Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները

ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները

Դժնիկավորների ընտանիքի տերեւաթափ ծառ է, երբեմն աճում է որպես թուփ: Ճյուղերի անկյունավոր բեկվածքներում աճում են 2-ական սուր, ամուր, մինչեւ 3 սմ երկարությամբ փշեր: Տերեւները  կաշվեկերպ են, փայլուն, մուգ կանաչավուն, երկարավուն, մանր ատամնաեզր, գրեթե նստադիր: Ծաղիկներն աստղաձեւ են՝ 3-4մմ տրամագծով խիտ ծաղկափթթություններում: Ծաղկում է հունիս-հուլիսին: Պտուղներն օվալաձեւ, գնդաձեւ կամ տանձանման են, զմուռսակարմրավուն կամ մուգ դարչնագույն, փայլուն: Պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին՝ կախված կլիմայական պայմաններից: Հայրենիքը ստույգ հայտնի չէ, տարածված է Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայից մինչեւ Ճապոնիա:                                     

 

ՀՀ բնական պայմաններում հանդիպում է հյուսիսարեւելյան ու կենտրոնական մարզերում, Վայքում, ստորին լեռնային գոտում՝ մինչեւ 1000 մ բարձրության վրա, չոր, քարքարոտ թեքություններում (Լ.Վ. Հարությունյան, «Քո շրջապատի ծառերը»,1983):

 

Ունաբին  բազմանում է սերմերով, արմատային մացառներով եւ անդալիսով: Մշակվում է որպես պտղատու տեսակ: Համեղ ու սննդարար պտուղները, դրանց կորիզը եւ ծառի տերեւներն ունեն բազմաթիվ բուժիչ հատկություններ:

ՈւՆԱԲԻՋՂԱՑՆՑՈւՄ

2011թ. Մ. Պահուջան ուսումնասիրել է սպիրտային մզվածքի ազդեցությունն առնետների վրա, էպիլեպտիկ նոպայի դեպքում (Epilepsy Behav.): Պարզվել է, որ ունաբից  ստացված պատրաստուկի 1գ/1կգ (մարմնի զանգված) չափաբաժինը  հավասարազոր է 300մգ/կգ վալպրոատին:

 ԿՈԳՆԻՏԻՎ ՖՈւՆԿՑԻԱ

 2011թ. Ի. Հվանգը պարզել է, որ ունաբի մեթանոլային մզվածքը նպաստում է նեյրոնների թվի ավելացմանն ուղեղի գալարների ոլորների դենդրիտներում (J. Med Food): Միաժամանակ աճել է դենդրիտների թիվը: Կարեւոր է իմանալ, որ դենդրիտների քանակը նվազում է տարիքի հետ:     

ՆԵՅՐՈՊԱՇՏՊԱՆԻՉ ՀԱՏԿՈւԹՅՈւՆ

Այլ ուսումնասիրողներ՝Քու Յու (J. Med Food, 2011), Չ. Շու (Acta Pharmacol Sin, 2001), Ջ. Փարք (J. Ethmopharmacol, 2004) հետազոտել են մեթանոլային մզվածքի ազդեցությունը իշեմիայի դեպքում: Պարզվել է, որ ունաբի պատրաստուկը պաշտպանում է նեյրոնները: Հավանաբար առավել ակտիվ է բույսին բնորոշ եռատերպեն յույուբոզիդ  A-ն, որը կանխարգելում է կալցիումի անցումը գլուտամիներգիկ նեյրոնի մեջ:

ՔՆԱԲԵՐ ՀԱՏԿՈւԹՅՈւՆ

Չինական ավանդական բժշկության ցանկում ունաբին անվանվում է Սուան Ցզաո Ժեն ու լայնորեն կիրառվում է անքնության պատճառները վերացնելու համար: Սերմի սպիրտային մզվածքը չի նվազեցնում նիրհի վիճակի շրջանը, սակայն երկարացնում է քնի ժամանակը: 2007թ,-ին Ջ. Ջիանգը հրապարակել է տեղեկատվություն (Nat Prod Res), որ ունաբիում պարունակվող փրփրանյութերն ուժեղացնում են քնաբեր դեղորայքի ազդեցությունը: Կարեւոր է իմանալ: Առողջության համար վտանգավոր քնաբեր դեղորայք ֆենոբարբիտալի կիրառման պարագայում ունաբին արդեն ունեցել է վճռորոշ ազդեցություն: Դեղորայքը դրական ազդեցություն է ունեցել փորձարկման ենթարկված հիվանդների 20%-ի վրա, այնինչ ունաբի փրփրանյութերը՝ 90%, իսկ ֆլավոնները՝ 70%-ի վրա: Ապացուցված է, որ ունաբի ֆլավոնները  խթանում  են  տրիպտոֆան-5 հիդրոտրիպտոֆան–սերոտոնին-մելատոնին փոխակերպման բնականոն ընթացքը: Մելատոնինը երբեմն անվանում են «քնի հորմոն», այն առկա է նաեւ կենդանիների օրգանիզմում ու բույսերում:

ՓՈՐԿԱՊՈւԹՅՈւՆ

Չինական բժշկությունն օգտագործում է ունաբի պտղի եփուկը. 50գ պտուղը եփում են  500մլ ջրի մեջ: Ջ. Գրայդերը (Am. J. Physiol., 2007) ու Տ. Նաֆտալը (Digestion, 2008) կարծում են, որ ունաբիում պարունակվող ածխաջրերն ակտիվացնում են աղիների պերիստալտիկան ու կղանքի հեռացումը օրգանիզմից: Քրոնիկ փորկապությամբ տառապող հիվանդների 84%-ի կյանքի որակը զգալիորեն աճել է:

ՈւՆԱԲԻԱԹԵՐՈՍԿԼԵՐՈԶ

Պտղում ու սերմում պարունակվող օլեանոլի, պոմոլի ու պոմոնի թթուները կանխարգելում են փրփրանման ցանցի առաջացումը երակների պատի վրա ու պահպանում մակրոֆագերը (իմունային բջիջներ են): Նման կերպ է ազդում նաեւ ռազիանի (հոռոմ սամիթի) պտուղը: Այս մթերքներն ունեն ճարպերն այրող ազդեցություն:

ՀԱԿԱԲՈՐԲՈՔԱՅԻՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ

Ունաբի սերմից ստացված եթերային յուղի (1-10%) մզվածքը բուժում է մաշկի բորբոքումները: Նույնքան ազդեցիկ է, որքան 1%-անոց հիդրոկորտիզոնը: Եթերային յուղի 1-10%-ը՝ լոսյոնի   մեջ, նպաստում է մազերի աճին  (J. Yoon. Food Chen Toxicol, 2000): Սպիրտային (42%-անոց)  մզվածքի՝ 100, 200 ու 400 մգ/կգ  չափաքանակները  կիրառվել են փորձարկման  ենթարկված առնետների  ոտնաթաթերի այտուցի ու գրանուլեմայի բուժման համար (R.Coyal et al. J. Nat Med, 2011): Ունաբին արագացնում է բուժման ընթացքը:

ՈՉ ՍՊԵՑԻՖԻԿ ԻՄՈւՆԻՏԵՏ

Վերլուծական հոդվածի հեղինակը չի նշում տվյալ հետազոտության սկզբնաղբյուրը: Թիմուսի ու գրգռվածության ինդեքսների չափման միջոցով պարզվել է. ունաբիից առանձնացված բարդ շաքարները կարող են համագործակցել իմունային համակարգի հետ: Լաբորատոր պայմաններում փորձարկման ենթարկված մկների մոտ արձանագրվել է սպլենոցիտների ու մակրոֆագների թվաքանակի աճ: Պետք է կարեւորել մանոզա բարդ շաքարի դերը, որի քանակությունն ունաբիում՝ 46-134մգ /100գ համատեղելի է գետնախնձորի հետ՝ 100մգ /100գ (տե՛ս, Ջ. ՍԱՀԱԿՅԱՆ, «Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռեւս բացահայտված չեն», Med.Practic):

ՈւՆԱԲԻ ՈՒ ԿԱՆԱՉ ԹԵՅԻ ՓՈԽԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ

Կանաչ թեյի կատեխիններն ուժեղացնում են ունաբիի ցիտոտոքսիկ ազդեցությունը: Ունաբին նվազեցրել է լյարդի կարցինոմայի HepG2 բջիջների կենսունակությունը մինչեւ 80%, իսկ կանաչ թեյի հետ համատեղ՝ 60%: Երկու դեպքում էլ չի նկատվել առողջ բջիջների նվազում:

HKBM՝ ԻՄՈւՆԱԽԹԱՆԻՉ ՄԻՋՈՑ

Չինական  ավանդական բժշկությունն օգտագործում է որպես իմունախթանիչ հետեւյալ բույսերի խառնուրդը՝ ունաբիի պտուղ, սոյա, մարդարմատ սովորական, կիտրոնաթուփ չինական (5համ ունեցող հատապտուղ), ալոճենու պտուղ: Հետազոտությունը հաստատել է խառնուրդի իմունախթանիչ ազդեցությունը (M.Gupta et al. Phytother Res, 2006):

ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆ

Ունաբին կիրառվում է որպես հղիությունը կանխարգելող միջոց: Ըստ նախնական տվյալների, բույսից առանձնացված ֆենոլների ու պոլիֆենոլների մզվածքը կարող է կիրառվել որպես ազդեցիկ հակաբեղմնավորիչ միջոց: Ունաբիի մեջ պարունակվող ցինկը՝ 1.38 մգ/100գ ի զորու չէ շրջափակել ձվարանի զանգվածի նվազումն ու էսթրոգենների փոխանակման բնականոն ընթացքի ճնշումը, որն առաջացնում է վերոգրյալ մզվածքը:

ՈւՆԱԲԻԴԵՂԱՏՈՄՍԵՐ

Ունաբենու բոլոր մասերը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ: Տերեւի, պտղի, կորիզի քիմիական  բաղադրությունը  բավականաչափ լավ է ուսումնասիրվել՝ հատկապես վերջին տարիներին (2001-2011): Տերեւները  պարունակում են զգալի քանակությամբ ռուտին (կվերցետին-3-0-ռուտինոզիդ)՝ 1578-3274մգ/100գ: Հետաքրքիր է իմանալ, որ տերեւը ծամելիս մարդը չի ընկալում քաղցր ու դառը համերը: Տերեւն ունի խորխաբեր ազդեցություն, կարգավորում է զարկերակային ճնշումը, խոլեսթերինի մակարդակը, սրտի ռիթմերը:                             

 

Եփուկ. -2 թ.գ. չոր տերեւը 1 ժամ թրմեք 200մլ եռջրում, քամեք: Խմեք 60-ական  մլ՝ օրը 3 անգամ:

Քսուք. -Ունաբի թարմ տերեւներն աղացեք, լցրեք ձիթապտղի յուղի մեջ (1:5), խառնեք, 5 րոպե եփեք եռացող ջրային բաղնիքի վրա, 10 օր թրմեք մութ տեղում, քամեք: Նախատեսված է արտաքին օգտագործման համար՝ սեպսիսի (նեխավարակման), թարախային վերքերի պարագայում:                                                          

Ունաբի պտուղը պարունակում է ճարպաթթուներ. ձիթապտղի՝ 40-165մգ, օլեինի՝ 0.8-5մգ, լինոլինի՝ 0.6-2.8գ արախիդոնի՝ 10-90մգ: Ինսուլինի ազդեցությունն ուժեղացնող ուրսոլաթթու եւ այլ: Պարունակում է իմունային համակարգն ամրացնող գլուտաթիոն բարդ ամինաթթվի կազմավորման համար անհրաժեշտ սելեն՝ 24.2մկգ (սահմանված 1օրվա չափաբաժինը՝  20-70մկգ է), երկաթ՝ 3.8մգ (10-20մգ), ցինկ՝ 1.38մգ  (15-25մգ) այլ միկրո- ու մակրո- տարրեր: Յուրահատուկ է ֆլավոնների ու պոլիֆենոլների կոմպլեքսը՝ ապիգենին, պուէրարին, սպինոզին, ռուտին, օրգանական թթուներ՝ պրոտոկատեխինի, գալլի, կոֆեինի, քլորոգենի, նաեւ վիտամիններ, տանին, կումարին, դաբաղանյութ, օսլա, ամինաթթուներ եւ այլն:                           

Ունաբի պտղի եփուկն օգտակար է սակավարյունության, գլխապտույտի, չոր հազի, լուծի, անուժականության, հիպոտոնիայի դեպքում, կարգավորում է խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:         

Եփուկ. ունաբի 150 գ թարմ պտուղը 20 րոպե եփեք 500մլ ջրում, 1 ժամ թրմեք, քամեք: Խմեք 100-ական մլ՝ օրը 5 անգամ, անկախ ուտելուց:               

Հիպերտոնիկ հիվանդություն. կերեք 50-ական գ թարմ պտուղ՝ օրը 4 անգամ, ուտելուց  30 րոպե հետո: Շարունակեք 1 ամիս, կրկնեք 7 օրից:        

Անուժականություն, հիպոտոնիա. կերեք 10-ական գ թարմ պտուղ ՝օրը 5 անգամ, որպես կենսունակությունը խթանող միջոց:

Կորեացի գիտնական Շ. Չոյը ուսումնասիրել  է իր հայրենիքում աճող ունաբի տարբեր տեսակների պտղամսում ու կորիզում  պարունակվող նյութերն ու դրանց հակաօքսիդանտ ակտիվությունը (J. Agric Food Chem., 2011): Պարզվել է, որ կորիզի մեջ ֆլավոններն ավելի շատ են, իսկ ամինաթթուների պարունակությունը կորիզում ու պտղամսում փոփոխական է:   

Ոգեթուրմ.  ունաբիի 100գ մանրացրած կորիզները 10 րոպե եփեք 500մլ ջրի մեջ, անջատեք կրակը, անմիջապես ավելացրեք 200մլ 96%-անոց սպիրտ, 8 ժամ թրմեք մութ տեղում, քամեք: Խմեք 1-ական ճ.գ.՝ օրը 4 անգամ: Խորհուրդ է տրվում  նեւրասթենիայի, տախիկարդիայի, հիսթերիայի, գլխապտույտի,  անքնության դեպքում:

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ