Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից: Ռուսերեն անվանումն է «эспарцет», որը ֆրանսերեն բառ է՝ «սերմերը ցրող»: Կորնգանների ցեղն ընդգրկում է մոտ 130 վայրի ենթատեսակներ, որոնց դասակարգմամբ զբաղվել է նաեւ մեր հայրենակից Ա.Ա. Մաթեւոսյանը:

 

Մշակության մեջ կա 3 տեսակ. կորնգան ավազային՝ O.arenaria, որն առաջին անգամ սկսել են մշակել 19-րդ դարում` Ուկրաինայում: Կորնգան սովորական, նույնն է` ցանովի կամ միահար (O. viciaefolia), որը 16-րդ դարից մշակվում է Եվրոպայում: Կորնգան այսրկովկասյան, կամ երկհար, որը մշակվում է 11-րդ դարից: Ենթադրվում է, որ այս տեսակը ստացվել է Այսրկովկասում աճող երկու վայրի տեսակների` O.Transcaucasica ու O. Altisima (ամենաբարձր), խաչաձեւման եղանակով: Կա կարծիք, որ կորնգան ավազայինն առաջին անգամ սկսել են մշակել 14-րդ դարում` Ֆրանսիայում, սակայն, ըստ որոշ տվյալների, բույսը 10-րդ դարից մշակվել է Այսրկովկասում:

 

Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Ներկայում առավել լայն տարածում ունի կորնգան ավազայինը, որը մշակվում է Բայկալից մինչեւ Ատլանտյան օվկիանոս ու Միջերկրական ծովից մինչեւ Սկանդինավյան թերակղզի ընկած տարածքներում: Արտադրական ծավալներով առաջատար երկրներն են Իտալիան ու Կանադան: Կորնգանը մշակում են որպես սպիտակուցներով հարուստ անասնակեր ու մեղրատու բույս: Ի տարբերություն, օրինակ` առվույտի, կորնգանն ավելի դյուրամարս է ու չի առաջացնում գազեր: Խոտի բերքը հավաքում են ծաղկման փուլում, իսկ սերմինը՝ 70% հասունացման ժամանակ: Մշակվում է ՀՀ նախալեռնային ու լեռնային գոտիներում:


Կորնգանի բուսաբանական նկարագիրը


Առավել վաղահաս է կորնգան սովորականը, նույնն է՝ ցանովի, որի ուղղաձիգ ցողունի բարձրությունը հասնում է 90 սմ: Կորնգան այսրկովկասյանը ծաղկում է 6-7 օր ուշ, քան ցանովին, որի ցողունները հաճախ սնամեջ են` մինչեւ 150 սմ բարձրությամբ: Կանաչ զանգվածի բերքատվությամբ գերազանցում է կորնգան ավազայինին, աչքի է ընկնում բարձր երաշտադիմացկունությամբ: Կորնգան ավազայինը ծաղկում է 10-12 օր ուշ, քան` ցանովին, ցողունի բարձրությունը մինչեւ 125 սմ է: Կորնգանի բոլոր տեսակները ձմեռադիմացկուն, երաշտադիմացկուն, լուսասեր բույսեր են, որոնք դադարեցնում են ակտիվ աճը միայն ուշ աշնանը, երբ օրական միջին ջերմաստիճանը նվազում է մինչեւ 5°C: Առավել ցրտադիմացկուն են կորնգան ավազայինի տերեւները:

 

Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Կորնգանի բոլոր տեսակների արմատներն առանցքային են՝ 2-3 մ, իսկ առանձին դեպքերում մինչեւ 10 մ խորությամբ, որի շնորհիվ բույսն օգտագործում է բնահողի ստորին շերտերի խոնավությունն ու բուսաճական ընթացքը խթանող հանքանյութերը: Օգտակար նյութերը կուտակվում են արմատավզիկում եւ ընձյուղների ստորին մասում: Բույսի կյանքի առաջին տարում արմատավզիկը գտնվում է հողի մեջ՝ մակերեսից 3 սմ ցածր, որի շնորհիվ պաշտպանված է կլիմայական ու մեխանիկական անբարենպաստ ազդեցությունից:

 

Ըստ որոշ տվյալների, կորնգանի բուսաճական «ծրագիրն» այնպիսին է, որ արմատային համակարգը փխրեցնում է հողը, որպեսզի հեշտացնի օդի, ջրի եւ այլ անհրաժեշտ օգտակար նյութերի ներթափանցումը բնահողի խորքային շերտերը: Արմատային համակարգն առավել ակտիվ է զարգանում բույսի կյանքի առաջին ամսում: Ծիլերի դուրս գալուց 20 օր անց արմատի երկարությունը 3-4 անգամ ավելի է, քան բույսի բարձրությունը: Կորնգան ավազայինի ծիլերը ձեւավորվում են թփերին բնորոշ բուսաճական եղանակով: Բույսն ունի ծաղկակիր, վեգետատիվ կարճ ու վեգետատիվ երկար ցողուններ, որոնց վրա ձեւավորվում են ստորին տերեւավարդակն ու տերեւակիր ճյուղերը:

 

Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Տերեւները փետրաձեւ են, կոթունավոր, բարդ՝ յուրաքանչյուրը բաղկացած է 15-25 նույն կոթունից աճող հանդիպակաց տերեւիկներից: Յուրաքանչյուր տերեւի ծոցում կան «քնած» բողբոջներ ու, եթե ճյուղիկը կոտրվում է, ապա մյուսների բողբոջի վերին անկյուններից հաճախ աճում են նոր, ակտիվ զարգացող 1 կամ մի քանի ճյուղեր: Սակայն նման զարգացում կարող է տեղի ունենալ նաեւ չվնասված ցողունի տերեւածոցերից: Կորնգանը սկսում է ծաղկել առաջին ծիլերի դուրս գալուց 60-65 օր անց, իսկ սերմերը հասունանում են 110-120 օր հետո:

 

Ծաղիկները ծիրանագույն կամ կարմրավարդագույն են, ունեն թիթեռնածաղկավորների ենթաընտանիքին (Papilionaceae) բնորոշ կառուցվածք: Ծաղկաբույլը կոնաձեւ է, բաղկացած 60-70 ծաղիկներից, որի երկարությունը մինչեւ 20 սմ է: Մեկ բույսի վրա ձեւավորվում է մոտավորապես 30 ծաղկաբույլ՝ 1-3 հատ յուրաքանչյուր ծաղկակիր ցողունի վրա (տե՛ս В. Е. Сафронов., Эспарцет песчаный-ценная кормовая культура. Новосибирск, 1986): Սկզբում ծաղկում են ստորին ծաղկաբույլերն, ու դա տեղի է ունենում խիստ «ծրագրավորված»՝ յուրաքանչյուր օր բացվում են 1-2 հորիզոնական շարքերում գտնվող ծաղիկները: Դա տեղի է ունենում ամբողջ օրվա ընթացքում՝ ժամը 7:00- 8:00: Բացված ծաղիկն ապրում է 10-12 ժամ: Կորնգան ավազայինը սկսում է ծաղկել կյանքի 2-րդ տարում, ամռան սկզբում, պտղատու ծառերի ծաղկման շրջանից հետո:

 

Ծաղիկն ունի անզուգական թմրեցնող բուրմունք: Խաչաձեւ փոշոտվող բույսեր են, մեղուները 15-20 օր կարող են հավաքել ծաղկափոշին ու ծաղկահյութը: Ծաղկապսակի երկարությունը մոտավորապես 12 մմ է, այն վառ վարդագույն է: Ծաղկի մեջ կան 10 առէջքներ, որոնցից 9-ը խողովակաձեւ սերտաճած են, իսկ 1-ն ազատ է: Նեկտարաբեր օղակաձեւ գեղձը գտնվում է ծաղիկի հատակում՝ սերմնարանի շուրջը: Պտուղը պոճոկավոր է, շագանակագույն երանգի, կլորավուն, հաճախ` փշոտ, չի ճաքում, հասունանալուց հետո հեշտությամբ անջատվում ու տարածվում է («эспарцет»): Պտուղները շատ մանր են՝ 100 հատ պտղի քաշը 2-3 գ է, յուրաքանչյուրը պարունակում է 1-ական հարթ, լոբու նման, գորշ, դեղնականաչավուն սերմ: Կորնգանի բոլոր տեսակները կարող են մշակվել նույնիսկ քարքարոտ ու ցանկացած այլ տեսակի հողերում: Բույսը սիդերատ է՝ պարարտացնում է այն հողը, որտեղ աճում է:


Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Կորնգանի մեղրի բուժիչ հատկությունները


Կորնգանի մեղրը հարգի է ու մեծ պահանջարկ ունի ԱՄՆ-ում, Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում, վերջին տարիներին նաեւ` Չինաստանում: Հայ գիտնականների վերջերս կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հողահանդակային մեղրատու բույսերի 1 հա մոտավոր մեղրաբերքի քանակական տվյալները ՀՀ կլիմայական պայմաններում առավել բարձր են կորնգանի՝ 680, եղեսպակի` 650, առվույտի` 400, իշառվույտի` 250, երեքնուկ վարդագույնի` 150, սպիտակ երեքնուկի` 100 կգ (տե'ս, «Մեղուների կերակրաբազան եւ բույսերի փոշոտումը»): Կորնգանի մեղրը դասվում է ամենաորակյալների շարքին, ունի թույլ արտահայտված վարդի բուրմունք:

 

Նախնական շրջանում կորնգանի մեղրի տեսակարար կշիռը ցածր է, գույնը բաց կանաչավուն, թափանցիկ: Բյուրեղացման ընթացքը շատ դանդաղ է, բյուրեղանալուց հետո մեղրը ստանում է ճերմակ, կաթնագույն երանգ: Կորնգանի բնական մեղրն ունի յուրահատուկ բարերար ազդեցություն մարդու օրգանիզմի վրա: Այն հարուստ է վիտամիններով, միկրո- ու մակրոտարրերով, պարունակում է բազմաթիվ խմորիչներ, կենսաբանորեն ակտիվ նյութեր: Բարձր ֆերմենտատիվ ակտիվության շնորհիվ, որի հետեւանքով ակտիվանում են մարդու օրգանիզմի փոխանակման գործընթացները, կորնգանի մեղրը կիրառվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման ու բուժման ժամանակ:

 

Մեղրը հանգստացնում է նյարդային համակարգը, ամրացնում է արյունատար մազանոթները, ունի քրտնամուղ ու միզամուղ հատկություն, կիրառվում է գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար: Կորնգանի մեղրն ունի եւս մեկ բացառիկ հատկություն. նպաստում է տղամարդկանց առնականության բարձրացմանը, որի շնորհիվ օգտագործվում է սեռական ֆունկցիայի խանգարումների կանխարգելման համար ու համալիր բուժման մեջ: Ընդհանուր առմամբ, կորնգանի մեղրը հրաշալի ամրացնում է մարդու օրգանիզմը: Մոտ 20 տարի առաջ Կանադայի ծերանոցների սննդակարգում ընդգրկվել է կորնգանի մեղրի ու դարչինի խառնուրդը:


ՔԿորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.իմիական բաղադրությունը


Կորնգանի խոտը պարունակում է 9.6% ածխաջրեր, 4.4% սպիտակուցներ, 1.5% ճարպեր, 5.4% բջջանք, 4.6% ազոտային նյութեր, մի շարք խմորիչներ: Կորնգանի 100 գ խոտը պարունակում է մինչեւ 800 մգ ասկորբինաթթու, 20 մգ կարոտին, 300 մգ ռուտին, նաեւ K, E վիտամիններ, փրփրանյութեր, դաբաղանյութեր: Մինչեւ 1.5% ֆլավոնային նյութեր՝ կեմպֆերոլ, կվերցետին, աստրագալին, անտոցիաններ, դելֆինիդին եւ այլն, ինչպես նաեւ` տանին, կումարին: Հայտնաբերվել են նաեւ թվով 8 անփոխարինելի (չի արտադրվում մարդու օրգանիզմում) ամինաթթուներից 7-ը՝ լիզին, ֆենիլալանին, իզոլեյցին, լեյցին, վալին, մետիոնին ու տրեոնին: Բույսը պարունակում է զգալի քանակությամբ սիլիցիում, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում: Բույսի տերեւը պարունակում է սկոպոլետին, որը կումարինի ածանցյալ է: Սկոպոլետինը կենսաբանորեն ակտիվ նյութ է, նվազեցնում է կախվածությունը հոգեմետ դեղերից, ալկոհոլից ու ծխախոտից: Սերմը պարունակում է 6-16% ճարպայուղ ու ածխաջրեր: Ծանր մետաղների առկայությունը չնչին է:


Կորնգանի բուժիչ հատկությունները


Բուժիչ նպատակներով օգտագործելու համար ցողունն ու տերեւը հավաքեք ծաղկման շրջանում, իսկ արմատն` աշնանը: Չորացրեք օդափոխվող տարածքում, 25-30°C ջերմաստիճանի պայմաններում: Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ կորնգանը խթանում է արական հորմոնների՝ տեստոստերոնի ու անդրոգենի արտադրությունը, ունի բարերար ազդեցություն տղամարդկանց սեքսուալ ֆունկցիայի վրա, իջեցնում է խոլեսթերինի ու գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ավելացնում է հեմոգլոբինի պարունակությունը, ունի արյունարգել ազդեցություն: Ըստ Ս.Ա. Վարդանյանի «Հայ միջնադարյան բժիշկներն ուռուցքների ու դրանց բուժման մասին» գրքում կատարված վերլուծության, կորնգանը, հավանաբար, կիրառվել է քաղցկեղի որոշ տեսակների բուժման համար:


Դեղատոմսեր


Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Տղամարդկանց սեռական ակտիվությունը վերականգնող.  կորնգանի չոր, մանրացրած խոտի 1 ճ.գ. լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 8 ժամ թրմեք սենյակային պայմաններում, լաթով փաթաթված փակ տարայի մեջ: Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ, քամեք խմելուց առաջ:
Շաքարային դիաբետ, տարբեր բնույթի արյունահոսություններ. կորնգանի չորացրած խոտի ու արմատի խառնուրդի (1:1) 1 ճ.գ.-ը 6 ժամ թրմեք ջերմապահում (կամ լաթով փաթաթված փակ տարայում) 400 մլ եռջրում: Խմեք 100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:


Դաշտանի պարբերության խանգարում. կորնգանի վերգետնյա մասը (առանց ծաղկի) կտրեք, լավ լվացեք, չորացրեք քամիչի վրա, աղացեք ու զտեք հյութը (կամ օգտագործեք հյութաքամիչ): Խմեք 1-ական ճ.գ., օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 1 ամիս, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 ամիս անց:


Ձվարանի ֆունկցիայի խանգարում. կորնգանի 1-ական ճ.գ. խոտի ու արմատի խառնուրդը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք, քամեք: Խմեք քնելուց առաջ, շարունակեք 1 ամիս:


Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.Երիտասարդացնող թուրմ. 1թ.գ. չոր, մանրացրած խոտը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3-5 անգամ, ուտելուց առաջ: Շարունակեք 10 օր, կրկնեք 7 օրից:


Նյարդային խանգարումներ, ինֆեկցիոն հիվանդություններ. 2 ճ.գ. թարմ խոտը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրում, քամեք: Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ:


Նյարդերը հանգստացնող. բազուկի 200 մլ հյութը 3 ժամ պահեք սառնարանում, ավելացրեք 1 ճ.գ. կորնգանի (կամ ակացիայի) մեղր: Խմեք օրվա ընթացքում՝ փոքր չափաբաժիններով:


Տարեց տղամարդկանց սեռական ակտիվությունը վերականգնող. փորձառու մեղվաբույծները կարծում են, որ գազարի հյութի ու կորնգանի մեղրի խառնուրդն (1:1) արթնացնում է նույնիսկ 80 տարեկան տղամարդու մոտ երիտասարդ պատանուն հատուկ սիրային կիրքը: Պետք է խմել 50-ական մլ, օրը 3 անգամ: Սակայն մեղվապահները խորհուրդ են տալիս միաժամանակ ուտել օրը 2 թ.գ. ծաղկափոշի:


Ուժերը վերականգնող. դարչինի ու կորնգանի մեղրի խառնուրդը (1:4) խորհուրդ է տրվում ուտել տարեց մարդկանց նախաճաշին՝ կարագի հետ:


Արյունահոսություններ ստամոքսից, աղիներից, արգանդից. խառնեք հավասար քանակի կորնգանի, սամիթի, մեղրախոտ (Pulmonaria) բժշկականի, եղինջ այրողի գագաթային մասի խոտերը, մասուրի պտուղ: 4 ճ.գ. չոր հումքը լցրեք 400 մլ եռջրի մեջ, ավելացրեք տուղտ բժշկականի 1 ճ.գ. չոր մանրացրած արմատ, 4 ժամ թրմեք, քամեք: Խմեք 50-100-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե ու 4-րդը՝ քնելուց առաջ: Կամ՝


-Խառնեք կորնգանի խոտ, արյունխմիկ բժշկականի (Sanguisorba), եղինջ այրողի ու մեղրախոտի արմատները, մասուրի պտուղ, ավազուտի անմեռուկի ծաղկաբույլեր (2:2:3:2:2:1): Պատրաստման ու օգտագործման եղանակը` ինչպես նախորդ բաղադրատոմսում:


ԶԳՈւՇԱՑՈւՄ: Կորնգանը հարուստ է կենսաբանորեն ակտիվ նյութերով, պահպանեք բաղադրատոմսերում նշված չափաբաժինները:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ