Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
Անոթների ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան կիրառվում է անոթներում արյունահոսքի խանգարումները հայտնաբերելու նպատակով: Հետազոտությունն անցկացվում է գլխի, պարանոցի, վերին և ստորին վերջույթների անոթների ուսումնասիրման համար:
Այն տեղեկատվական է ինչպես երակային համակարգի, այնպես էլ զարկերակային համակարգի արյունաշրջանառության համար: Կլինիկայում արյունահոսքի վիճակի գնահատման համար կիրառում են նաև դուպլեքսային սկեներացում: Շնորհիվ ժամանակակից ուլտրաձայնային սկեներացման հնարավոր է անոթների հետազոտում իրական ժամանակի ռեժիմում:
Անոթների դուպլեքս սկեներացումը կիրառվում է ախտորոշելու համար`
-
քներակների հիվանդություններ (ուղեղային արյունաշրջանառության խանգարում),
-
ստորին վերջույթների անոթների հիվանդություններ (վարիկոզ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, խցանող աթերոսկլերոզ),
-
վերին վերջույթների անոթների հիվանդություններ (Ռեյնոյի հիվանդություն),
-
աորտայի և դրա ճյուղերի հիվանդություններ,
-
աորտայի կրծքային և որովայնային հատվածների անևրիզմաներ (զարկերակալայնանք):
Այս մեթոդի առավելություն առաջին հերթին այն է, որ անվտանգ է հիվանդի համար` բացակայում է վնասվածքների հնարավորությունը, բարձր է հավաստիությունը, տեղեկատվությունը, զգայնությունը: Մեթոդը թույլ է տալիս ուսումնասիրել անոթի լուսանցքը, գնահատել լորձաթաղանթի վիճակը, աթերոսկլերոտիկ փոփոխությունների առկայությունը, դրանց չափերը և անոթի լուսանցքի նեղացման աստիճանը, ինչպես նաև դրանց տարածվածությունը: Բացի այդ, մեթոդը չունի իրեն հավասարը արյունահոսքի տարբեր չափանիշների, փականային համակարգի վիճակի գնահատման մեջ և թրոմբոտիկ զանգվածների տեսանելիության առումով: Մեթոդը թույլ է տալիս գնահատել երկրորդային անոթային փոփոխությունների առկայությունն ու բնույթը մարդու օրգանիզմի հյուսվածքների և ներքին օրգանների հիվանդությունների ժամանակ, հնարավորություն է տալիս վաղ հայտնաբերել անոթային հիվանդությունները:
Առավել լայնորեն կիրառվում է`
-
բրախիցեֆալ զարկերակների դուպլեքս սկեներացում (ԲՑԶ ԴՍ), նույնն է գլխի հիմնական (մագիստրալ) զարկերակների դուպլեքս սկեներացում (ԳՀԶ ԴՍ)
-
վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս սկեներացում
-
աորտայի և ստորին սիներակի դուպլեքս սկեներացում
-
երիկամային զարկերակի և երակի դուպլեքս սկեներացում
-
լյարդային զարկերակի և երակի դուպլեքս սկեներացում
17.10.2011 Մեդ-Պրակտիկ
28.07.2015
Հարգելի ՌԻՄԱ, բարև Ձեզ: Հոդվածում ներկայացված է ընդամենը հետազոտության էությունը, ցուցումները: Որ կլինիկայի մասին է խոսքը, խնդրում եմ կոնկրետ նշեք, կփորձենք օգնել Ձեզ:
ՌԻՄԱ
04.07.2015
Մեդ-Պրակտիկ
05.07.2014
Հարգելի Մերի, ուլտրաձայնային դոպլերոգրաֆիան տարբեր կլինիկաներում ունի տարբեր արժեք: Դուք կարող եք med-practic.com կայքում գտնվող համապատասխան բաժնում որոնել բուժհաստատություները, կամ մասնագետ բժիշկներին և Ձեր հարցը հղել միանգամից նրանց:
Մերի
19.06.2014
Մեդ-Պրակտիկ
19.01.2014
Հարգելի Արմինե, բարև Ձեզ, տվյալ պարագայում խոսքը վերաբերում է Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում իրականացվող ուլտրաձայնային դոպլերոգրաֆիային: Կարող եք զանգահարել +374 10 28 50 55 հեռախոսահամարով, մասնագետ՝ Աիդա Կարապետյան. https://www.med-practic.com/arm/2838/profile.html
Արմինե
15.01.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYn0euvl' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ