Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021

Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ամռան տապին մաշկը հատուկ խնամքի և ուշադրության կարիք ունի. մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյան. Սալուտեմ ամսագիր №3

Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանի հետ։


- Ինչպե՞ս դիմակայել ամռան տապին։


- Եթե խոսենք ընդհանուր օրգանիզմի մասին, ապա արևի ուղիղ ճառագայթների տակ երկար մնալուց մեր օրգանիզմը շատ ջուր է կորցնում, և դա բավականին լուրջ խնդիր է։ Ինչպես գիտենք, մարդու օրգանիզմը մոտավորապես 80 տոկոսով կազմված է ջրից, և ջուրն անհրաժեշտ է օրգանիզմում կատարվող գրեթե բոլոր գործընթացների համար։ Ջրի պակասի հետևանքով օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը։ Հեղուկի բացակայությունը կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման, որն էլ դրսևորվում է հետևյալ ախտանշաններով՝ գլխացավեր, հոգնածություն, հոդացավեր և այլն։


- Ի՞նչ անել այդ դեպքում։


- Վերականգնել ջրի պաշարները։ Առողջ մարդը օրական պետք է խմի 2-3 լիտր ջուր։


- Ջրազրկումը կարո՞ղ է հանգեցնել նաև մաշկի գրգռման, բորբոքման և քորի։


- Արևի ճառագայթները բազմաթիվ դրական հատկանիշների հետ միասին ունեն նաև բացասական ազդեցությունմարդու մաշկի վրա։ Արևի ճառագայթներն առաջացնում են մաշկի ֆոտոծերացում կամ վաղաժամ ծերացում։ Կարող են առաջացնել մի շարք մաշկային խնդիրներ։ Արևի տակ գտնվելու ամենահարմար ժամանակն է՝ վաղ առավոտից մինչև ժամը 11:00-ը և երեկոյան՝ ժամը 17:00-ից հետո։ Այստեղ շատ կարևոր է SPF-ով արևապաշտպան, խոնավացնող քսուքների օգտագործումը։


- Ի դեպ, շուկայում առկա են տարբեր արևապաշտպան քսուքներ, ինչպե՞ս կողմնորոշվել։


- Արևապաշտպան քսուքները լինում են երկու տեսակի՝ պատնեշային և մաշկի ավելի խոր շերտեր թափանցող քսուքներ։ Պատնեշային քսուքները պակաս արդյունավետ են, բավական է մարդը մտնի լողավազան կամ պարզպես լվացվի, դրանք իսկույն կորցնում են իրենց ազդեցությունը։ Ուստի նախընտրելի են մաշկի խոր շերտեր թափանցող քսուքները։


- Ի՞նչ կասեք վիտամին D-ի մասին. իրարամերժ կարծիքներ կան…


- Իսկապես,վիտամին D-ն բավականին լուրջ խնդիր է դարձել մեզ համար, և նրա դերակատարության մասին գրեթե ամեն ինչ գիտենք։ Բայց, արի ու տես, որ վիտամին D-ի կիրառումը բազմաթիվ վիճելի հարցեր է առաջ բերում։ Օրինակ, ներկայում լուրջ քննարկումներ են ընթանում, թե արդյո՞ք վիտամին D-ն սինթեզվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության տակ։ Տասը պացիենտից ինը, որոնք ապրում են արևոտ երկրներում, կարող են ունենալ վիտամին D-ի պակաս, և նրանք բացարձակ առողջ են։ Եվ այստեղ հարցեր են առաջանում՝ արդյոք արևն ունի՞ դերակատարություն, վերականգնե՞լ վիտամին D -ն, թե՞ ոչ։

Վատառողջ մարդկանց դեպքում միանշանակ պետք է վերականգնել։


- Խոսենք արևայրուքի օգտակար կողմերի մասին։


- Արևի վնասող ազդեցությունը կարելի է կանխել ՝արևահարվելով ճիշտ ժամանակին և կիրառելով ճիշտ ընտրված արևապաշտպաններ։ Ամեն անգամ արևի տակ մնալով՝ մենք վնասում ենք մաշկի բջիջների ԴՆԹ-ն: Իսկ որքան շատ է այն վնասվում, այնքան ավելի մեծանում է խալերի ձևափոխման, քաղցկեղի առաջացման հավանականությունը: Բացարձակ առողջ մարդկանց խորհուրդ է տրվում արևայրուք ստանալ աստիճանաբար՝ ամեն երրորդ ու հինգերորդ օրերին, արևի տակ մնալ ընդամենը մի քանի րոպե և ոչ թեժ ժամերին (դա չի կարելի անել 12:00-17:00-ը)։ Մաշկը պետք է պատել արևապաշտպան քսուքով։ Բայց երբեք մի մտածեք, որ արևապաշտպան քսուքները 100%-ով մաշկը պաշտպանում են արևից։ Դրանք պարզապես որոշ չափով թուլացնում են արևի բացասական ազդեցությունը։ Այդ քսուքների կիրառումը դրական է այդքանով միայն։ Այստեղ պետք է ցուցաբերել անհատական մոտեցում։ Արևայրուք ընդունելուց առաջ հարկ է քննարկել բժշկի հետ, թե այս կամ այն հիվանդության ժամանակ որքա՞ն դրական կամ բացասական հետևանքներ կարող է ունենալ արևայրուքը։ Մեր ազգաբնակչության զգալի մասը արևայրուք ստանում է քաղցրահամ ջրում կամ բացօթյա լողավազաններում, ինչը սխալ է։ Քաղաքի աղտոտված օդն ու փոշին ևս նստում են մաշկի վրա։


- Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկներին. լեռնային մեր երկրում ինչպե՞ս կազմակերպել օպտիմալ պաշտպանությունը ուլ-տրամանուշակագույնից և ճառագայթումից:


- Առաջին հերթին՝ չմոռանան արևապաշտպան քսուքների մասին` 50-ից ոչ պակաս SPF-ով։ Կան ավելի բարձր ցուցանիշով, բայց 50-ը նվազագույնն է համարվում։ Պարտադիր կրեն հարմարավետ հագուստ, որը կպաշտպանի օրգանիզմը գերտաքացումից։ Մեզ մոտ դեռ ամենուր չեն գործում հովացնող համակարգերը։ Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից է, և նրանց համար կլիմայի փոփոխությունը` հարթավայրից լեռնային գոտի, կարող է շատ բացասական լինել, ուստի խորհուրդ ենք տալիս շատ ջուր խմել ու բանջարեղեն ուտել, հատկապես՝ հակաօքսիդանտներ պարունակող, որոնք ունեն պաշտպանիչ ազդեցություն։ Չչարաշահել ալկոհոլը։ Ալկոհոլի ազդեցության տակ օրգանիզմն ավելի հակված է արևահարվելու։


- Իսկ ինչպե՞ս կոփել մաշկը։


- Աստիճանաբար ընտելացնել մարմինը ջերմաստիճանի տատանումներին։ Օրինակ, ընդունել սառը ցնցուղ՝ տաքից հետո, ունենալ բավարար ֆիզիկական ակտիվություն։


- Ձեր խորհուրդը ծով մեկնողներին:


- Եթե մաշկային կամ առողջական խնդիրներ ունեք, խորհրդակցեք բժշկի հետ և հետո միայն մեկնեք հանգըստի։ Եթե լիովին առողջ եք, ապա ընտրեք արևապաշտպան քսուքներ, բայց այն օգտագործեք նաև մինչև հանգստի վայր մեկնելը։ Շատերը լավագույն դեպքում ինքնաթիռ նստելուց հինգ րոպե առաջ են օգտագործում կամ հենց հանգստի վայրում։ Ոմանք առաջին իսկ պատահած քսուքն են գնում, ինչը սխալ է՝ կարող է ալերգիա առաջացնել։


- Ի՞նչ կցանկանաք ավելացնել, որի մասին չխոսվեց:


- Եթե այրվածք եք ստացել, կարող եք ֆուրացիլինի սառը թրջոցներ դնել։ Շատերը նախընտրում են ավանդական մածունը։ Այն իրականում հովացնելու հատկություն ունի, բայց բացասական ազդեցություններից մեկն այն է, որ չորանալով՝ մաշկի վրա շերտ է կազմում և ջրազրկում այրված մաշկը։ Դեքսպանտենոլ պարունակող փրփուրները ևս շատ արդյունավետ են։

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Առողջ երեխա Հոգեկան առողջություն
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3
Գլաուկոմա. Սալուտեմ ամսագիր №3

Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...

Ակնաբանություն
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3
Ճանապարհորդի դեղատուփը. Սալուտեմ ամսագիր №3

Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...

Առաջին նախաբժշկական օգնություն
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3
«Լավ վիրաբույժը պետք է նաև լավ մարդ լինի». Հովհաննես Սարուխանյան. Սալուտեմ ամսագիր №3

Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3
«Ասացի՝ ուզում եմ սրտաբան դառնալ, որ բուժեմ պապիկիս հիվանդությունից ունեցող մարդկանց». Սարգիս Կիրամիջյան. Սալուտեմ ամսագիր №3

Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3
Կոփում. Սալուտեմ ամսագիր №3

Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3
Ինչպես խնամել ոտքերը. Սալուտեմ ամսագիր №3

Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...

Մարմնի խնամք
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3
Ինչ պետք է իմանալ ջերմային կամ արևային հարվածի մասին. Սալուտեմ ամսագիր №3

Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...

Առաջին նախաբժշկական օգնություն
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ճառագայթում: Արևային բռնկումները՝ բարձր ճառագայթման վտանգ. Սալուտեմ ամսագիր №3

Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...

Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Ծերություև և երկարակեցություն Մաշկաբանություն Առողջ և գեղեցիկ
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային ալերգիա. Սալուտեմ ամսագիր №3

Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...

Ալերգոլոգիա
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3
Արևային այրվածքներ: Ինչո՞վ է վտանգավոր արևային այրվածքը. Սալուտեմ ամսագիր №3

Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...

Մաշկաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3
Ամառային ըմպելիքներ. Սալուտեմ ամսագիր №3

Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...

Սնունդը և առողջությունը
Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3
Երեխայի անվտանգությունը ջրում և ջրի մոտակայքում. Սալուտեմ ամսագիր №3

Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...

Առողջ երեխա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ