Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Կոֆերմենտ Q10-ի սակավությունը որպես վաղաժամ ծերացման պատճառ
Գտնվում է օրգանիզմի բջիջների ու նաեւ ներբջիջային միկրոօրգանելների թաղանթներում՝ հատկապես միտոխոնդրիաների թաղանթում: Միտոխոնդրիաների հիմնական առաքելությունը քիմիական բնույթ ունեցող էներգիայի սինթեզն է, որն անհրաժեշտ է կենդանի բջիջների բաժանման, մոլեկուլների տեղափոխության ու սպիտակուցի կենսասինթեզի համար: Եթե խաթարվում է միտոխոնդրիայի բնականոն գործունեությունը, ապա օրգանիզմում նվազում է կենսական էներգիան: Ծերացման պատճառները բացահայտող ամենատրամաբանական թեորիաներից մեկը դա «միտոխոնդրիաների էներգետիկ անբավարարության» թեորիան է:
Վերջին տարիներին բացահայտվել է, որ Q10- ի սակավության պարագայում ավելանում է բջիջների արտաքին ու ներքին թաղանթները (ֆոսֆոլիպիդների, սպիտակուցների, նուկլեինաթթուների) տրոհող ազատ ռադիկալների թիվը: Պատահական չէ, որ Q10-ը հիմնականում կուտակվում է այն օրգանների բջիջներում, որոնց անհրաժեշտ է բարձր էներգետիկ ռեսուրս՝ սիրտ, թոքեր, լյարդ, երիկամներ, փայծաղ, ենթաստամոքսային գեղձ, մակերիկամներ: Մարդու օրգանիզմում կա 500-1500 մգ Q10, այն հիմնականում գոյանում է օրգանիզմում ու մասամբ ընդունվում է սննդամթերքի հետ:
Q10 պարունակող մթերք
- Ձկնեղեն. սաղմոնի 100 գ մսում պարունակվում է 15.2մգ Q10, իշխան՝12.4 մգ,սարդինա՝ 6.4 մգ:
- Տավարի միս. 3.1-3.6 մգ, լյարդ՝ 3.5 մգ, սիրտ՝ 99.8 մգ:
- Խոզի միս. 2.4- 4.1մգ, լյարդ՝ 2.7 մգ, սիրտ՝ 12.6-20.3 մգ:
- Ոչխարի միս. 2.9 մգ:
- Հավի ճտի միս. 1.6 – 2.1մգ: Հ
- ավկիթ 1 հատ. միջին չափի 0.1 մգ:
ԲՈՒՍԱԿԱՆ ՅՈւՂԵՐ
Սոյա՝ 9.23 մգ, կանճրակ՝ նույնն է հլածուկ (ռապս)՝ 6. 35 մգ, արեւածաղիկ՝ 4 մգ, ձիթապտուղ՝ 4.1մգ:
Բույսեր: Արախիս բոված՝ 2.8 մգ, քունջութ բոված՝ 2.5 մգ, պիստակ բոված՝ 2.1մգ, սոյա՝ 3 մգ, ոլոռ՝ 2.7 մգ, սպանախ, չմշակված բրինձ, ընկուզեղեն: Բրոկկոլի՝ 0.5 գ, ծաղկակաղամբ՝ 0.4 մգ, ելակ՝ 0.1մգ, 1 հատ միջին չափի նարինջ 0.3 մգ եւ այլ:
Մարդու օրգանիզմի 1 օրվա պահանջարկը 10 մգ է: Կոֆերմենտ Q10-ն այլ կերպ անվանում են «ուբիխինոն»՝ անգլերեն ubiquitous=ամենահաս, սակայն այն հիմնականում պարունակվում է սպիտակուցներով հարուստ կենդանական ծագում ունեցող մթերքում: Սրտամկանի (միոկարդ) ինֆարկտի թերապիայի պարագայում անհրաժեշտ է օրը` 150 մգ ուբիխինոն:
Ուբիխինոնի օգտակար ազդեցության ոլորտը: Մասնակցում է էներգիայի գոյացմանը բջիջներում, պաշտպանում է բջիջներն ազատ ռադիկալներից, կարգավորում եւ ուժեղացնում է սրտի ռիթմը, լավացնում է արյան շրջանառությունը սրտամկանում, ունի հակասկլերոտիկ հատկություն, նպաստում է արյունաստեղծմանը, կարգավորում է ճարպերի բաղադրությունն ու գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ, ունի հիպոտենզիվ հատկություն, նպաստում է ճարպերի այրմանն ու քաշի նվազեցմանը, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը մանրների ու վիրուսների հանդեպ, պաշտպանում է լյարդը վարակներից, լավացնում է ուղեղի աշխատանքը, ունի հակաուռուցքային, հակաալերգիկ հատկություն, ալֆա տոկոֆերոլի (E) հետ համատեղ ուժեղացնում է վերարտադրողական ֆունկցիան:
04.11.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ