Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն «potens»՝ թարգմանաբար «հզոր» բառից: Հայերեն այլ անվանումներն են՝ հինգտերեւի, հնգամատնե, ախոլր, հզորուկ, գոտյաց ճանկ, արծաթախոտ, արպատ եւ այլն: ՀՀ բնական պայմաններում հանդիպում են 29 մատնունիներ, բուժիչ նպատակներով օգտագործում են Մ.արծաթավունը (P.argentea), Մ.արեւելյանը (P.orientalis), Մ.սագմատնունին (P.anserina), Մ. ուղղականգունը (P.erecta, калган), Մ.սպիտակը (P.alba) եւ այլն: Մ.ուղղականգունի արմատը հնում օգտագործվել է որպես համեմունք, արաբներն անվանել են «վայրի իմբիր»: 


Հավատալիքներ: Եթե մատնունու խոտը պահեք կախազարդի մեջ ու կրեք այն, ապա հաջողության կհասնեք ուսման մեջ ու լավ աշխատանք կունենաք: Ասում են, եթե աղբյուրի շուրջը մատնունիներ են աճում, ապա դա «կենդանի» ջուր է բերում:

 

ՀՀ բնության գանձերը. Մատնունի ծիրանավոր - Лапчатка пурпурная - Potentilla porphyrantha


Ամուլսարի ոսկու հանքավայրում կատարված նախնական ուսումնասիրությունների (2012-2013թ.թ.) շնորհիվ պարզվել է, որ ծ.մ. 2450 մետրից ցածր բարձրության հարավ-արեւմտյան լանջերի փոքր գլաքարերի ու քարացրոնների վրա՝ ճաքերի ու ծերպերի մեջ, հաճախ գրիմիա մամուռների հարեւանությամբ, առանձին կղզյակներով, աճում են թվով մոտավորապես 7500 Մ. ծիրանավորի առանձնյակներ: Ըստ ՀՀ կառավարության որորշման անմիջականորեն ոսկեբեր շերտախմբերի վրա աճող 1500 առանձնյակներ տեղափոխվել են Սեւանի բուսաբանական այգի, մոտավորապես 0.5 միլիարդ դոլար արժեք ունեցող ծրագրին իր մասնակցությունն ունի նաեւ Քեմբրիջի համալսարանի բուսաբանական այգին:

 

Մատնունի - Лапчатка - Potentilla Մատնունի - Лапчатка - Potentilla

 

Մատնունի ծիրանավորը բազմամյա առսեղմ թավոտության սպիտակավուն բույս է՝ 6-15 սմ բարձրությամբ ու գլխավոր հաստ արմատով: Արմատամերձ տերեւները կազմված են մատնաձեւ, հաստավուն, ձվաձեւ, սեպաձեւ հիմքով տերեւիկներից, իսկ ցողունայինները եռամասնյա են: Ծաղկաբույլը նոսր սակավածաղիկ է: Ծաղիկների 5-15 հատ բաժակաթերթերն ու ծիրանագույն հստակ արտահայտված մուգ ջղերով ծաղկաթերթերը 5-ական են: Պտուղը բազմաընկուզիկ է: Հանդիպում է Գեղամա (լեռնագագաթներ Սնսար, Ագուսարկա) ու Զանգեզուրի (Մեծ Իշխանասար) ֆլորիստական շրջաններում: Աճում է Ալպյան գոտում, ծ.մ. 3300-3500 մ բարձրության վրա: Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին (Ն.Խանջյան, Մատնունի ծիրանավոր): Այսօրվա դրությամբ բույսի քիմիական կազմի վերաբերյալ հրապարակումներ հայտնի չեն: Ըստ Վ.Վ. Տելյատեւի (Целебные клады) մատնունի ցեղի տեսակներից շատերն ունեն բուժիչ հատկություններ:


Մատնունի սպիտակ - Лапчатка белая - Potentilla abla


Բազմամյա, 10-25 սմ բարձրությամբ տեսակ է: Տերեւները վերին հատվածում մուգ կանաչ հարթ են, ստորին հատվածում սպիտակ առսեղմ, նուրբ թավշապատ: Մնացած վերգետնյա օրգանները ծածկված են արծաթավուն փափուկ մազիկներով: Մեկ ցողունի վրա բացվում են 5-15 սպիտակ ծաղիկներ: Այս հայտանիշով տարբերվում է մատնունիների ճնշող մեծամասնությունից, որոնց ծաղիկները դեղին են: Ծաղկեպսակները թվով 5-ն են, ծաղիկի տրամագիծը մոտ 3 սմ է: Ծաղկակիրն անութային է, երկար: Ծաղկում է ապրիլ-հունիսին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին: Միջատները փոշոտում են ծաղիկները գիշերը: Տարածումը՝ Միջին Եւրոպա, Բալկաններ, Կովկաս, Ուկրաինայի ու Բելառուսի մանրածառ անտառներ (полесье): Աճում է անտառաեզրերին, լեռնալանջերին, մարգագետիններում: Նախընտրում է չափավոր խոնավ ու հարուստ, փխրուն կավավազային բնահողեր, ստվերոտ վայրեր: Մշակվում է 1789 թվականից, աճում է շատ դանդաղ: Սերմից ստացված բույսը ձեռք է բերում բուժիչ հատկություններ 15 տարվա ընթացքում: Կոճղարմատը հզոր է, փայտանման, հաստ, ճյուղավորվող, չխորացող: Մոտավորապես 30 սմ հատվածից կարելի է ստանալ մինչեւ 5 տասնյակ «քնած» բողբոջներ պարունակող կտրոններ: Տվյալ մեթոդի հեղինակը Վ.Վ. Կունիցինն է, ով 16 տարի շարունակ կատարելագործել է այն: Անցյալ դարի վերջում ՌԴ-ում հիմնվել են մի քանի հատուկ տարածքներ, որոնցից խոշորագույնը Բրյանսկի մարզի, Ունեչի շրջանի, Պեսկի գյուղում (000 СХПП «Женьшень»): Կունիցինը 2000 թ. փոխանցել է իր հարուստ բուժական արխիվը բուսաբույժ, բ.գ.թ. Վ.Ա. Կայուկովային: Վերջինս հետազոտել է ավելի քան 500 հիվանդների ու վերլուծել նախորդ հետազոտողների 40-ամյա հարուստ փորձը: 2005 թ. Մ. սպիտակի արմատային համակարգից առանձնացվել է «ալբինին» («альбинин») նյութը, որն ընդգրկվել է «Эндонорм» ու այլ դեղորայքի կազմի մեջ:


Մատնունի - Лапчатка - PotentillaՔիմիական բաղադրությունը


Բույսը բազմակողմանի լայն ուսումնասիրության է ենթարկվել (1999-2001թ.թ.) Նովոսիբիրսկի ոչ օրգանական քիմիայի համալսարանում: Պարզվել է, որ Մ. սպիտակը կլանում ու կուտակում է մակրոտարր սիլիցիում ու թվով 7 միկրոտարրեր՝ մանգան, ցինկ, ալյումինիում, պղինձ, երկաթ, կոբալտ, սելեն: Ընդ որում ՝ Zn-ի ու Mn-ի պարունակությունը 3.0 ու 4.0 անգամ ավելի է, քան դեղաբույսերի համար ընդունված չափորոշիչները: Բազմաթիվ հետազոտողներ գտել են, որ բույսը պարունակում է տարրական յոդ ու յոդաթթվի անիոն (Каюкова В.А., Эксперимент с лапчаткой оправдал надежды): Մ. սպիտակը պարունակում է նաեւ արծաթ, նիկել, լիթիում, լանթան, վիսմուտ, կալիում, մագնեզիում, կալցիում եւ այլ քիմիական տարրեր: Արմատը պարունակում է նաեւ օսլա, իրիդոիդներ, հակաուռուցքային ազդեցություն ունեցող փրփրանյութեր, կվերցետին, գալլոտանին՝ մինչեւ 17% ծաղկման շրջանում: Տերեւները պարունակում են ֆենոլկարբոնային թթուներ, դրանց ածանցյալը հանդիսացող n-կումարի ու էլլագի թթուներ, կվերցետին, կեմպֆերոլ, ցիանիդին, իսկ ցողունը՝ ռուտին, 6% դաբաղանյութ, այլ: Բույսը պարունակում է մարդարմատին բնորոշ գլիկոզիդ, ամինաթթուներ, սալիցիլաթթու: Ըստ որոշ տվյալների, պարունակում է ճարպայուղ ու գլիկոզիդ, որի տրոհման ժամանակ անջատվում է կապտաթթու:


Դեղաբանական նկարագիրը


Արմատից ու վերգետնյա մասից ստացված պատրաստուկները բարձրացնում են արյունատար անոթների էլաստիկությունը, իջեցնում են ճնշումը, նպաստում ռադիոնուկլիդների հեռացմանն օրգանիզմից, կարգավորում սրտի ռիթմերը, լավացնում արյան որակը՝ նվազեցնում խոլեսթերինն ու ավելացնում էրիթտրոցիտների քանակը, կարգավորում աղիների աշխատանքը, ունեն լեղամուղ, հակաուռուցքային ազդեցություն:


Կիրառման ոլորտը


Վ.Վ. Կունիցինը տարել էր ծանր ինսուլտ ու միայն իր աճեցրած Մ.սպիտակից ստացված պատրաստուկների շնորհիվ կարողացավ ապաքինվել ու ապրեց եւս 15 տարի:


Չերնոբիլի աղետի հետեւանքները նվազագույն չափով են արտահայտվել Բելառուսի Պոլեսյե մարզի բնակիչների վրա, որոնք ավանդաբար աճեցնում ու կիրառում են Մ. սպիտակը վահանագեղձի, լյարդի, հիպերտոնիա հիվանդությունների, ստամոքսի ու աղիների խիթերի, արգանդի իջեցման, միոմայի, խոցերի դեպքում:

 

Մատնունի - Лапчатка - Potentilla


Վահանագեղձի հիվանդությունները, կանանց վերարտադրողական ֆունկցիան ու մատնունի սպիտակ բույսի օգտակար ազդեցությունը


Վահանագեղձի հիվանդությունները կարող են դանդաղեցնել կամ արագացնել սեռական հասունացման ընթացքը, դառնալ անպտղության, հղիության վիժման, ամենորեայի պատճառ: Նման կանանց մոտ հաճախ նկատվում են կրծքագեղձի պաթոլոգիաներ: Արգանդի միոմիայի դեպքում հաճախ է ախտորոշվում հիպոթիրեոզ՝ վահանագեղձի ֆունկցիայի անբավարարություն: ՌԴ Բժշկական ակադեմիայի մանկաբարձության ու գինեկոլոգիայի ինստիտուտի մասնագետները՝ պրոֆ. Ս. Վոլոբուեւի ու գլխավոր սրտաբան Լ. Ադամյանի ղեկավարությամբ, պարզել են, որ հիպոթիրեոզի դեպքում միոման աճում է շատ ավելի արագ, քան վահանագեղձի հիպերտրոֆիայի դեպքում: Ըստ փորձառու մասնագետ Կայուկովայի, վահանագեղձի հիվանդություններ ունեցող կանանց 33%-ի մոտ ախտորոշվում են նաեւ մեկ կամ ավելի բորբոքային գինեկոլոգիական հիվանդություններ: Բժշկությունը փորձնականրեն գտել է նման «համադրության» օրինաչափությունը, սակայն դեռ չգիտի դրա պատճառները: Ինչեւէ, Մատնունի սպիտակը բուժում է վահանագեղձի հիվանդությունները, որից հետո հեշտանում է կանանց հիվանդությունների բուժման արդյունավետությունը: Մատնունի սպիտակը կարգավորում է հորմոնալ ֆոնը [Здоровье дарит лапчатка белая, №16,(44),2010]:


Հումքի մթերման կարգը


Բույսի վերգետնյա մասը հավաքում են ծաղկման շրջանում, չորացնում են օդափոխվող ծածկի տակ: Արմատը հավաքում են վերգետնյա մասի չորանալուց հետո՝ սեպտեմբեր-հոկտեմբերին կամ գարնանը, երբ սկսում են աճել հնգամատնյա տերեւներ կրող առաջին կոթունները: Չորացնում են լավ օդափոխվող տարածքում կամ ջեռոցում (60°C): Պատրաստի հումքը պահում են թղթով պատված տուփերի մեջ, հով, չոր տարածքում: Խոտի պահպանման ժամկետը 2 տարի է, իսկ արմատինը՝ 3-5:


Մատնունի - Лапчатка - PotentillaԴեղատոմսեր


Իմունային համակարգն ամրացնող, կաթվածի զարգացումը կանխարգելող, աղիների տոնուսը բարձրացնող:


Ոգեթուրմ: Արմատը կտրտեք 5-10 մմ մասերի, 50 գ հումքը 21 օր թրմեք 500 մլ 40%-անոց սպիրտի մեջ, պահեք մութ տեղում, քամեք: Նույն հումքը թրմեք 2-րդ անգամ, սակայն արդեն 400 մլ սպիրտի մեջ: Ոգեթուրմերը զտեք: Ոգեթուրմի 30 կաթիլը լուծեք 100 մլ ջրի մեջ, խմեք ուտելուց 20 րոպե առաջ, օրը 3 անգամ: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից: Քրոնիկ հիվանդությունների դեպքում բուժման տեւողությունը 3-6 ամիս է:


Թուրմ: Մ. սպիտակի 2 ճ.գ. թարմ (կամ 1 ճ.գ. չոր) խոտը 8-10 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ ջերմապահում, քամեք: Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ:


Քրոնիկ լիմֆոլեյկոզ: Սա լեյկոզի բարորակ ընթացք է, երբ լիմֆոցիտները կուտակվում են արյան, ոսկրածուծի, լյարդի, փայծաղի, ավշային հանգույցների մեջ: Առաջին ախտանիշն ավշային հանգույցների մեծացումն է:


Մանրացրած արմատի 1 ճ.գ. 8-10 ժամ թրմեք 1 լ եռջրոմ ջերմապահի մեջ, քամեք: Խմեք 200-ական մ,՝ օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Չափաբաժինները պահպանելու դեպքում Մատնունի սպիտակի պատրաստուկները կարող են վտանգ ներկայացնել միայն հիպոտոնիայի դեպքում: Այնուամենայնիվ, մասնագետները զգուշացնում են, որ երբեմն հարկ է լինում կրկնակի նվազեցնել չափաբաժինները, ինչն ընդամենը երկարաձգում է բուժման ընթացքը: Վահանագեղձի հիվանդությունների դեպքում օգտագործեք միայն բժշկի խորհրդով ու պարբերաբար անցնեք բուժզննում:


Հ.Գ. Ինձ հայտնի չէ, արդյո՞ք ՀՀ տարածքում կան այս հրաշալի բույսն աճեցնող մարդիկ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բույսից արտադրվող դեղորայքն («Эндонорм») անցել է անհրաժեշտ դեղաբանական փորձարկումներ, հրաշալի կլիներ, եթե նույն` Սեւանի բուսաբանական այգում մշակվեր նաեւ Մատնունի սպիտակը` Մատնունի ծիրանավորի հետ մեկտեղ:


Մատնունի - Лапчатка - PotentillaՄատնունի ուղղականգուն - Лапчатка прямостоячая - Potentilla erecta


Բազմամյա բույս է, կոճղարմատը` գրեթե հորիզոնական, 10 սմ երկարությամբ ու 2 սմ տրամագծով (անհավասարաչափ գլանա-կոնաձեւ), արտաքուստ մուգ կարմիր, ունի բազմաթիվ արմատներ: Սկզբնական շրջանում կոճղարմատը ներսից դեղնավուն է, տարեց բույսինը` կարմրավուն, կտրվածքը բազմաճառագայթ (7-10) աստղի տեսք ունի: Ցողունները բազմաթիվ են, ճյուղավորվող, տերեւները բարդ, հերթադիր, տերեւիկները` թվով 5-7 հատ, եռաբաժան, կիպ` թաթիկի նման, նստած են ցողունի վրա: Ծաղիկները դեղին են, հիմքում` կարմրավուն բծերով, ծաղկաթերթերն, ի տարբերություն Մատնունի ցեղի այլ տեսակների, 4-ն են, տեղակայված երկար, անութային ծաղկակիրների վրա: Ծաղկում է մայիս-սեպտեմբերին, 5-7 տարեկան բույսերը պտղաբերում են ծաղկելուց 21 օր անց: Տարածված է ՀՀ անտառների բացատներում, լեռնալանջերին, մարգագետիններում:


Քիմիական կազմը: Կոճղարմատը պարունակում է 14-35% դաբաղանյութեր, գլիկոզիդ տորմենթիլլին, խինինի թթու, օսլա, բուսախեժ, կարմիր ներկանյութ ֆլոբուֆեն, մակրո- ու միկրոտարրեր: Բույսն ուսումնասիրվել է Երեւանի Բուսաբանական այգում, հայտնաբերվել են բյուրեղական եթեր տորմենթոլ, ֆլուբեֆենոլներ, մեղրամոմ: Վերգետնյա հատվածում կան 2.2-3.2% դաբաղանյութեր:


Դեղաբանական նկարագիրը: Արմատից ստացված պատրաստուկներն ունեն արյունարգել, կապող, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկություն:


Կիրառման ոլորտը: Արմատի եփուկը կիրառվում է բերանի ու կոկորդի հիվանդությունների դեպքում ողողումների համար, իսկ էնտերիտի, էնտերոկոլիտի, դիսպեպսիայի դեպքում այն խմում են: Ցողունի, տերեւի, ծաղիկի թուրմն ու եփուկը կիրառվում են հեպատիտների, այտուցների,ասցիտի դեպքում: Դեղնախտի պարագայում խմում են վերգետնյա մասից ստացված հյութը:


Մթերման կարգը: Արմատը մթերում են նույն կերպ ինչպես Մատնունի սպիտակինը:


Եփուկ: Արմատը մանրացրեք, 30գ լցրեք 200մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, քամեք: Խմեք 1-ական ճ.գ. օրը 3-4 անգամ, ուտելուց 30-60 րոպե առաջ: Օգտագործեք հոդատապի, ռեւմատիզմի, աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում:


Մատնունի - Лапчатка - PotentillaՈգեթուրմ: Արմատը բաժանեք 5-10մմ կտորների, 21 օր թրմեք 40%-ոց սպիրտի մեջ (1:20), մութ տեղում, քամեք: Խմեք 30-ական կաթիլ՝ 100մլ ջրի հետ, օրը 3 անգամ ուտելուց առաջ՝ ստամոքսի, սրտի, արգանդի հիվանդությունների, դիզենտերիայի, լուծի, արյունահոսության դեպքում:


Ա.Ի.Սաֆոնովի դեղատոմսերը


Լյարդի ցիռոզ: Արմատը 21օր թրմեք (1:10) օղու մեջ, հաճախակի թափահարեք տարան, քամեք: 30կաթիլ լուծեք 50մլ ջրի մեջ, խմեք ուտելուց 15 րոպե առաջ, կատարեք օրը 3 անգամ:


Առնականության անկում: Արմատը 21 օր թրմեք (1:5) օղու մեջ: Խմեք 1-ական թ.գ. ժամը՝ 16, 18 ու 20-ին ջրի, թեյի կամ կաթի հետ: Շարունակեք 30-40 օր, կրկնեք 10 օրից, ընդամենը 3-4 անգամ:


Հանգուցային խպիպ: Արմատը փոշիացրեք, 50գ լցրեք հալեցրած խոզի ճարպի մեջ, 2 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա: Պահեք սառնարանում: Օրը 2-3 անգամ բարակ շերտով քսեք հիվանդ հատվածին, շարունակեք 1 ամիս: Խորհրդակցեք բժշկի հետ:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Պահպանեք չափաբաժինները, այլ կերպ կառաջանա փորկապություն:


Սագամատնունի - лапчатка гусиная - Potentilla anserina


Բազմամյա բույս է, կարճ, խորացող կոճղարմատից առանձնանում են բազմաթիվ պարանաձեւ հաստացած հյութեղ արմատապալարներ: Տերեւների անութներից դուրս են գալիս երկար, թելանման սողացող ցողուններ, որոնք արմատակալում են հանգույցներում: Ծաղիկները մանր են, դեղին, երկար, տեղադրված են մերձարմատային վարդակից կամ հանգույցներից աճող երկար ծաղկակոթունների գագաթներին: Ոսկեդեղին ծաղկաթերթերը թվով 5-են, ծաղկաբաժակից կրկնակի երկար: Տերեւները ընդհատվող փետրաձեւ են՝ 9-23 մասնանի, որոնք կարճակոթուն, խիտ թավապատ, վերեւից կանաչ, ստորին կողմում արծաթավուն սպիտակ են: Ծաղկում է մայիս- օգոստոսին, պտուղը բազմասերմիկ է: Կոսմոպոլիտ բույս է, տարածման մեծ արեալով, հանդիպում է ամենուր: Հավաքեք ճանապարհներից 30կմ հեռու տարածքներից:


Մատնունի - Лапчатка - PotentillaՔիմիական կազմը: Արմատը պարունակում է 10-18% դաբաղանյութ, վիտամին C, փրփրանյութեր, օսլա, օրգանական թթուներ, վերգետնյա մասը՝ ասկորբինաթթու, դառնանյութ, ֆլավոնոիդներ: Երեւանի բուսաբանական այգու մասնագետները պարզել են, որ բույսը պարունակում է ցիանոգեն միացություններ՝ բետտա- ու գամմա-սիտոստերիններ ու խորհուրդ են տալիս օգտագործել միայն վերգետնյա մասը: Չոր խոտի ու սերմի պահպանման ժամկետը մինչեւ 2 տարի է:


Դեղաբանական նկարագիրը: Բույսն ունի ցավամոքիչ, կապող, արյունարգել, միզամուղ, լեղամուղ, հակամանրէ, ստամոքսահյութի արտազատումը խթանող հատկություն: Կիրառման ոլորտը. ստամոքսաբորբ, կոլիտներ, ստամոքսի խոց, էկզեմա, դիզենտերիա, արյունահոսություն արգանդից:


Դեղատոմսեր


Փայտացում, ջղացնցումներ. 1 թ.գ. չոր խոտը 30 րոպե թրմեք 200 մլ տաք կաթի մեջ, քամեք: Խմեցրեք հիվանդին 200-ական մլ, օրը 3 անգամ, տաք վիճակում:


Միզաքարային, լեղաքարային հիվանդություններ. խառնեք սագամատնունու ու տարեկանի թարմ խոտերից ստացված հյութերը (1:1): Խմեք 1-ական ճ.գ., օրը 3 անգամ:


Միզաքարային հիվանդություն, կլիմաքս (արյունահոսություն). խմեք սագամատնունու թարմ հյութ, 1-ական ճ.գ., օրը 4 անգամ: Հյութով լվացեք դժվար ապաքինվող վերքերը, ներմերսեք մաշկային ցանին, կորյակներին:


Ցավոտ դաշտան, արգանդի ցավեր. սագամատնունու 5 գ սերմը լցրեք 200 մլ եռացող կաթի մեջ, 5 րոպե եփեք, քամեք թանզիվով: Խմեք 100-ական մլ, առավոտյան ու երեկոյան, ուտելուց 1 ժամ առաջ:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ