Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող մարդկանց, հղիներին, երեխաներին, նաեւ որոշ քրոնիկ հիվանդությունների դեպքում ուտել օրական 100-150գ ծիրանաչիր (курага): Մեկ տարի անց ԱՄՆ գյուղնախարարությունը հրապարակել է սննդամթերքի այն ցանկը, որը, ենթադրաբար, ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը հերպեսի վարակի հանդեպ:
Ուսումնասիրվել են մոտ 4 տասնյակ բուսական ու 2 տասնյակ կենդանական ծագում ունեցող մթերքներ: Ծիրանաչիրն ընդգրկվել է լավագույն ցուցանիշներ ունեցող բուսական մթերքների եռյակում:
Սրտի աշխատանքը կարգավորող. մեկ խոշոր կիտրոնի հյութը խառնեք 5 ճ.գ. մեղրի հետ: Հաջորդաբար մանրացրեք ու խառնեք կիտրոնի կեղեւն ու միջուկը, 200գ ծիրանի չիր, 20գ չամիչ, 50գ տրորած ընկույզ, լավ խառնեք, պահեք սառնարանում: Կերեք 2 ճ.գ՝. նախաճաշից հետո, շարունակեք 1 ամիս:
Նիհարեցնող. մանրացրեք կամ աղացեք 300գ չիր, լցրեք 500մլ բլենդերով հարած ծիրանի մեջ, պահեք հով, մութ տեղում: Կերեք 200-ական գ՝ օրը 4 անգամ, ուրիշ ոչինչ մի կերեք: Կատարեք շաբաթը 1 անգամ: 300գ չրի էներգետիկ արժեքը մոտ 720 կկալ, իսկ 500գ թարմ ծիրանինը՝ 230 կկալ: Նման բեռնաթափման ռեժիմը չի առաջացնում սթրեսային վիճակ, քանի որ չիրը եւ հյութը բջջանքի հետ պարունակում են բավարար քանակի օգտակար նյութեր (տե՛ս, Ջ. Սահակյան, Մոգական բուժարարներ Թ.3 գրքույկը):
Աթերոսկլերոզ. խառնեք 100-ական գ ծիրանի աղացած չիր եւ պտղակորիզի փոշի դարձրած սերմ: Կերեք 1-ական ճ.գ., օրը 2-3 անգամ: Շարունակեք 1ամիս, կրկնեք 2 շաբաթից:
Քրոնիկ փորկապություն, անոթները մաքրող. առանձին տարաների մեջ լցրեք 50-ական մլ չամիչ, թզի, ծիրանի ու սալորի չրեր, ավելացրեք 100-ական մլ եռջուր, 30 րոպե թրմեք, քամեք, հեղուկը թափեք: Աղացեք վուշի 2 ճ.գ. սերմ, խառնեք աճալի (сенна) չոր, մանրացրած տերեւի 1 ճ.գ. հետ, 30 րոպե թրմեք, քամեք: Խառնեք բոլոր բաղադրամասերն ու աղացեք կամ հարեք բլենդերով, ավելացրեք 150գ մեղր ու 50 մլ ձիթապտղի յուղ, պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ. նախաճաշից ու քնելուց 1-2 ժամ առաջ:
Սակավարյունություն, օրգանիզմի ցածր դիմադրողականություն. խառնեք հավասար քանակի մասուրի պտուղ ու սալորի չիր (առանց կորիզի), չամիչ, թզի ու ծիրանի չրեր, ավելացրեք ջուր (1:2), 8 ժամ թրմեք: Պտուղները աղացեք, խառնուրդը պահեք սառնարանում: Կերեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ:
Կամ` աղացեք, խառնեք 2 կիտրոն (առանց կորիզի) , 300-ական գ ընկույզի միջուկ, չամիչ, ծիրանաչիր, ավելացրեք 300գ մեղր: Կերեք 1-ական թ.գ., օրը 2 անգամ:
Ըմպելիք ծիրանաչրով. ծիրանաչիրը շատ լավ է համակցվում կաթի, հատիկավոր բույսերի, կանաչեղենի հետ: Օրինակ, մանրացրեք 50գ չիր ու կոճապղեղի արմատի փոքր կտոր (1-2սմ), 1-ական ճյուղիկ դաղձ, մաղադանոս, համեմ ( այլ, ըստ ճաշակի), 40գ վարսակի, գարու կամ այլ փաթիլներ, հարեք բլենդերով, ավելացրեք 150մլ եփած, գոլ կաթ: Պատրաստեք ու խմեք նախաճաշից կես ժամ առաջ:
Աղցան ծիրանաչրով. ծիրանաչիրը լավ միջոց է այն դեպքերում, երբ որոշել եք պահպանել նիհարեցնող սննդակարգ, քանի որ հարուստ է օգտակար նյութերով, կանխարգելում է սթրեսն ու բարձրացնում է դիմադրողականությունը: Մանրացրեք 30գ չիր, 20գ խաշած կարմիր բազուկ, 20գ կիտրոն՝ կեղեւով, 20գ նռան կեղեւի ներքին շերտ՝ միջնապատ, թաղանթ ու հատիկներ, 5գ նեխուրի չորացրած տերեւի, սերմի (կամ կապարի պտղի) փոշի, 2,5-ական գ կծու պղպեղ ու կոճապղպեղ: Համեմեք 1-2 ճ.գ. ձիթապտղի յուղով: Աղցանի բաղադրամասերի օգտակար հատկությունները բազմաթիվ են, ունի հակաբորբոքային, հակաուռուցքային, նիհարեցնող ազդեցություն:
Խորհուրդ. կարեւոր է, որ սննդակարգում ընդգրկված լինեն տարբեր համի մթերքներ, ինչպես դա արված է վերոգրյալ աղցանում՝ քաղցր, թթու, դառը եւ տտիպ, աղի, կծու:
Ծիրանաչրի օգտակար ազդեցության ոլորտը
Չիրը պարունակում է 33գ գլյուկոզա, 12.5գ ֆրուկտոզա ու 7.9գ սախարոզա՝ 100գ զանգվածում: Գլյուկոզան յուրացվում է հյուսվածքների վրա գտնվող հատուկ ընկալիչների ու ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներում արտադրվող ինսուլինի միջնորդությամբ:
Ծիրանաչրում կան մի քանի գլյուկոզայի յուրացմանը նպաստող նախապայմաններ:
- Պարունակվում է մարդու 1 օրվա պահանջարկից ավելի քրոմ՝ 159%, որը բարձրացնում է հյուսվածքների զգայունությունը գլյուկոզայի հանդեպ:
- Վանադիում՝ 110%, որը խթանում է ինսուլինի փոխանակման ընթացքը:
- Նիկել՝ 80%, որն ունի շաքարի պարունակությունն իջեցնող հատկանիշ:
- Ցիրկոնիում՝ 22.4%, որն անհրաժեշտ է ենթաստամոքսային գեղձին ու իջեցնում է շաքարի բաղադրությունն արյան մեջ:
- Հետեւություն: Ծիրանաչրում պարունակվող շաքարները գործնականում յուրացվում են, իսկ գլյուկոզայից անջատված էներգիան սնում է բջիջները:
Նպաստում է արյունատար երակների պատերի, հոդերի ճկունության պահպանմանը, կանխարգելում է սիրտանոթային հիվանդությունների զարգացումը:
Պարունակում է բուսական ստերոլներ՝62%, որոնք նվազեցնում են խոլեսթերինի քանակը: Ունի օրգանիզմի ծերացման ընթացքը դանդաղեցնող ազդեցություն, քանի որ հարուստ է սիլիցիումով՝ 147%, որը համարվում է «երիտասարդացնող» տարր:
Նպաստում է մազերի ու եղունգների աճին:
Պարունակում է զգալի քանակությամբ բոր՝ 386%, որն անհրաժեշտ է կալցիումի, մագնեզիումի ու ֆոսֆորի բնականոն փոխանակման համար: Ծիրանաչիրը նպաստում է ոսկրերի ամրացմանն ու վերակառուցման ընթացքին:
Ծիրանաչրում պարունակվող քրոմը, կոբալտը՝ 84%, բետա-կարոտինը՝ 58.2%, նպաստում են երկաթի՝ 30-60% յուրացմանը, հեմոգլոբինի գոյացմանը, էրիտթրոցիտների ակտիվացմանը: Կոբալտի, երկաթի ու պղնձի՝ 27% համատեղ ազդեցությունը խթանում է արյունաստեղծման ընթացքը: Կոբալտը B12 վիտամինի ու ինսուլինի բաղադրիչ մասն է, անհրաժեշտ է վահանագեղձի հորմոնների գոյացման համար, նպաստում է հեղուկի հեռացմանը երիկամների միջոցով:
Կալիումի՝ 43% ու նատրիումի՝1.6% իոնների հարաբերությունը (1100մգ:21.5մգ) բարձր է, որի շնորհիվ ծիրանաչիրն ունի հակաայտուցային ազդեցություն:
Նիկելն ունի նաեւ ճնշումն իջեցնող ու նյարդային համակարգի աշխատանքը կարգավորող ազդեցություն:
Այլ տեղեկություններ
Ծիրանաչիրը պարունակում է սպիտակուց՝ 2.6-3.5գ, օրգանիզմում գոյացող՝ 4.2% ու չգոյացող՝ 5.1% ամինաթթուները: Ճարպեր՝ 0.51-062գ, չհագեցված ճարպաթթուներ. օմեգա-6 ու օմեգա-9՝ 0.61-074-ական գ: Վիտամիններ. E (ալֆա-տոկոֆեռոլ)՝ 26.6%, նիկոտինաթթու՝ 14-25%, պանտոտենաթթու՝ 14%, պիրիդոքսին՝ 8.5%, քոլին՝ 4%, B2, B9, K՝ 3-ական %: Միկրոտարրեր. ստրոնցիում՝ 70%, մոլիբդեն՝ 17.4%, ռուբիդիում՝ 13.1%, մանգանեղ՝ 11.4%, լիթիում՝ 10.9%, սելեն՝ 3.4%, յոդ՝ 2-3%, ծծումբ` մինչեւ 5 % եւ այլն:
Զգուշացում: Ծծմբի երկօքսիդով մշակված ծիրանաչիրը կարող է առաջացնել ասթմայի նոպաներ, հազ, խռպոտություն, քոր կոկորդում, մեծ քանակների դեպքում՝ շնչարգելություն, կոկորդի ու թոքերի սուր այտուցվածություն, առոգանության խանգարում: Քրոնիկ հիվանդությունների դեպքում` խորհրդակցել բժշկի հետ:
20.02.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


