Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից։ Ինչո՞ւ է դա տեղի ունենում։


Արևային ճառագայթման պատճառները


Արևային ճառագայթումը (ԱՃ) տեղի է ունենում ցերեկային ժամերին՝ արևի մթնոլորտում քրոմոսֆերային բռնկումների ժամանակ։ Արևային նյութի մի մասն արտանետվում է տիեզերական տարածություն՝ ձևավորելով տիեզերական ճառագայթներ, որոնք հիմնականում բաղկացած են հելիումի ոչ մեծ քանակությամբ միջուկներից և պրոտոններից։ Այս լիցքավորված մասնիկներն արևային բռնկման տեսանելի լինելուց 15-20 րոպե հետո հասնում են Երկրի մակերևույթին։


Օդը հատում է առաջնային տիեզերական ճառագայթումը՝ առաջացնելով կասկադային միջուկային հեղեղ, որը բարձրության նվազման հետ մարում է։ Արդյունքում առաջանում են նոր մասնիկներ՝ պիոններ, որոնք տրոհվում և վերածվում են մյուոնների։ Սրանք թափանցում են մթնոլորտի ստորին շերտեր և ընկնում Երկրի վրա՝ թաղվելով 1500 մետր խորության տակ։ Հենց մյուոններն են պատասխանատու երկրորդային տիեզերական և բնական ճառագայթման համար, որոնք ազդում են մարդու վրա։


Արևային ճառագայթման սպեկտրը


ԱՃ սպեկտրը ներառում է կարճ և երկար ալիքային ճառագայթներ.

 

  • գամմա-ճառագայթներ,
  • ռենտգեն ճառագայթներ,
  • ուլտրամանուշակագույն ճառագայթում,
  • տեսանելի լույս,
  • ինֆրակարմիր ճառագայթում։


ԱՃ ավելի քան 95%-ն ընկնում է «օպտիկական պատուհանի» վրա, որը կազմում է սպեկտրի տեսանելի մասը՝ ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) և ինֆրակարմիր ալիքների հարակից շրջաններով: Մթնոլորտի շերտերով անցնելիս ԱՃ ազդեցությունը թուլանում է, ամբողջ իոնիզացնող ճառագայթները, ռենտգեն և ՈՒՄ ճառագայթների գրեթե 98%-ը պահվում է Երկրի մթնոլորտի կողմից։ Գրեթե առանց կորուստների Երկիր են հասնում տեսանելի լույսը և ինֆրակարմիր ճառագայթումը, թեև դրանք էլ մասամբ կլանվում են օդում գտնվող փոշու մասնիկների և գազի մոլեկուլների կողմից։ Սա է պատճառը, որ ԱՃ-ը Երկրի մակերևույթին նկատելիորեն չի բարձրացնում ռադիոակտիվ ճառագայթումը։ ԱՃ-ը` տիեզերական ճառագայթների հետ միասին, ճառագայթման տարեկան ընդհանուր չափաբաժնի գոյացման մեջ կազմում է ընդամենը 0,3 մԶվ/տարի։ Սակայն սա միջինացված արժեք է, իրականում Երկրի տարբեր հատվածների վրա ընկնող ճառագայթումը տարբեր է՝ կախված տեղանքի աշխարհագրական դիրքից։


Որտե՞ղ է արևային իոնիզացնող ճառագայթումն ավելի ուժեղ


Տիեզերական ճառագայթների առավելագույն հզորությունն արձանագրվում է բևեռներում, իսկ նվազագույնը՝ հասարակածում։ Սա պայմանավորված է նրանով, որ Երկրի մագնիսական դաշտը դեպի բևեռներ է շեղում տիեզերքից ընկնող լիցքավորված մասնիկները։ Բացի այդ, ճառագայթումն ուժեղանում է՝ կապված բարձրության հետ. ծովի մակարդակից 10 կմ բարձրության վրա այդ ցուցանիշն աճում է 20-25 անգամ։ Ավելի մեծ չափաբաժնով ԱՃ ակտիվ ազդեցության ենթարկվում են բարձր լեռնային շրջանների բնակիչները, քանի որ մթնոլորտը լեռներում ավելի բարակ է և հեշտությամբ է անցկացնում արևից եկող գամմա-քվանտ և տարրական մասնիկների հոսանքները։


Կարևո՛ր է


Մինչև 0,3 մԶվ/ժ ճառագայթման մակարդակը լուրջ ազդեցություն չի թողնում, սակայն 1,2 մկԶ/ժ չափաբաժնի դեպքում խորհուրդ է տրվում լքել շրջանը, խիստ անհրաժեշտության դեպքում՝ գտնվել առավելագույնը կես տարի։ Նշված ցուցանիշների կրկնապատկման դեպքում պետք է այդ տարածքում գտնվել ընդամենը երեք ամիս։


Եթե ծովի մակարդակին տիեզերական ճառագայթման տարեկան չափաբաժինը կազմում է 0,3 մԶվ/տարի, ապա բարձրության ավելացման հետ յուրաքանչյուր հարյուր մետրի վրա այդ ցուցանիշն ավելանում է 0,03 մԶվ/տարով։ Ոչ մեծ հաշվարկների իրականացումից հետո կարելի է եզրակացնել, որ 2000 մ բարձրությամբ լեռներում յոթօր-յա հանգիստը կուղեկցվի 1,3 մԶվ/տարի ճառագայթմամբ և կապահովի ճառագայթման ամբողջ տարեկան նորմայի գրեթե կեսը (2,4 մԶվ/տարի)։


Եթե այսպես է, ուրեմն լեռների բնակիչները տարեկան ստանում են ճառագայթման նորման մի քանի անգամ գերազանցող չափաբաժին և պետք է ավելի հաճախ հիվանդանան լեյկոզով և քաղցկեղով, քան հարթավայրերի բնակիչները։ Իրականում այդպես չէ. լեռնային շրջաններում արձանագրվում է այս հիվանդություններից ավելի ցածր մահացություն, իսկ բնակչության մի մասը երկարակյացներ են։ Սա ապացուցում է այն փաստը, որ բարձր ճառագայթման ակտիվության վայրերում երկար մնալը բացասաբար չի ազդում մարդու օրգանիզմի վրա։


Արևային բռնկումները՝ որպես բարձր ճառագայթման վտանգ


Արևային բռնկումները մեծ վտանգ են մարդու և ամբողջ կենդանական աշխարհի համար, քանի որ արևային ճառագայթման հոսքի խտությունը կարող է գերազանցել տիեզերական ճառագայթման սովորական մակարդակը հազար անգամ։


Այսօր բազմաթիվ տվյալներ են ստացվել, որոնք վկայում են արևային ակտիվության տասնմեկամյա ցիկլերի և հիվանդությունների բռնկումների , ինչպես նաև միջատների, կաթնասունների և վիրուսների զանգվածային միգրացիաների և սեզոնային բուռն բազմացումների միջև կապի մասին։ Արյունաբանները նշում են կաթվածների քանակի ավելացում արևի առավելագույն ակտիվության շրջաններում։ Այս վիճակագրու: յունը պայմանավորված է նրանով, որ այդ շրջանում բարձրանում է մարդկանց արյան մակարդելիությունը, իսկ քանի որ սրտային հիվանդների մոտ կոմպենսատոր գործունեությունն ընկճված է, տեղի են ունենում սրտի աշխատանքի խաթարումներ:


Արևային խոշոր բռնկումներն այնքան էլ հաճախադեպ չեն՝ տարեկան 4 անգամ։ Այդ ընթացքում մեծանում են բծերի չափերը և քանակը, արևային պսակում առաջանում են հզոր պսակային ճառագայթներ՝ բաղկացած պրոտոններից և ոչ մեծ քանակությամբ ալֆա-մասնիկներից։ Աստղաբանության ամենահզոր հոսքերը գրանցվել են 1956 թ., երբ Երկրի մակերևույթին տիեզերական ճառագայթման խտությունն ավելացել է 4 անգամ։


Ինչպե՞ս վնասազերծվել


Իհարկե, լեռներում բարձր ճառագայթային ֆոնն առիթ չէ դեպի լեռներ ուղևորությունից հրաժարվելու համար։ Պարզապես պետք է մտածել անվտանգության միջոցների մասին և ճանապարհորդել շարժական ռադիոմետրով, որը կօգնի վերահսկել ճառագայթման մակարդակը և, անհրաժեշտության դեպքում, սահմանափակել վտանգավոր շրջաններում գտնվելու ժամանակը։ Այն վայրերում, որտեղ հաշվիչի ցուցիչը ցույց է տալիս 7 մկԶվ/ժ իոնիզացնող ճառագայթում, պետք է մեկ ամսից ավելի չմնալ։

 

https://www.quarta-rad.ru

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ