Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ջուլիետա Սահակյանի բուժարանը

Մակրոտարրերն՝ արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն մակրոտարրերի մասին)

Մակրոտարրերն՝ արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն մակրոտարրերի մասին)

ՖՈՍՖՈՐ. 100 գ սերմը պարունակում է 660-705 մգ ֆոսֆոր, օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 85.3 % -ն է:

  • Մագնեզիում՝ 317 մգ կամ 83.9%:
  • Սիլիցիում ՝8 մգ կամ 26.7%:
  • Կալիում՝ 645 մգ կամ 25%:
  • Կալցիում՝ 78-367 կամ 20.2%:
  • Ծծումբ՝ 180 մգ կամ 18.1%:
  • Նատրիում՝ 90-160մգ կամ 9.6% :
  • Քլոր՝ 47 մգ կամ 2%:

 

ՖՈՍՖՈՐ

 

ՄԱԳՆԵԶԻՈՒՄ: Կարեւոր է իմանալ, որ մեր մոլորակի մարդկանց մոտավորապես 90%-ի մոտ նկատվում է մագնեզիումի սակավություն: Կանանց ու տղամարդկանց օրգանիզմի 1 օրվա մագնեզիումի պահանջարկը տարբերվում է՝ 280 մգ ու 350 մգ:


Մագնեզիումը հանդես է գալիս որպես մերձխմորիչ (կոֆերմենտ) թվով մոտ 300 խմորիչների մեջ՝ ունի համակարգային ազդեցություն բոլոր օրգաններում ու հյուսվածքներում ընթացող էներգետիկ գործընթացների վրա: Կարելի է ենթադրել, որ մագնեզիումը հսկում է օրգանիզմի էներգետիկ հոսքերի ընթացքը:

Մագնեզիումը կարգավորում է երիկամների ու լեղուղիների գործունեությունը եւ ունի դրական ազդեցություն սիրտ-անոթային համակարգերի վրա:

 

 

Մագնեզիումը սրտի պաշտպաններից մեկն է. լավացնում է սրտամկանի սնուցումը թթվածնով ու կանխարգելում ինֆարկտի հետեւանքով առաջացած վնասվածքի տարածումը: 

 

Կարգավորում է սրտի ռիթմերը:


Մագնեզիումը վերահսկում է կալցիումի պարունակությունը հյուսվածքներում, որի շնորհիվ կանխարգելվում է անոթների պատերի կարծրացումը, կարգավորվում է արյան ճնշումը:

.
Մագնեզիումը պիրիդոքսինի ( B6 վիտամին) հետ համատեղ հանդարտեցնում է նյարդային համակարգը, կանխարգելում է դեպրեսիայի, նեւրոզների զարգացումը: Մագնեզիումը հակասթրեսային տարր է:


Մագնեզիումն անհրաժեշտ է պիրիդոքսինի յուրացման համար, որը շատ կարեւոր է աթերոսկլերոզի պարագայում:


Ցինկի, քրոմի ու սելենի հետ համատեղ լավացնում է ենթաստամոքսային գեղձի

 

բետա բջիջների գործունեությունն ու հետեւաբար ինսուլինի փոխանակումը օրգանիզմում, կանխարգելում է վերքերի առաջացումը շաքարային դիաբետով հիվանդների մոտ:


Նպաստում է բրոնխերի լայնացմանը, հանում է դրանց սպազմը:


Ֆոլիա- ու պանտոտենաթթուների (B9, B5 ) հետ համատեղ մագնեզիումը նպաստում է պտղի զարգացմանը եւ կանխարգելում է վաղաժամ ծննդաբերությունն ու վիժումը:


Մագնեզիումը խթանում է վերարտադրողական ֆունկցիան:

 

 

Անհրաժեշտ է դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց, նաեւ նախադաշտանային սինդրոմի տհաճ հետեւանքներից խուսափելու համար:


Մագնեզիումի քրոնիկ սակավություն. Նման իրավիճակն առաջացնում է սրտի անոթների աթերոսկլերոզ, ռիթմերի խանգարում, ցավի նոպաներ: Կարող է դառնալ մահվան պատճառ: Նաեւ զարգանում է ասթմա, քրոնիկ ցավեր մկաններում, դեպրեսիա, անքնություն, թոքերի հիվանդություններ, հաստ աղու գրգռվածության սինդրոմ, որոշ դեպքերում աթրիտ, օստեոպորոզ: Խոչընդոտվում է նյարդերի ու մկանների իմպուլսների փոխանցումը, որի հետեւանքով առաջանում են ջղակծկումներ, ժամանակի ու տարածության թյուր ընկալում, միգրեն, քրոնիկ հոգնածություն, մարսողության խանգարում, նյարդային գրգռվածություն ու զայրույթ: 

 

 

յուրացմանը խոչընդոտում են՝ ճարպոտ ուտեստը, կալցիումի ավելցուկը, ալկոհոլը, սուրճը (երկու բաժակից շատ), հակաբիոտիկները, հակաուռուցքային ազդեցություն ունեցող դեղամիջոցները:


Մագնեզիումի յուրացմանը նպաստում են B1, B6, C, D, E վիտամինները, կալիումը, ֆոսֆորը, սպիտակուցները, էստրոգենները:

ՄԻԿՐՈՏԱՐՐԵՐ

  • ՆԻԿԵԼ՝ 144 -597 մկգ կամ 24%:
  • Վանադիում՝ 84.1 մկգ կամ 210%:
  • Պղինձ՝ 1.75-1.8 մգ կամ 178%:
  • Բոր՝ 113.5 մկգ կամ 162% :
  • Մանգանեղ՝ 1.95 մգ կամ 97.5%:
  • Սելեն՝ 53-56 մկգ կամ 83.8%:
  • Կոբալտ՝ 5.3 մկգ կամ 53.0%:
  • Ցինկ 5 մգ կամ 41.7%:
  • Երկաթ՝ 5.25-6.1 մգ կամ 37.8%: 
  • Մոլիբդեն՝ 19.5 մկգ կամ 27.9%: 
  • Ռուբիդիում՝ 26 մկգ կամ 26%:
  • Ցիրկոնիում՝ 11.2 մկգ կամ 22.4%:
  • Անագեղ՝ 164 մկգ կամ 8.2%:
  • Լիտիում 7.1 մկգ կամ 7%: 
  • Քրոմ՝1.3-4.8 մկգ կամ 6.1%:
  • Արճիճ՝ 5%: Յոդ՝ 4.5%:
  • Ստրոնցիում՝ 3.4%: 
  • Տիտան՝ 3.3%: 
  • Ֆտոր՝ 2.3%:
  • Արսեն 1.7% :
  • Արծաթ՝ 0.7% :


Ն Ի Կ Ե Լ

 

Համարվում է, որ նիկելը իջեցնում է արյան ճնշումը, հանգստացնում է նյարդային համակարգը, խթանում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքն ու ինսուլինի ակտիվությունը: 


Նիկելը մասնակցում է ճարպերի փոխանակման գործընթացին:

 

Կոբալտի, երկաթի ու պղնձի հետ համատեղ նպաստում Է արյունաստեղծման գործընթացին, խթանում է հեմոգլոբինի գոյացումը, բջիջների մատակարարումը թթվածնով:

 


Նիկելի ավելցուկի դեպքում նկատվում է 


  • նյարդային համակարգերի դյուրագրգռություն:
  • Թոքերի ու ուղեղի այտուցվածություն:
  • Վերին շնչառական ուղիների ու մաշկի ալերգիա, վիտիլիգո, ռինիտ, դերմատիտ: 
  • Տախիկարդիա, սակավարյունություն, դիմադրողականության անկում:
  • Բարձրանում է նորագոյացությունների առաջացման վտանգը թոքերում, երիկամներում, մաշկի վրա:

 

Նիկելն անհրաժեշտ է հիպերտոնիայի, շաքարային դիաբետի, անուժականության նույնն է՝ ասթենիայի դեպքում:

 

Վ Ա ՆԱ Դ Ի ՈՒ Մ


Համարվում է, որ կարգավորում է ածխաջրերի փախանակումն ու սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, անհրաժեշտ է ոսկորների ու ատամների հյուսվածքներին, խթանում է օրգանիզմի աճն ու վերարտադրողական ֆունկցիան, դանդաղեցնում է խոլեստերինի գոյացման ընթացքը:

 

Մասնակցում է արյունաստեղծմանը, խթանում է թթվածնի հոսքը դեպի լյարդի բջիջները:

 

Վ Ա ՆԱ Դ Ի ՈՒ Մ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Վերջին տարիներին գիտնականները գտել են, որ վանադիումի, սելենի, մոլիբդենի ու վոլֆրամի աղերը կարող են ունենալ ինսուլինանման ազդեցություն: Նրանք կարծում են, որ վանադիում պարունակող միացությունների կիրառումը թույլ կտա նվազեցնել ներարկվող ինսուլինի չափաբաժինը:


Վանադիումն անհրաժեշտ է. շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, ինսուլինի սակավության, անեմիայի, ռեւմատիզմի, տուբերկուլյոզի, սիֆիլիսի բուժման ընթացքում, նիհարեցնող սննդակարգերի պարագայում, սպորսմեններին: 


Վանադիումի ավելցուկի դեպքում նվազում է 

 

  • C վիտամինի պարունակությունը օրգանիզմում, 
  • ցիստինի քանակը մազերում:


Սպիտակուցներով ու քրոմով հարուստ սննդակարգը նվազեցնում է վանանդիումի տոքսիկ ազդեցությունը: Արեւածաղիկը հարուստ է սպիտակուցով, իսկ քրոմը կարող եք «գտնել» սեւ պղպեղում:


ԲՈՐ: Նպաստւմ է մակրոտարրերի, հատկապես կալցիումի, մագնիումի ու ֆոսֆորի փոխանակմանը: Կանխարգելում է օստեոպորոզի զարգացումը կանանց մոտ դաշտանադադարից հետո: Բորը ուժեղացնում է էստրոգենի ազդեցությունը:


Լավացնում է ուղեղի աշխատանքը, նպաստում է մկանների ամրացմանը, բարձրացնում է կենսակորովը: Տարեց մարդկանց խորհուրդ է տրվում հարստացնել սննդակարգը բոր պարունակող մթերքով: 

 

Օրինակ, չամիչը պարունակում է 625-2200 մկգ բոր՝ 100 գ հումքի մեջ:

 

ԲՈՐ

 

Կարեւոր է իմանալ, որ օրգանիզմում յուրացվում է սննդամթերքի հետ ներմուծվող բորի 90 %-ը: 

 

Բորի սակավության դեպքում հաճախ նկատվում է նաեւ D վիտամինի սակավություն: Նպաստում է ցինկի յուրացմանը, ուժեղացնում է ալկոհոլի, որոշ ամինաթթուների, պղինձի յուրացումը օրգանիզմում:


ՍԵԼԵՆ: Ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կանխարգելում Է սրտի հիվանդությունների ու քաղցկեղածին նորագոյացությունների զարգացումը, անհրաժեշտ է վահանագեղձի T3 հորմոնի գոյացման ու նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար:


Սելենը ներմուծվում է հիմնականում մետիոնին ու ցիստին ամինաթթուների հետ, քանի որ կազմում է դրանց հետ օրգանիզմում լավ յուրացվող միացություններ:


Սելենը հիմնականում կուտակվում է երիկամներում, լյարդում, սրտամկանում, ոսկրուղեղում, ենթաստամոքսային գեղձում, թոքերում:

 

ՍԵԼԵՆ

 

Անհրաժեշտ է մաշկին ու մազերին: 


Մտնում է հակաօքսիդանտ ֆերմենտի (գլուտատիոնպերոքսիդազ ) կազմի մեջ, որը պաշտպանում է բջիջի միջուկը ու սպիտակուց գոյացնող միացությունը քայքայումից խթանում է E վիտամինի հակաօքսիդանտ ակտիվությունը: E վիտամինը նպաստում է սելենի յուրացմանը:


Սելենի սակավության դեպքում օրգանիզմում կուտակվում են կադմիումը, արսենը, սնդիկը: Սելենը կարգավորում է նաեւ արճճի, տալիումի, արծաթի, պարունակությունը:

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ