Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Թիմուսի վերականգմանը սատարող բույսեր. գետնախնձոր, ունաբի, եղջերապտուղ, դդմի սերմ

Թիմուսի վերականգմանը սատարող բույսեր. գետնախնձոր, ունաբի, եղջերապտուղ, դդմի սերմ

Թիմուսը գտնվում է կրծքավանդակի ետնամասում, բաղկացած է երկու սերտաճած մասից, նման է եղանի, որն առավել ակտիվ է նորածինների մոտ: Արտադրում է իմունային համակարգին անհրաժեշտ բջիջներ, որոնք տեղախոխվում են ոսկրածուծ, փայծաղ,ավշային հանգույցներ: Թիմուսը նաեւ հորմոնների շտեմարանն է, հայտնաբերվել են տասնյակ սպեցիֆիկ ու հայտնի հորմոններ, որոնցից հատկապես կարեւորվել են երեքը՝ թիմոզին, թիմուլին ու իմոպոետին: Թիմոզինը նպաստում է լեյկոցիտների գոյացմանը թիմուսի բջիջներում:

 

Նորածնի թիմուսի զանգվածը 10-15 գ է, սեռական հասունացման շրջանում ՝ մոտ 40 գ (առավելագույնը), 40 տարեկանում ՝3 գ: Հայտնի է, որ թիմուսն ունի վերականգնվելու հատկություն: Կա կարծիք, որ «թիմուսաբանությունը» որպես գիտություն ունի կարեւորագույն առաքելություն՝ քաղցկեղի կանխարգելում ու բուժում:


Ունաբենի:Ունաբենի: Վերջին տարիներին (2004-2011) բույսի հատկությունները ենթարկվել են բազմակողմանի գիտական ուսումնասիրության: Հոդվածներից 30-ի արդյունքներն ամփոփված են մի վերլուծականում, որի մեջ հիշատակված է նաեւ թիմուսը: «Ոչ սպեցիֆիկ իմունիտետ» զիզիֆուսը (ունաբի, Ջ. Ս.) պարունակում է պոլիսախարիդների կոմպլեքս, որը կարող է համագործակցել իմունային համակարգի հետ: Այն մկների մոտ, որոնց կերակրին խառնել են ունաբից առանձնացված ջրալույծ պոլիսախարիդներ, նկատվել է ոչ սպեցիֆիկ իմունիտետի ուժեղացում: Չափվել են գրգռվածության ու թիմուսի ինդեքսները, նկատվել է սպլենոցիտների ու մակրոֆագների թվաքանակի աճ:


Պոլիսասխարիդ մանոզա: Ի. Չեպուրնոյը հանգամանորեն ուսումնասիրել է այս բարդ շաքարի հատկությունները: Նա եկել է հետեւության, որ մանոզան նպաստում է իմունային համակարգի ուժեղացմանն ու կարող է մեծապես նպաստել աուտոիմունային հիվանդությունների, օրինակ, ռեւմատոիդ արթրիտի բուժման ընթացքին: Մանոզան ունի նաեւ հակաուռուցքային ազդեցություն, նպաստում է ցիստիտի բուժմանը եւ այլն: Ունաբի 100գ պտուղը պարունակում է 45-140 մգ մանոզա, իսկ գետնախնձորի 100 գ ուտելի զանգվածում պարունակվում է 100 մգ մանոզա (օրգանիզմի 1 օրվա պահանջարկը՝ 700 մգ):


Եղջերենի: Եղջերենի: Ծառատեսակի պտուղները նման են լոբու: Տարածված է Պաղեստինում, Կիպրոսում, Ադանայի շրջակայքում եւ այլն: Կա կարծիք, որ Հովհաննես Մկրտիչն անապատում սնվել է եղջերենու պտղի քաղցր սերմերով, որոնք նույնպես մանոզա են պարունակում:


Դդմի կորիզ: Դդմի կորիզ: Ֆրանսիայի ծերանոցներից մեկում (73-103 տ.) մարդկանց սննդակարգում ընդգրկել են օրական 20 մգ ցինկ: Նկատվել է իմունային համակարգի ուժեղացում ու հորմոնալ ֆոնի զգալի բարելավում: Երկվալենտ ցինկն անհրաժեշտ է թիմուսի հորմոնի գոյացման համար: Ցինկի լավագույն աղբյուր են ուստրեները, դդմի սերմերը, կեչու տերեւն ու բողբոջը (տե՛ս, Ջ. ՍԱՀԱԿՅԱՆ, «Պահապան ծառերի բուժիչ զորությունը»):


Ամփոփում: Եղջերենին, ունաբին ու գետնախնձորն այն եզակի ուտելի բույսերն են,որոնք մանոզա են պարունակում: Կարելի է ենթադրել, որ դրանց կանոնավոր ընդգրկումը սննդակարգում կարող է նվազեցնել բազմաթիվ հիվանդությունների զարգացման հավանականությունն ու դանդաղեցնել ծերացման ընթացքը:


Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ