Սալուտեմ 3.2021
Ի՞նչ է սոլյարին, և արդյոք վնասակա՞ր է. Սալուտեմ ամսագիր №3
Սոլյարին կարող է հսկայական վնաս հասցնել առողջությանը։ Ըստ Բրիտանական բժշկական ասոցիացիայի տվյալների՝ սոլյարիում ակտիվ արևայրուքի յուրաքանչյուր 10 տարին 20%-ով բարձրացնում է մաշկի քաղցկեղով հիվանդացության ռիսկը։ Իսկ Շվեդիայում իրականացված հետազոտությունները ցույց տվեցին, որ ամիսը մեկ անգամից հաճախ սոլյարի այցելած կանանց 55%-ի մոտ հայտնաբերվել է մաշկի չարորակ ուռուցք՝ մելանոմա։ Երեք տարի առաջ Բրիտանական բժշկական ասոցիացիան և Քաղցկեղի հետազոտման ինստիտուտը հասան նրան, որ պաշտոնապես արգելվեց մինչև 16 տարեկան դեռահասների մուտքը արհեստական արևայրուքի սրահներ։
Նման օրենք է քննարկվում նաև Կալիֆոռնիայի սենատում։
Այլ 27 նահանգներում սոլյարի այցելելու համար դեռահասները պետք է ստանան ծնողների գրավոր համաձայնությունը։
Եվ այսպես, ի՞նչ է սոլյարին
Սոլյարին 20-րդ դարի 70-ականներին գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Վոլֆի փորձարկումների «կողմնակի արդյունք» է։ Փորձարկման էությունը մարզիկների, նրանց ինքնազգացողության և այլ ցուցանիշների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների (ՈՒՄՃ) ազդեցության ուսումնասիրումն էր։ Ընթացքում հայտնաբերվեց, որ ՈՒՄՃ ազդեցությամբ փոխվում է մաշկի գույնը. այն ձեռք է բերում բրոնզե երանգ, ինչպես ամառային վառ արևի տակ։ Գիտակցելով, որ այս ազդեցությունը կարող է շատերին ուրախություն պատճառել, գիտնականը և նրա եղբայր Ջորջը 1975 թ. հիմնեցին սոլյարիների արտադրությամբ զբաղվող աշխարհում առաջին ընկերությունը։
Նրանց արտադրած սոլյարիներն ունեին սովորական նստարանի տեսք, որի վրա կախված էին ՈՒՄՃ լամպերը։ Մարդիկ պարզապես նստում էին այդ նստարանին և արևայրուք ստանում, աչքերի պաշտպանության համար մուգ ակնոց էին կրում, որը ՈՒՄՃ-ը չէր անցկացնում։
Ավելի ուշ սոլյարին համալրվեց նոր կարևոր մասով՝ ավելացավ կափարիչ, որի շնորհիվ սոլյարիի արդյունավետությունը զգալիորեն բարձրացավ։ Որպես կափարիչ կիրառվում էր կախված տախտակը, որին ամրացած էին ուլտրամանուշակագույն լամպեր։ Ավելի ուշ կափարիչը սկսեցին ամրացնել կապերով։
Այսօր սոլյարին բավականին բարդ սարք է, որում կիրառվում են վերջին թվային տեխնոլոգիաները։ Մեծ ուշադրություն է դարձվում նաև խցիկի ներքին և արտաքին դիզայնին։ Ըստ խցիկի դիրքի տարբերում են ուղղահայաց և հորիզոնական սոլյարիներ։ Հորիզոնական սոլյարիում արևայրուքն ընդունում են պառկած։ Սա ունի մի շարք թերություններ. այն մասերում, որտեղ մաշկը դիպչում է խցիկի մակերևույթին, արևայրուք չի լինում, մնում են բաց բծեր։ Ուղղահայաց սոլյարին չունի այդ թերությունները, լամպերն ավելի ուժեղ են, ստացվում է համաչափ արևայրուք։
Վերջին շրջանում մեծ տարածում է գտել, այսպես կոչված, տուրբոսոլյարին։ Խցիկն ուղղահայաց է, սակայն ունի նաև մի շարք լրացուցիչ գործառույթներ, որոնք սոլյարիում գտնվելն ավելի հարմարավետ են դարձնում։ Այդ առավելություններից են սառեցման համակարգը, որի շնորհիվ մաշկը չի քրտնում, հայելային հատակները, արևայրուքի տարբեր ծրագրերը, բուրավետիչ հարմարանքները, ռադիոն և այլն։
Այսպես, մի քանի տասնամյակների ընթացքում, սոլյարին պարզ փայտե նստարանից վերածվեց նորագույն տեխնոլոգիաներով պատրաստված բարդ սարքի՝ համատեղելով նուրբ դիզայնը բարձր տեխնոլոգիական նյութերի հետ:
Սոլյարիի լամպերը 12 անգամ հզոր են արևի ճառագայթներից, ուստի հաճախորդներին ուլտրամանուշակագույնի ավելի հզոր չափաբաժին է հասնում. սարքի մեջ գտնվելու 20 րոպեն համարժեք է լողափում գտնվելու չորս ժամին։
Ընդհանրապես, սոլյարիի «թվաբանությունը» շատ պարզ է. որքան շատ են լամպերը սոլյարիում և որքան հզոր են դրանք, այնքան քիչ ժամանակ է պահանջվում արևայրուք ստանալու համար։ Բարձր ճնշման լամպերը սովորաբար ունեն 160-180 Վտ հզորություն։ Սոլյարիում այդպիսի լամպեր կարող են լինել միջինը 40-48 հատ: Ավելի մեծ հզորությամբ և ավելի շատ լամպերի առկայության դեպքում արևայրուքի սեանսը պետք է 10-15 րոպեն չգերազանցի։ Այդպիսի սոլյարիում առաջին սեանսն, ընդհանրապես, պետք է չգերազանցի 5-7 րոպեն։ Միջին հզորության սոլյարին, օրինակ` 100 Վտ լամպերով, հնարավորություն է տալիս ավելի երկար արևայրուք ընդունել։ Այսպիսի սոլյարիում առաջին սեանսը, սովորաբար, տևում է 10-15 րոպե։
Սոլյարիում սեանսի արդյունքը պայմանավորված է մաշկի տեսակով
Միայն մանրամասն կշռադատելուց հետո կարող եք որոշել, թե որքանով է օգտակար կամ վնասակար սոլյարին հենց Ձեզ համար, որպեսզի առողջությանը վնաս չհասցվի։
Ինչո՞վ է վտանգավոր սոլյարին
Սոլյարի այցելությունը հրաշալի հնարավորություն է գեղեցիկ արևայրուք ստանալու համար՝ անկախ տարվա եղանակից և եղանակային պայմաններից։ Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել այցելությունները սոլյարի և բերում են արհեստական արևայրուքի վնասակարության մասին ծանրակշիռ փաստարկներ՝ ալերգիկ ռեակցիաներից մինչև ուռուցքային հիվանդությունների զարգացում։
Սոլյարիի վտանգավորությունը
Սոլյարիի արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթումը 10-15 անգամ ավելի ակտիվ և ուժեղ է արևային բնական լույսից, իսկ 10 րոպե տևող միջոցառումը համարժեք է կեսօրին հարավային լողափում 2 ժամ գըտ-նվելուն։
Ակտիվ ՈՒՄՃ երկարատև ազդեցությունը չպաշտպանված մաշկի վրա կարող է հանգեցնել բջիջների մուտացիայի առաջացման և դառնալ մի շարք հիվանդությունների, այդ թվում մելանոմայի (մաշկի քաղցկեղի) առաջացման պատճառ։
Սոլյարիի վնասակարությունը օրգանիզմի համար.
- ջրազրկում, մաշկի չորություն և արագ ծերացում (ֆիտոծերացում),
- ալերգիկ ռեակցիաների առաջացում,
- մազերի կառուցվածքի խանգարում և չորացում,
- ոսպնյակի պղտորում, աչքի կատարակտի զարգացում,
- վահանաձև գեղձի հիվանդությունների զարգացում,
- մելանոմայի զարգացման ռիսկ (մաշկի քաղցկեղ),
- թանոռեքսիա ՈՒՄՃ-ից հոգեբանական կախյալություն)։
Սոլյարիի վնասակարությունը կնոջ օրգանիզմի համար
Կրիտիկական օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է հորմոնային խանգարումներ առաջացնել։ Դրա հետևանքով վատթարանում է ինքնազգողությունը, ուժեղանում է արտադրության ինտենսիվությունը, հնարավոր են դաշտանային ցիկլի խանգարումներ։
Սոլյարի հաճախակի այցելությունները կարող են դառնալ եղունգների փխրունության և կոտրվելու, մազերի չորության և մազաթափության պատճառ։
Կրծքագեղձերը զգայուն են ՈՒՄՃ նկատմամբ։ Կանոնավոր ճառագայթումը կարող է ակտիվացնել մաստոպաթիայի զարգացումը և նպաստել չարորակ ուռուցքների առաջացմանը։ Կտրականապես հակացուցված է հղիության և կրծքով կերակրման շրջանում սոլյարի հաճախելը։
Հատուկ ռիսկի գոտում են գտնվում 50 տարեկանն անց կանայք. նրանց օրգանիզմն ունակ չէ այնպիսի քանակությամբ կոլագեն արտադրել, որն անհրաժեշտ է մաշկի արտահայտված չորության դեմ պայքարելու համար։
Այսպիսով, կարելի է առանձնացնել կանանց համար այս միջոցառման վնասակար հետևանքները.
- հորմոնային խանգարումներ դաշտանի շրջանում,
- կրծքագեղձերի և փոքր կոնքի օրգանների ուռուցքային հիվանդությունների զարգացման վտանգ,
- մազերի և եղունգների կառուցվածքի խանգարումներ,
- ակտիվ կոսմետիկ միջոցառումներից հետո (լազերային էպիլյացիա, քիմիական պիլինգ, մաշկի հղկում) մաշկի վրա ագրեսիվ ազդեցություն,
- «արհեստական արևից» հոգեբանական կախյալության առաջացում։
Սոլյարիի վնասակարությունը տղամարդկանց համար
Տղամարդկանց մաշկը պակաս զգայուն է ՈՒՄՃ նկատմամբ, ավելի քիչ է ջրազրկվում և չորանում։ Սակայն անհրաժեշտ է անպայման ծածկել մաշկը սեռական օրգանների և հետույքի շրջանում. ակտիվ ՈՒՄՃ-ը և գերտաքացումը բացասաբար են ազդում սերմնահեղուկի առաջացման վրա, կարող են հանգեցնել ֆիբրադենոմայի և նորագոյացությունների առաջացման։
Սոլյարիի վնասակարությունը մաշկի համար
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ջրազրկում է մաշկը և քայքայում սպիտակուցները (կոլագեն և էլաստին), որոնք ապահովում են մաշկի էլաստիկությունը և առաձգականությունը։ Հետևանքներն են` չորությունը և մաշկի արագ ծերացումը, վաղ կնճիռների առաջացումը։
ՈՒՄՃ նկատմամբ զգայուն մաշկի վրա հնարավոր է ի հայտ գա ալերգիկ ռեակցիա՝ կարմրածություն, ցան։ Արհեստական ճառագայթումը ագրեսիվորեն է ազդում մաշկի ցանկացած վնասվածքի դեպքում՝ բորբոքում, քերծվածք, պզուկ, ցան։ Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնպես կարող է ուժեղացնել բնական պիգմենտացիան և նպաստել պեպենների, խալերի, պիգմենտային բծերի առաջացմանը։
ՈՒՄՃ-ը, խոր ներթափանցելով մաշկի մեջ, առաջացնում է բջիջների ԴՆԹ-ի մուտացիա, ակտիվացնում է դրանց արագ բաժանումը և կարող է նպաստել մելանոմայի և չարորակ ուռուցքների առաջացմանը։
Ինչպե՞ս ճիշտ արևայրուք ընդունել սոլյարիում` առանց վնասի
Ի՞նչ անել, եթե ցանկանում եք գեղեցիկ «ոսկե» արևայրուք ստանալ, իսկ ջերմ արևային ճառագայթների տակ հանգստանալու հնարավորություն չունեք։
Ընտրեք ժամանակակից սարքերով լավ սոլյարի. լամպերի աշխատանքի ժամկետը պետք է չգերազանցի վերջին փոխարինումից հետո 400 ժամը։
Սոլյարի այցելելիս.
- մի քանի օր առաջ իրականացրեք մաշկի դեպիլյացիա (2 շաբաթ առաջ` քիմիական պիլինգ),
- երկու ժամ առաջ լվացեք մաշկը, դեմքի և մարմնի կոսմետիկա մի օգտագործեք,
- 20 րոպե առաջ խմեք գազարի հյութ։
Սոլյարիում.
- մաշկին հատուկ արևապաշտպան միջոցներ քսեք (սոլյարիի համար նախատեսված), շրթունքներին՝ պաշտպանական բալզամ,
- մազերը հավաքեք գլխարկի տակ, դրեք պաշտպանական ակնոց,
- ծածկեք կրծքի պտուկները և դրանց շուրջը պիգմենտացիայի ենթարկված մաշկը, հատուկ ծածկոցներով (ստիկինի)՝ նաև խալերը և պիգմենտային բծերը։
Սոլյարիից հետո.
- հանգստացեք 15-20 րոպե, խմեք մեկ բաժակ թարմ թեյ,
- դեմքի և մարմնի մաշկը խոնավացրեք հատուկ միջոցներով,
- 4 ժամ հետո ցնցուղ ընդունեք։
Որքա՞ն հաճախ կարելի է գնալ սոլյարի` առանց օրգանիզմին վնաս հասցնելու
Մաշկի համար անվտանգ է տարեկան արհեստական արևայրուքի առավելագույնը 2-3 կուրսը, յուրաքանչյուրը` 15-20 սեանս։
Որքա՞ն ժամանակ կարելի է սոլյարիում արևայրուք ընդունել` առանց օրգանիզմին վնաս հասցնելու
Յուրաքանչյուր այցելու պետք է հաշվի առնի, որ միջոցառման տևողությունը և արդյունավետությունը հաճախ պայմանավորված են մարդու մաշկի տեսակով.
- բաց գույնի և գերզգայուն մաշկով մարդկանց համար, որոնք արագ կարմրում են արևի տակ, առաջին սեանսը պետք է տևի ընդամենը 3 րոպե, հաջորդը՝ 5 րոպե, շաբաթը մեկ անգամ,
- բաց գույնի մաշկով մարդկանց համար առաջին սեանսը պետք է լինի առավելագույնը 5 րոպե, հաջորդը՝ ոչ ավելի, քան 15 րոպե, շաբաթը երեք անգամ,
- թուխ մաշկով մարդկանց համար առաջին սեանսը պետք է տևի 10, հաջորդը՝ 20 րոպե, շաբաթը երեք անգամ:
Սոլյարի հաճախելիս հետևեք այս պարզ կանոններին, որոնք կապահովագրեն ՈՒՄՃ ազդեցությունից և կօգնեն ձեռք բերել մաշկի գեղեցիկ գույն և բարձր տրամադրություն:
https://spb.medsi.ru
«Ժամանակակից գիտատեխնոլոգիական ակադեմիա»
https://www.snta.ru
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15
Կարդացեք նաև
Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Խոստովանում է՝ եթե նորից վիճակվեր ընտրություն կատարել, ապա կրկին բժշկի մասնագիտությունը կընտրեր։ Իր հաջողությունների ու ձեռքբերումների, հաղթահարած դժվարությունների մասին վաստակաշատ...
Մեր հայրենակից Սարգիս Կիրամիջյանը, որ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր մասնագիտական ուղին մանուկ հասակում է ընտրել։ Փոքրիկ Սարգսի վրա խոր ազդեցություն էր թողել սիրելի պապիկը, որ երկար տարիներ տառապում էր...
Կոփման ընդհանուր կանոնն ամեն օր սխրանք գործելն է։ Եթե սովորել եք երկար ժամանակ կիրառվող որևէ մեթոդի, ժամանակն է ընդլայնել հնարավորությունների հորիզոնները...
Ոտքերն օգնում են տեղաշարժվել ամբողջ օրվա ընթացքում: Ամեն օր քայլքի ժամանակ ոտքերը, փաստորեն, իրենց վրա կրում են քաշը կրկնակի գերազանցող ծանրաբեռնվածություն: Այդ պատճառով շատ կարևոր է խնամել դրանք...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Արևը լույսի և ջերմության աղբյուր է, որն անհրաժեշտ է Երկրի ամբողջ կենդանական աշխարհին։ Լույսի ֆոտոններից բացի այն արձակում է կոշտ իոնիզացնող ճառագայթներ, որոնք բաղկացած են հելիումի միջուկից և պրոտոններից...
Արևային ճառագայթները ոչ միայն տաքացնում են մեզ՝ անասելի ուրախություն պարգևելով հատկապես ձմռան ցրտին, այլև ամրացնում են մեր իմունիտետը։ Սակայն, ցավոք, արևի տակ մնալը որոշ մարդկանց մոտ կարող է...
Արևային այրվածքներն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկային ազդեցության հետևանքով, ընդ որում, ուլտրամանուշակագույն-B ճառագայթների սպեկտրի ալիքները...
Ստորև ներկայացվում են ամենատարածված ըմպելիքները, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս գործածել ամռանը ծարավը հագեցնելու համար։ Դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը գնահատվել է տասը բալանոց սանդղակով...
Երեխաները շատ են սիրում լողալ. դա կոփում է նրանց, օգնում է ամրացնել առողջությունը։ Սակայն որպեսզի երեխաները ջրում ո՛չ միայն ուրախ, այլ նաև անվտանգ ժամանակ անցկացնեն, ծնողները պետք է հետևեն մի քանի պարզ...
Ինչպե՞ս ամռան տապին պաշտպանել մաշկը։ Ի՞նչ վտանգներ կարող են առաջանալ արևի ճառագայթների տակ երկար պառկելու դեպքում։ Արևապաշտպան միջոցների ճիշտ ընտրությունը կարևո՞ր է։ Այս մասին զրուցել ենք մաշկաբան...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն