Սալուտեմ 3.2021
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Առաջին բուժօգնությունը միջատների խայթոցի ժամանակ. Սալուտեմ ամսագիր №3
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով։
Միջատների կծածի դեպքում առաջին բուժօգնությունը ներառում է խայթի հեռացում վերքի միջից, կծած շրջանի լվացում սառը հոսող ջրի շիթով, հակահիստամինային պատրաստուկների ընդունում։ Եթե նախկինում տուժածի մոտ միջատի խայթոցից զարգացել է ալերգիա կամ ալերգիկ ռեակցիայի նշաններ են դրսևորվել, պետք է հնարավորին արագ շտապօգնություն կանչել։
Բոլոր խայթող միջատները (մեղու, կրետ, իշամեղու, բոռ) ունեն սուր խայթ, որը տեղակայված է փորիկի հետին մասում։
Միջատները խայթն օգտագործում են «թշնամու» վրա հարձակվելիս։ Հիմնականում խայթող միջատների խայթը սնամեջ է, ինչպես ներարկիչի ասեղը։ Միջատը սուր խայթում է մարդու մաշկը և թույն ներարկում։ Միջատի կծած մասում ցավը և բորբոքումն առաջանում են թույնի հետևանքով։ Միջատների թույնի հետ է կապված նաև ծանր ալերգիկ ռեակցիաների զարգացման ռիսկը։ Որոշ խայթող միջատներ (օրինակ, մեղուները) խայթը թողնում են վերքի մեջ։ Մեղվի խայթը կարող է ինքնուրույն խորանալ վերքի մեջ և շարունակել թույն ներարկել նույնիսկ միջատից պոկվելուց հետո, հենց այդ պատճառով խայթը պետք է հնարավորինս արագ հեռացնել։
Խայթող միջատների կծածը հատկապես վտանգավոր է խայթոցի նկատմամբ գերզգայուն մարդկանց համար։ Վտանգավոր է ոչ թե խայթոցը, այլ խայթի միջոցով մարդու մարմնի մեջ միջատի ներարկած թույնը։ Միջատների թույնը սպիտակուցների խառնուրդ է, և որոշ մարդիկ դրան արձագանքում են ալերգիկ ռեակցիայի զարգացմամբ (անաֆիլակտիկ շոկ, Կվինկեի այտուց), որը դրսևորվում է հետևյալ նշաններով՝ եղնջացան (ամբողջ մարմնով՝ կարմիր քորվող ցան), սրտխփոց, գլխացավ, ցավ գոտկային շրջանում և հոդերում, դեմքի արտահայտված այտուց, մարմնի ջերմության բարձրացում և սարսուռ, սրտխառնոց, փսխում, հևոց՝ դժվարացած արտաշնչմամբ, ցնցումներ և գիտակցության կորուստ։ Ալերգիկ ռեակցիա կարող է զարգանալ նույնիսկ մեկ միջատի խայթոցին ի պատասխան։
Վտանգավոր են հատկապես մեղուների, կրետների և իշամեղուների բազմաթիվ խայթոցները։ Եթե մարդուն միաժամանակ խայթում են տասնյակ կամ հարյուրավոր մեղուներ, զարգանում է ընդհանուր տոքսիկ ռեակցիա։ Բազմաթիվ խայթոցներն առաջացնում են ընդհանուր թուլություն, գլխապտույտ, գլխացավ, սարսուռ, սըրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում։ Որոշ դեպքերում բազմաթիվ խայթոցները կարող են հանգեցնել տուժածի մահվան։
Խայթող միջատի մեկ խայթոցից առաջանում է կարճատև ցավ և այրոց, այնուհետև կծածի տեղում` կարմրություն և այտուց։ Այտուցը և կարմրածությունը, սովորաբար, անցնում են 1-5 օրվա ընթացքում։ Դեմքին, աչքերի շուրջը այտուցը կարող է պահպանվել մինչև 8 օր։
Խայթոցի շրջանում հայտնաբերեք խայթը և զգուշությամբ հեռացրեք վերքի միջից։ Խորհուրդ չի տրվում խայթը սեղմել մատներով, քանի որ թույնը կարող է տարածվել։
Խայթածի շրջանում դրեք թանզիֆե անձեռոցիկ կամ բամբակե վիրախծուծ՝ թրջված ջրածնի պերօքսիդի, անուշադրի սպիրտի, կալիումի պերմանգանատի բաց վարդագույն լուծույթով կամ աղաջրով (մեկ բաժակին` մեկ թեյի գդալ)։
Խայթածի շրջանում սառը դրեք։ Այդ նպատակով կարելի է սառը ջրով ջեռակ կամ սառը ջրով թրջված սրբիչ օգտագործել, ինչը նվազեցնում է ցավը և այտուցը։
Միջատի խայթոցից տուժածին մեծ քանակությամբ հեղուկներ տվեք։
Ալերգիկ նախատրամադրվածություն ունեցող տուժածներին կարելի է հակահիստամինային դեղորայք տալ (սուպրաստին, տավեգիլ, կլարիտին և այլն)։
Ծանր ալերգիկ ռեակցիաների ախտանիշների առաջացման դեպքում պետք է տուժածին ծածկել, շրջապատել տաք ջեռակներով, տալ հակահիստամինային պատրաստուկ, 25-30 կաթիլ կորդիամին և արագ շտապօգնություն կանչել կամ տեղափոխել մոտակա բժշկական հաստատություն։
Ծանր դեպքերում, երբ տուժածի մոտ սրտի կանգ և շնչառության ընդհատում է տեղի ունեցել, մինչև շտապօգնության հասնելը պետք է սիրտ-թոքային վերակենդանացում անել՝ արհեստական շնչառություն և սրտի փակ մերսում։
Անհրաժեշտ է դիմել բուժօգնության, եթե.
- տուժածի մոտ դրսևորվում են ծանր ալերգիկ ռեակցիային բնորոշ նշաններ (եղնջացան, կարմրություն, այտուց, շնչարգելություն և այլն),
- ի հայտ են եկել այլ ախտանշաններ` սրտխփոց, գլխացավ, սրտխառնոց, փսխում, հևոց՝ դժվարացած արտաշնչումով, ցնցումներ և գիտակցության կորուստ,
- խայթոցի շրջանում զարգանում են վարակի նշաններ (ուժգնացող ցավ),
- բարձրանում է մարմնի ջերմաստիճանը,
- տուժածի մարմնին կան միջատի 10-20 խայթոցներ,
- միջատը խայթել է բերանի ներքին մասը, կոկորդը, ակնագունդը,
- միջատի նախորդ խայթոցների ժամանակ ալերգիկ ռեակցիա է եղել։
https://www.biysk22.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
27.09.2021 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

