Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Առողջարար ըմպելիք ստոմատիտի, լնդերից արյունահոսության, պարոդոնտոզի ժամանակ

Առողջարար ըմպելիք ստոմատիտի, լնդերից արյունահոսության, պարոդոնտոզի ժամանակ

Առաջարկվող ըմպելիքը պարունակում է զգալի քանակությամբ վիտամին C ու ֆլավոնոիդ կվերցետին: Որոնց համադրությունն ունի արյունատար անոթները մաքրող ու պատերն ամրացնող, ճնշումը կարգավորող, հակաալերգիկ, լորձաթաղանթների բորբոքումները եւ վնասվածքները բուժող ազդեցություն:


Հարկավոր է. սոճու մանր կտրատած ասեղիկներ՝ 50 գ: Սոխի մանրացրած կճեպ՝ 10 գ: Մասրենու տրորած պտուղ (սերմի հետ)` 20 գ:

 

Պատրաստման եղանակը. ասեղիկներն ու կճեպը լցրեք 1.5 լ եռջրի մեջ, եփեք 5 րոպե, ավելացրեք մասուրը եւ 30 վայրկյանից անջատեք կրակը, 1 ժամ թրմեք: Քամեք քառատակ ծալած թանզիֆով:


Օգտագործման կարգը. թուրմը հարկավոր է խմել 1 օրվա ընթացքում՝ գոլ վիճակում: Կանխարգելիչ նպատակներով կարելի է նվազեցնել բաղադրամասերի չափաքանակը, ըստ անհրաժեշտության:
 
   
     
 
 







Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. detki-roditeli.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ