Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021

«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ վիրաբույժ Հովհաննես Սարուխանյանը խոսել չի սիրում։


- Ինչպե՞ս, ե՞րբ որոշեցիք բժիշկ դառնալ:


- Բժիշկ դառնալու որոշումը դեռ դպրոցում եմ կայացրել, թեև սկզբնական շրջանում ուզում էի ճարտարապետ դառնալ։ Կարծում եմ՝ դեր խաղաց այն, որ ծնվել եմ վաստակավոր բժիշկների ընտանիքում.հայրս վիրաբույժ էր, մայրս՝ թերապևտ։ Մասնագիտական դժվարություններին ծանոթ էի: Ծնողներս էլ դեմ չէին, որ գնամ իրենց ճանապարհով։Եվ ես երբեք չեմ զղջացել, հիմա էլ կրկին կընտրեի բժշկի մասնագիտությունը։


- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին վիրահատությունը:


- Իհարկե հիշում եմ։ Երկրորդ կուրսի ուսանող էի։ Առաջին հիվանդանոցում Զարեհ անունով բժիշկ կար, խնդրեց, որ օգնեմ իրեն վիրահատության ժամանակ. որդանման ելունի բորբոքում էր։ Վիրահատության ամբողջ ընթացքում ընդամենը պետք է լայնիչները պահեի։ Վիրահատությունից հետո ինձ շարունակ մի միտք էր տանջում՝ ինչո՞ւ մի սարք չեն հնարել, որ լայնիչները պահի։ Հաջորդ օրը փայլուն մտահղացման մասին պատմեցի ավագ գործընկերներիս, ժպտացին ու ասացին, որ հազար ու մի տեսակի լայնիչ կա, և այդ մասին վաղուց մտածել են։ Այդպես էլ սկսվեց իմ վիրաբուժական կարիերան՝ հերթապահություններով, վիրահատած հիվանդների մոտ արթուն գիշերներ անցկացնելով, պատգարակի վրա քնելով…


- Վիրաբուժության մեջ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:


- Դժվար հարց եք տալիս։ Արդեն ասացի, որ ուսանողական տարիներիս Առաջին հիվանդանոցում էի՝ օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, Միքայել Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Գրեթե ամեն օր մասնակցում էի տարբեր վիրահատությունների, կենդանիների վրա փորձեր էի դնում և, կարելի է ասել, հեշտությամբ ընդգրկվեցի կլինիկայի վիրահատական թիմում։ 1961-1963 թվականներին կլինիկական օրդինատուրա եմ անցել Հայաստանի գիտությունների ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում` այժմյան Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում։ Ղեկավարս Ալեքսանդր Միքայելյանն էր՝ երիտասարդ վիրաբույժ, որ նոր էր Հայաստան տեղափոխվել Նովոսիբիրսկից։ 1963-1988 թվականներին աշխատանքի անցա ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի կրծքային վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում, որի ղեկավարը պրոֆեսոր Սուրեն Ավդալբեկյանն էր։ Նադարձավ նաև դոկտորական թեզիս ղեկավարը։ Ի դեպ, և՛ Միքայելյանը, և՛ Ավդալբեկյանը հետագայում դարձան ակադեմիկոսներ։ Չեմ կարող չհիշել ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանին, որը մեծ դեր է ունեցել իմ մասնագիտական կայացման ճանապարհին: Նրա առողջապահության նախարար լինելու տարիներին ԱՆ գլխավոր վիրաբույժն էի, իսկ 1988-ին ստանձնեցի Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչի պարտականությունները։


- Դեպքեր, որ Ձեր կյանքում բեկումնային եղան:


- Կյանքում ամեն պահ կարող է բեկումնային լինել։ Ինձ համար բեկումնային էր իմ թոռների ծնվելը։ Երկու թոռ ունեմ։ Տղաս մանկական վիրաբույժ է, բժշկական գիտությունների դոկտոր։ Այժմ աշխատում է Մոսկվայում՝ մեծ մարդասեր բժիշկ Լեոնիդ Ռոշալի մոտ։ Իսկ թոռներս չցանկացան բժիշկ դառնալ…


Հովհաննես Սարուխանյան- Կա՞ն դեռ չիրականացված երազանքներ:


- Այս պահին շատ կուզեի մայրս, կինս, որ մասնագիտությամբ ընտանեկան բժիշկ էր, կողքիս լինեին… Այս տարիքում մենակ լինելը, հավատացեք, հեշտ չէ, թեպետ հնարավորություն է տալիս երկար մտածել անցած կյանքի, ապրած տարիների մասին։ Իսկ տարիքս արդեն 83+ է։ Պատկերացնում եք, չէ՞, ինչե՜ր եմ տեսել, ինչերի միջով եմ անցել, ինչ գնահատականներ կարող եմ տալ, ինչեր կարող եմ պատմել անցած ամեն տասնամյա փուլի, գործընկերներիս, ընկերներիս և ընտանիքիս անդամների մասին։ Հենց այս տարիքում կարղ ես իրապես գնահատել դիմացինիդ, հիմա կարող ես ասել, թե որքան ճիշտ ու սխալ ես ապրել։ Առանց սխալի կյանք չկա։ Պիտի սխալվես, որ հետո սխալդ ուղղես ու քայլես առաջ, հետո նորից ու նորից ուղղես սխալներդ, և այդպես շարունակ։ Անցածի համար ափսոսալ չեմ սիրում։ Կցանկանայի երկար ապրել, քանի որ զգում եմ` իմ կարիքը կա։ Առաջին հերթին, ընտանիքիս անդամների համար է դա կարևոր։ Իսկ աշխատանքի գալն ինձ համար մեծագույն խթան է։ Ուզում եմ, որ կյանքս ավարտեմ հենց հիվանդանոցում, բայց ոչ որպես հիվանդ։


- Եկեք տխուր բաներից չխոսենք։


- Ինչո՞ւ է տխուր, դա էլ կյանքի շարունակությունն է։ Իսկ եթե մարդուն իր կյանքից հետո հիշում են, ուրեմն, նա ապրում է։


- Խոսենք Ձեր մեկ օրվա մասին, այն ամենակարևոր պահի մասին, որ հիշարժան կամ հաղթական եք համարել:


- Այս պահը։ Կարևոր է այն առումով, որ լրագրողի համար ես հետաքրքիր զրուցակից եմ, և նա ինձանից հարցազրույց է վերցնում։


- Ինչի՞ դեմ եք պայքարել ամբողջ կյանքում:


- Երբեք չեմ սիրել դատարկ սրտով, ինքնավստահ, նախանձ, բարոյական օրենքներից դուրս մարդկանց:


- Ինչո՞վ եք սիրում զբաղվել հանգստի ժամին:


- Մտածում եմ աշխատանքի, կյանքի, մեր երկրում, կատարված տարբեր փոփոխությունների ու դրանց հետևանքների մասին, բայց հիմա չեմ ուզում այդ ամեն մասին խոսել ։ Մի բան կասեմ՝ ես լավատես եմ։


Սիրում եմ հիվանդերին խորհուրդներ տալ։ Հիվանդը բժշկից է փրկություն է ուզում, մինչդեռ փրկությունը հենց նրա մտածողության մեջ է։ Եթե ճիշտ մտածի, հիվանդ չի լինի։ Կարևորը միտքն է։ Պլացեբոյի բուժական ազդեցությունը ևսշատ մեծ է։ Մարդը լավատեսորեն է տրամադրվում, ինչը ինքնին շատ կարևոր է, և դա դրականորեն է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա, մարդու ինքնազգացողությունը լավանում է։ Երբ նա տեսնում է, թե որքան կարևոր է իր ընտանիքիանդամների համար, ավելի ուժեղ է դառնում։


Հովհաննես Սարուխանյան- Ձեր կյանքում կատարված դեպք, որի մասին ցանկացել եք պատմել բոլորին` որպես դաս:


- Չեմ սիրում պատմել ինքս իմ մասին։ Եթե հիշեմ որևէ առանձնահատուկ դեպք, պատմեմ որևէ իրավիճակի մասին, որը հաջողությամբ հաղթահարել եմ, ինքնագովեստ կլինի, իսկ դա ինձ բնորոշ չէ։ Մարդ կա՝ ինքն իրեն շատ է գովում։ Անլուրջ է։ Հատկապես ինձ դուր չի գալիս, երբ հազիվ 5-10 տարվա փորձ ունեցող բժիշկը հեռուստատեսությամբ կամ ինքն է իրեն գովում, կամ նրան են գովում։ Պետք է չմոռանալ, որ նա ընդամենն իր մասնագիտական պարտքն է կատարել։


-Ի՞նչ կցանկանաք երիտասարդ բժիշկներին:


- Հարգեն ավագներին, իրենց ծնողի պես հարգեն, սովորեն, սովորեցնեն, հետո միայն ղեկավարեն։ Շուտով ռոբոտներն են փոխարինելու բժիշկներին, բայց նրանք ո՛չ հոգի ունեն, ո՛չ զգացմունք։ Իսկ մարդը նուրբ հոգի ունի, շփման, ջերմության ու խորհրդի կարիք ունի։ Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի։


Հովհաննես Սարուխանյան

 

  • Գիտությունների վաստակավոր գործիչ,
  • ՀՀ բժշկական ակադեմիայի իսկական անդամ, բ.գ.դ., պրոֆեսոր
  • Վիրաբույժների հայկական միության պատվավոր նախագահ
  • Հայկական վիրաբուժություն XXI պրոֆեսիոնալների միության նախագահ,
  • արժանացել է «Առողջապահության գերազանցիկ» և «Գյուտարար ռացիոնալիզատոր» կոչումներին,
  • պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշանով, «Մխիթար Հերացի», «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան» շքանշաններով, ՀՀ առողջապահության նախարարության «Ոսկե շքանշան»-ով,
  • արժանացել է ՀՀ կառավարության շնորհակալագրի ու պատվոգրի, 2007-2008-ին` ՀՀ գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչման,
  • Վեհափառի կոնդակով նրան շնորհվել է «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» հուշամեդալ,
  • 2013-ին վիրաբուժության զարգացման և կադրերի պատրաստման, ՀՀ բժշկագիտության մեջ ունեցած ավանդի համար պարգևատրվել է ԵՊԲՀ «Ոսկե հուշամեդալով», հայրենիքին մատուցած ծառայությունների համար` ՀՀ նախագահի կողմից` 1-ին աստիճանի շքանշանով,
  • 2020-ին արժանացել է «Վիրաբուժության ռահվիրա - 2020» մրցանակին,
  • 2021-ին առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ձեռքբերումների համար արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը:
 
Հովհաննես Սարուխանյան
 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...

Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...

Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3
Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3

Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3
Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...

Մաշկաբանություն Բժշկի ընդունարանում
«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3
«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

Բժշկությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է: Արդյունավետ բժշկության հիմքում բոլոր ժամանակներում կարևորվել է նաև փոխհամագործակցությունն ու վստահությունը...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3

Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է  կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...

Առաջին նախաբժշկական օգնություն
«Որ չտուժի դասընթացը...». Սմբատ Ազնաուրյան. Սալուտեմ ամսագիր №3
«Որ չտուժի դասընթացը...». Սմբատ Ազնաուրյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս են վերապատրաստվում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսները, ի՞նչ ճանապարհ են անցնում մինչև լսարան մտնելը բուհի երիտասարդ և խոստումնալից կադրերը, ինչպե՞ս են գնահատվում դասախոսի...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3

Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով...

Առողջ և գեղեցիկ
Ի՞նչ պետք է իմանան ծնողներն արևայրուքի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ի՞նչ պետք է իմանան ծնողներն արևայրուքի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ուլտրամանուշակագույն ճառագայթը վիտամին D-ի միակ հուսալի աղբյուրն է։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները (ՈՒՄՃ) մասնակցում են վիտամին D-ի սինթեզին, որը պատասխանատու է ոսկրերի և ատամների ամրության համար...

Առողջ երեխա
Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Վիտամիններ և միներալներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ