Մինչև 8 տարեկան երեխաները ջրում և նրա մոտակայքում մեծահասակների վերահսկողության կարիքն ունեն։ Նրանք ունակ են հասկանալ անվտանգության հրահանգները, սակայն ուրախ խաղով տարված՝ կարող են մոռանալ դրանք։
  • Երեխաներին խրախուսեք լողալ անվտանգ տեղերում, այնպիսի լողավազաններում, որտեղ կան փրկարարներ։
  • Երեխաներին բացատրեք, որ ջրանցքներում, լճերում կամ գետերում լողալը վտանգավոր է, նույնիսկ եթե նրանք լավ լողորդներ են, քանի որ ուժեղ հոսանքները, հորձանուտները և ջրի տակ թաքնված առարկաները կարող են լուրջ վտանգ ներկայացնել։
  • Երբ երեխաները և երիտասարդները նավարկում են փոքր թիանավերով, պետք է միշտ կրեն փրկարարական լողաբաճկոններ կամ անվտանգությունն ապահովող այլ հարմարանքներ։
 


Ծովափում

Հարկ է սովորեցնել երեխաներին, որ երբեք չանցնեն անվտանգության լողանների սահմանը, քանի որ այդքան հեռու տարածությունները վտանգավոր են նույնիսկ մեծահասակների համար։ Դրանից բացի, սահմանազատված տարածությունը սովորաբար վերահսկվում է փրկարարների կողմից, որոնք կարող են ժամանակին օգնության հասնել։

  • Լավ մտածեք, մինչև երեխային թույլ կտաք իր հետ ծով տանել փչովի խաղալիք կամ ներքնակ, քանի որ քամին կարող է մի քանի րոպեում դրանք բաց ծով քշել։ Ընդ որում, միշտ ուշադրություն դարձրեք քամու ուղղությանը, ինչպես նաև վտանգի մասին վկայող դրոշակաձողերին և լողափի անվտանգության վահանակներին։
  • Միշտ վերահսկեք երեխաներին, քանի դեռ նրանք ծովում են։


https://childdevelop.ru

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ