Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռևս բացահայտված չեն

Գետնախնձորի բուժիչ հատկությունները դեռևս բացահայտված չեն

Կան հայ բուսաբաններ, ովքեր գտնում են, որ գետնախնձոր՝ Helianthus Tuberosus անվանումն ավելի կիրառելի է կարտոֆիլի դեպքում (պատատես ): Պատկանում է աստղածաղկավորների ընտանիքին, արեւածաղիկի (Helianthus annuus) մոտակա ցեղակիցն է, սակայն, ի տարբերություն արեւածաղկի (H. annuus), բազմամյա բույս է:


ՔԻՄԻԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գետնախնձորի 100 գ պալարի էներգետիկ արժեքը 73 կկալ է: Նույն զանգվածում պարունակվում է 78 գ ջուր, 2.54 գ մոխիր, 2 գ սպիտակուց, չնչին քանակի ճարպեր 0.01 գ, չհագեցված ճարպաթթուներ՝ 0.067 գ (6.7%) օմեգա-3 ու 0.256 գ (2.6%) օմեգա-6, հագեցված ճարպաթթուներ՝ 0.145 գ (0.6%): Փակագծերում նշված է օրգանիզմին անհրաժեշտ 1 օրվա չափաքանակի հարաբերական պարունակությունը 100 գ հումքի մեջ:

 

Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosusԱծխաջրեր: Գլյուկոզա՝ 0.54 գ (5.4 %): Գլյուկոզան մեր օրգանիզմը սնուցող էներգիայի կարեւորագույն աղբյուրն է: Երբ գլյուկոզան տրոհվում է, առաջանում են ածխաթթու գազ ու ջուր եւ անջատվում է էներգիա: Գլյուկոզայի ավելցուկն անցում է լյարդի մեջ, որտեղ մասնակցում է գլիկոգենի գոյացմանը: Լյարդում պահեստավորված գլիկոգենն օրգանիզմի էներգետիկ ռեսուրսն է: Որպեսզի գլյուկոզան անցնի բջջի մեջ ու այնտեղ տրոհվի, անհրաժեշտ է ինսուլին հորմոնը: Սակայն կան բջիջներ ու հյուսվածքներ, որոնք կարող են կլանել գլյուկոզան առանց ինսուլինի՝ լյարդի բջիջներ, աչքի բյուրեղիկ, էրիթտրոցիտներ, անոթների ներքին թաղանթ, բարձր ծանրաբեռնվածությամբ աշխատող մկաններ:

 

Ֆրուկտոզա՝ 2.56 գ (7.3%): Ֆրուկտոզան նույնպես արագ յուրացվող պարզ շաքար է: Ավելի քաղցր է (2-3 անգամ ), քան գլյուկոզան: Համեմատաբար դանդաղ է յուրացվում աղեստամոքսային համակարգում ու շուտ է դուրս բերվում օրգանիզմից, չի առաջացնում կարիես:

 

Ապացուցված է, որ օրգանիզմը կարող է յուրացնել (արագ էներգիա ստանալու նպատակով) սննդամաթերքի հետ ներմուծվող ֆրուկտոզայի ընդամենը 13%-ը, իսկ մնացածն անցնում է լյարդի մեջ ու մասնակցում գլիկոգենի գոյացմանը: Ֆլորիդայի համալսարանի բժիշկներն ապացուցել են, որ ֆրուկտոզայի չարաշահումը (1 օրվա չափաքանակը 30 գրամ է), նպաստում է գլյուկոզայի պարունակության զգալի ավելացմանը, արագացնում է աթերոսկլերոզի, կատարակտի զարգացումը, կարող է առաջանալ ացիդոզ՝ արյան բարձր թթվայնություն:


Օսլա՝ մինչեւ 9.6 գ: Բարդ, դանդաղ յուրացվող շաքար է, բաղկացած գլյուկոզայի մնացորդային մոլեկուլներից: Օսլան կարող է կուտակվել օրգանիզմում ու առաջացնել դժվար լուծվող նստվածքներ: Օրինակ, կարտոֆիլի կեղեւի տակ կա հատուկ նյութ, որը նպաստում է օսլայի յուրացմանը: Գետնախնձորի մեջ պարունակվող ինուլինը դանդաղեցնում է օսլայի յուրացման ընթացքը:

 

ԻՆՈՒԼԻՆ Սա բարդ շաքար է, բաղկացած է ֆրուկտոզայի մնացորդային մոլեկուլներից: Չի լուծվում սառը ջրում, ինուլոզա խմորիչի ազդեցության շնորհիվ լուծվում է ստամոքսի գոլ թթվային հյութի մեջ, ուռչում է եւ առանց տրոհվելու հասնում է մինչեւ հաստ աղի: Պարուրում է աղիների լորձաթաղանթը, որի շնորհիվ դանդաղում է գլյուկոզայի ու խոլեսթերինի անցումն արյան մեջ: Գետնախնձորի 100 գ պալարում կարող է պարունակվել մինչեւ 14 գ (ու ավելին) ինուլին: Հակախոլեստերինային ազդեցություն ունեն նաեւ բուսական ստերոլները՝ 9 մգ (16,4%):

 

Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosusԿարեւոր է իմանալ: Ինուլինը կլանում է վնասակար ու թունավոր նյութերը, լեղու թթուները, գլյուկոզան ու ֆրուկտոզան: Վերջին հանգամանքի շնորհիվ կանխարգելվում է, այդպես կոչված, «կեղծ ինսուլինի» գոյացումն ու խնայվում է ենթաստամոքսային գեղձի բետա- բջիջների էներգետիկ ռեսուրսը: Գետնախնձորի թարմ պալարը պետք է ուտել հեշտ լուծվող շաքարներ պարունակող ուտեստներից 10-20 րոպե առաջ: Կարելի է խմել հյութը կամ չորացրած փոշիացրած պալարի ջրային գոլ լուծույթը:

 

Ինուլինի պարունակությունը պահեստավորված գետնախնձորի մեջ չի փոխվում, սակայն հիպոգլիկեմիկ ցուցիչը կարող է նվազել (թարմը 30%, իսկ 6 ամիս անց 15%):


Հետեւություն: Թեպետ ինուլինը չունի շաքարն իջեցնող հատկություն, այն դանդաղեցնում է պարզ շաքարների անցումն արյան մեջ, ինչը շատ կարեւոր է 2-րդ տեսակի շաքարային դիաբետի պարագայում: Ինուլինն ունի հիպոգլիկեմիկ ազդեցություն՝ glykys =քաղցր, haima= արյուն, իսկ հիպո՝ ցածր: Վերջին տարիներին պարզվել է, որ ինուլինն, իրոք, նվազեցնում է ինսուլին հորմոն արտադրող օրգանի ծանրաբեռնվածությունը, սակայն չի կարող փոխարինել ինսուլինը: Կարեւոր է իմանալ, որ գետնախնձորում կա ինսուլինի հանդեպ հյուսվածքների զգայունությունը բարձրացնող քրոմ՝ 3.5 – 18 մկգ (24 %) ու ինսուլինի ազդեցությունը նմանակող վանադիում՝ (24 %):

 

ՄԱՆՆՈԶԱ. Բարդ շաքար է, բաղկացած է գլյուկոզայի մնացորդային մոլեկուլներից: Կա կարծիք, որ այն հավանաբար ունի վիտամինանման ազդեցություն (M վիտամին): Ռուս բժիշկ Ի.Պ. Չեպուրնոյը մեծ ներդրում ունի պարզ մաննոների ուսումնասիրության ոլորտում: Նրա զարմանալի ու կարեւորագույն հետեւությունների իսկությունը ավելի ուշ հաստատվել ու խորացվել են ֆրանսիացի գիտնականների ջանքերի շնորհիվ:

 

Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosusԳետնախնձորի 100 գ պալարում կա 100 մկգ (14.3%) մանոզա:


Պարզվել է, որ եղջերենու պտուղները, որոնցով Քրիստոսը կերակրել է ժողովրդին պարունակում են զգալի քանակությամբ մանոզա: Կա շիկասնկում, թեյի ծառի սնկում, աղտորազգի բույսերում, այլ:


Մանոզան (անգլերեն mannose =ածխաջուր) քաղցրահամ է, դյուրին, ջրալույծ, պարունակում է մարդու արյան, թքի, օրգանիզմի այլ հեղուկներում ու գեղձազատուկներում:


Մանոզան չի մասնակցում ածխաջրերի փոխանակման գործընթացին: Խթանում է մակրոֆագերի ակտիվությունը, որոնք ունեն ճնշող ազդեցություն որոշ քաղցկեղածին միկրոօրգանիզմների վրա, նաեւ վերականգնում են ուռուցքների հետեւանքով վնասված հյուսվածքները: Բարձրացնում է բջիջների կլանող, օգտակար նյութերը յուրացնող ունակությունը: Մանոզան եւ ինուլինը պրոբիոտիկ նյութեր են, որոնք ծառայում են որպես սնող միջավայր աղիների օգտակար միկրոֆլորայի համար:

 

Ինուլինն ու մանոզան օգտակար են դիսբակտերիոզի դեպքում եւ նպաստում են օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը:

 

Մանոզան արագ է հեռացվում օրգանիզմից՝ 30-60 րոպե անց 90%-ը, իսկ 8 ժամից 99%-ը, ու բացարձակապես չի ազդում գլյուկոզայի պարունակության վրա՝ արյան մեջ:

 

Մանոզան գոյանում է նաեւ մարդու օրգանիզմում, սակայն պետք է պարտադիր ներմուծվի սննդամթերքի հետ (քաղցրարմատ, մաղադանոսի արմատ, կանաչ ու հատիկավոր լոբի, ցիտրուսներ, պիստակ, կեշյու ընկույզ): Չեպուրնոյը կարծում էր, որ մանոզայից անջատվող մանոնի՝ պարզ կառուցվածք ունեցող մոլեկուլները վերականգնում են այն ընկալիչների (рецептор) կառուցվածքային ամբողջականությունը, որոնք հայտնաբերում են տարբեր հիվանդությունների հարուցիչները: Այս ընկալիչները իմունային համակարգի կարեւորագույն բաղադրիչներից են:

 

Մանոզան հեռացվում է օրգանիզմից մեզի հետ, այն պարուրում է միզապարկի ներքին թաղանթն ու ցիստիտի հարուցիչները չեն կարողանում «ամրապնդվել» դրա վրա, ինչը նպաստում է հիվանդության բուժման ընթացքի արդյունավետությանը: Կա կարծիք, որ մանոզան օգտակար է վահանագեղձի ցածր եւ բարձր ֆունկցիայի ու շաքարային դիաբետի պարագայում:


Վիտամիններ, մակրո- ու միկրոտարրեր


B խումբ: Թիամին՝ 13%, պանտոտենաթթու՝ 8%, նիկոտինաթթու՝ 7%, քոլին՝ 6%, պիրիդոքսին՝ 4%, ֆոլաթթու՝ 3%: ՝

  • վիտամին C՝ 5%,
  • սիլիցիում՝ 27%, ակտիվացնում է մակրոֆագերի ազդեցությունը,
  • կալիում՝ 17%,
  • ֆոսֆոր՝10 % (անհրաժեշտ է գլյուկոզայի տրոհման համար),
  • մագնեզիում՝ 4%,
  • բոր՝ 143%, կարգավորում է կալցիումի, մագնեզիումի ու ֆոսֆորի փոխանակումն ու փոխհարաբերակցության օպտիմալ գործակիցները,
  • երկաթ՝ 19%, նիկել՝15%, մոլիբդեն ու պղինձ՝ 14-ական%, կոբալտ՝ 10%, յոդ՝ 7%, մանգանեղ ու ռուբիդիում՝ 6 -ական %, ցինկ՝ 1.8%, սելեն՝ 1%:

Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosusԱյլ օգտակար հատկություններ:


Դեղատոմսեր: Ինուլին կա նաեւ գեորգենու, էխինացեայի, կռատուկի, քաղցրարմատի, խատուտիկի, կղմուխի՝ INULA, եւ այլ բույսերի արմատներում:


Շվեդ գիտնականները կարծում են, որ ինուլինը խթանում է աղիների պերիստալտիկան: Արդյունքում նվազում է օրգանիզմում յուրացված (մարսված) ածխաջրերի քանակն ո,ւ հետեւաբար, գլյուկոզայի պարունակությունն արյան մեջ:


Ռուսաստանում մշակվել է գետնախնձորի փոշի պարունակող հացաբուլկեղենի ու կաթնամթերքի լայն տեսականի: Կա տվյալ, որ նման պանրիկներ օգտագործող երեխաների մոտ զգալիորեն ավելացել է օգտակար բիֆիդոբակտերիաների ու լակտոբացիլների թիվը, ընդամենը 14 օրում:


Գետնախնձորն ունի հանգստացնող, իմունիտետը խթանող, օրգանիզմն ամրացնող, հակասկլերոտիկ, օրգանիզմից թույները հեռացնող, բջիջների թաղանթը պաշտպանող (գլյուկոզայի ավելցուկի դեպքում ավելանում է ջրի քանակը եւ վնասվում են բջիջները) ազդեցություն: Կանխարգելում է ոսպնյակի մթագնումը, էնդարտերիիտի զարգացումը: Ըստ որոշ տվյալների, գետնախնձորը (մանոզա) կարող է կանխարգելել աուտոիմունային հիվանդությունների ու ուռուցքների առաջացումն ու զարգացումը:


Պալարի քերուկը քսում են մաշկին՝ այրվածքներ, էկզեմա, որքին, վիտիլիգո, կամ դնում են թրջոց՝ հոդատապ, արթրիտներ, ռեւմատիզմ: Միաժամանակ խմում են 50-ական մլ պալարներից ստացված թարմ հյութ՝օրը 3- 4 անգամ, ուտելուց 1.5 ժամ առաջ կամ հետո: Հյութի կիրառումը մասամբ վերականգնում է մաշկի պիգմենտացիան:


Ծաղիկների ոգեթուրմը հանգստացնում է նյարդերն ու մկանները, ավելացնում է ուժերը: Խորհուրդ է տրվում բարձր ռադիացիոն ֆոնի, բրոնխիալ ասթմայի դեպքում: Նպաստում է առնականության ուժեղացմանը:


Թարմ գետնախնձորը, թուրմը, հյութը, պալարի փոշին օգտակար են ճարպակալման, երիկամների անբավարարության, քրոնիկ ստամոքսաբորբի, սրտի ռիթմերի խանգարման, դիսբակտերիոզի դեպքում:

 

ԴԵՂԱՏՈՄՍԵՐ  

   
Գետնախնձոր - Топинамбур - Helianthus tuberosusՑիստիտ, միոմա: Խմեք 50-ական մլ գետնախնձորի, իսկ 15 րոպե անց 50-150 մլ կարտոֆիլի թարմ հյութեր, օրը՝ 3-4 անգամ, շարունակեք 10 օր: Հաջորդ 10 օրը գետնախնձորի հյութից հետո խմեք գազարի, իսկ 21-30-րդ օրերը բազուկի հյութեր՝ վերոգրյալ չափաքանակներով՝ ուտելուց 1 – 1.5 ժամ առաջ:


Զգուշացում: Բազուկի թարմ հյութը առաջացնում է երակների կծկումներ (սպազմ), նախապես 2-3 ժամ պահեք սառնարանում:
Չորացրած պալարի փոշի. հողից հանած պալարները լվացեք, բաժանեք բարակ երկարավուն մասերի, չորացրեք ջեռոցում կամ արեւի տակ՝ փռեք բարակ շերտով, չոր հումքը աղացեք: Կերեք 1-ական ճ.գ. ՝օրը 3 անգամ, ուտելուց 10 րոպե առաջ, 100 մլ գոլ ջրի հետ: Համեմեք ուտեստները, կերեք մածունի հետ, խառնեք ալյուրին եւ այլն:


Շաքարային դիաբետ, դիսբակտերիոզ: Կերեք 50-ական գ գետնախնձորի հում պալար՝ օրը 3 անգամ, ուտելուց առաջ:


Զգուշացում: գազերի կուտակումներից՝ որովայնի փքվածությունից խուսափելու նպատակով, գետնախնձորը կերեք համեմի կամ չամանի սերմի, սամիթի հետ:


Ոգեթուրմ: Գետնախնձորի 100 գ թարմ լեզվակավոր ծաղկաթերթերը 14 օր թրմեք 300 մլ 70%-անոց սպիրտում: Չորացրած՝ 30 գ ծաղիկը 14 օր թրմեք 300 մլ օղու մեջ: Քամեք: Խմեք կեսական թ. գ՝. օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ հետո:

Հոդաբորբ, անոթները մաքրող: Գետնախնձորի մեկ ծաղիկի թերթիկները 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք: Խմեք 50-ական մլ՝օրը 4 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ:

 

Բորբոքումներ: 20 գ ծաղկաթերթերը 30 րոպե թրմեք 1 լ եռջրում, ավելացրեք լոգանքի ջրին:
 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. shkolazhizni.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բուժումներ խուրմայով. 168.am
Բուժումներ խուրմայով. 168.am

Բուժիչ նամակներ Փյունիկյան արմավենին մինչև 8 մ բարձրությամբ խոշոր, երկար տերևներով սլացիկ ծառ է։ Պտուղները կազմում են խիտ ողկույզներ, որոնց երկարությունը և տրամագիծը չափվում են մի քանի մետրով...

Սնունդը և առողջությունը
Բուժում են սերմերը. 168.am
Բուժում են սերմերը. 168.am

Յուրաքանչյուր սերմ հայտնվելով բարենպաստ պայմաններում` փոքրիկ ծիլ է տալիս, որը կախված գենետիկ ծրագրից` դառնում է խոտաբույս, թուփ, ծառ, լիանա, ջրիմուռ, և այլն։ Մարդը հնագույն ժամանակներից հասկացել է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am
Մեղրատու, բուժիչ ոզնենին. 168.am

Բուժիչ նամակներ Ոզնենիների ենթաընտանիքը (Echinops) ընդգրկում է մոտ 125 տեսակներ. պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։ Հայաստանում հանդիպում են ոզնենիների մոտ մեկ տասնյակ տեսակներ...

Դեղաբույսեր
Հալվե – Алоэ - Aloe
Հալվե – Алоэ - Aloe

Թաղաղուազգիների ընտանիքին (Xanthorrhoeaceae, Asphodelaceae ենթաընտանիքի) պատկանող բազմամյա միաշաքիլավոր խոտաբույսերի, թփերի, հազվադեպ՝ ծառերի ու լիանաների ցեղ է, որի գիտական անվանումը...

Դեղաբույսեր
Խուլ եղինջ - Яснотка - lamium
Խուլ եղինջ - Яснотка - lamium

Շրթնածաղկավորների (Labiatae) կամ նույնն է խուլ եղինջազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է: Ըստ The Plant List (2013) Խուլ եղինջ ցեղը ընդգրկում է 30 տեսակներ...

Դեղաբույսեր
Մատնունի - Лапчатка - Potentilla
Մատնունի - Лапчатка - Potentilla

Մատնունի ցեղն ընդգրկում է մոտավորապես 300 (այլ տվյալներով՝ 500) տեսակներ, որոնք վարդազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր խոտաբույսեր են: Ցեղի անվանումն առաջացել է լատիներեն...

Դեղաբույսեր
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes
Թավշածաղիկ - Бархатцы - Tagetes

Աստղածաղկավորների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա երկշաքիլավոր խոտաբույսերի ցեղ է, որն ընդգրկում է մոտավորապես 59 տեսակներ: Ցողուններն ուղղահայաց են, ամուր: Կազմում են հավաքված կամ տարածված...

Դեղաբույսեր
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula
Զանգակածաղիկ - Колокольчик - Campanula

Զանգակազգիների (Campanulaceae) ընտանիքին պատկանող ավելի քան 80 ցեղերից մեկն է: Զանգակների ցեղն ընդգրկում է մոտավորապես 475 (GRIN) տեսակներ, որոնք միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են: Դասակարգում...

Դեղաբույսեր
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)
Գորտնուկ (Հրանուկ) - Лютик (Едкиж) - Buttercup (Ranunculus)

Գորտնուկազգիների (Ranunculaceae) ընտանիքին պատկանող միամյա, երկամյա կամ բազմամյա բույսերի ցեղ է, որն ընդգրկում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն գոտիներում, Նոր Զելանդիայում ու Ավստրալիայում...

Դեղաբույսեր
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.
Դաշտափուշ - Бодяк полевой - Cirsium arvense L.

Աստղածաղկավորների (Asteraceae) ընտանիքին պատկանող երկամյա կամ բազմամյա, երկշաքիլավոր, քիստավոր խոտաբույսերի ցեղ է: Ընդգրկում է մոտ 250, ըստ The Plant List ցանկի` 484 ենթատեսակներ, որոնք հիմնականում...

Դեղաբույսեր
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea
Դանդուռ բանջարանոցային - Портулак огородный - Portulaca oleracea

Դանդուռ բանջարանոցայինը միամյա բույս է, պատկանում է դանդուռազգիների ընտանիքին (Portulacaceae), որն ընդգրկում է ավելի քան 100 տեսակներ: Ըստ որոշ տեղեկությունների հայտնի է եղել ավելի քան 10.000 տարի առաջ...

Դեղաբույսեր
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.
Կորնգան ցանքային - Эспарцет песчаный (Эспарцет посевной) - Onobrychis arenaria (Kit) L.

Կորնգանը (Onobrychis Adans) բակլազգիների ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա, խոտաբույս է կամ` թուփ: Լատիներեն գիտական անվանումը ծագում է հունարեն «onos»` ավանակ եւ «brich»` կրծոտել բառերից...

Դեղաբույսեր
Անմոռուկ - Незабудка - Myosotis
Անմոռուկ - Незабудка - Myosotis

Անմոռուկների (Myosotis) ցեղը պատկանում է գաղտրիկազգիների (Boraginaceae) ընտանիքին: Հայտնի են անմոռուկի 50 տեսակներ, որոնք Եվրասիայում, Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում...

Դեղաբույսեր
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք
Ծիրանաչիր. օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող մթերք

Ծիրանենու պտղաչիրն օրգանիզմն ամրացնող հրաշալի մթերք է, որի 100գ զանգվածի էներգետիկ արժեքը 241 կկալ է: ՌԴ «Будьте здоровы» (Спец. выпуск, 21.2012) խմբագրակազմը առաջարկում է հիվանդություններից ապաքինվող...

Սնունդը և առողջությունը
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ
Բատատ՝ նույնն է քաղցր կարտոֆիլ կամ երկարակեցության արմատ

Բատատը [Ipomoea batatas (сладкий картофель, батат)] պատատուկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է, իսկ մորմազգի պատատեսը (կարտոֆիլ)՝ այսինքն «քաղցր կարտոֆիլ» անվանումը, որեւէ գիտական հիմք չունի...

Սնունդը և առողջությունը Դեղաբույսեր

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ