Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Հակաբիոտիկների կիրառման նկատմամբ հսկողությունը` Խիստ արդիական խնդիր
XXI Դարը գնահատվում է որպես հակաբիոտիկների նկատմամբ Համատարած կայունության ժամանակաշրջան
Հավանաբար չկա մարդ, որը երբևէ հիվանդացած չլինի: Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և այլ հակամանրէային դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ այս դեղերը լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման նպատակով: Ժամանակակից բժշկությունը դժվար է պատկերացնել առանց հակամանրէային դեղերի, սակայն տարիների ընթացքում դրանց հանդեպ մանրէների կայունության զարգացման պատճառով այս կարևորագույն դեղերը դառնում են անարդյունավետ: Այդ իսկ պատճառով հակաբիոտիկների անվերահսկելի օգտագործումը մարդուն դարձնում է ԱՆԶԵՆ` ՎԱՐԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ:
Տրամաբանությունը հուշում է, որ հիվանդանալուն պես պետք է դիմել բժշկի: Ցավոք սրտի, հաճախ հիվանդն առանց բժշկի դիմելու գնում է դեղատուն և հարևանի, բարեկամի, ընկերոջ կամ դեղատան աշխատողի խորհրդով ձեռք բերում դեղ, որն առավել վտանգավոր է, երբ հակաբիոտիկ է:
Ինչու՞ է հակաբիոտիկների ինքնուրույն օգտագործումը վտանգավոր
Հակամանրէային դեղերի հանդեպ մանրէների կայունությունը, որը հայտնի է նաև «դեղակայունություն»անվամբ, առաջանում է այդ դեղերի երկար ժամանակ սխալ, անհարկի օգտագործման պատճառով: Բակտերիաները, վիրուսները, սնկերն ու այլ մակաբույծներ փոփոխվում են` կորցնելով իրենց զգայունությունը այնպես, որ դրանցով հարուցված վարակները բուժելու համար դառնում են անարդյունավետ: Սրանք չեն կարողանում ազդել վարակը հարուցող միկրոօրգանիզմների վրա, քանի որ վերջիններս փոփոխվելով, դադարում են այդ դեղերի համար թիրախ լինելուց: Ավելին, երբեմն փոփոխված մանրէներն իրենց աճի համար ունենում են այդ հակաբիոտիկների առկայության կարիքը: Բացի այդ, յուրաքանչյուր հակաբիոտիկ ազդում է որոշակի տեսակի միկրոօրգանիզմների վրա, այլ կերպ ասած` ունի իր ազդեցության որոշակի սպեկտրը: Այդ պատճառով, նախքան հակաբիոտիկներով բուժում սկսելը, բժիշկը հիվանդին նշանակում է մանրէաբանական հետազոտություն, որի արդյունքում որոշվում է դեղորայքի զգայունությունը հիվանդության պատճառ դարձած միկրոօրգանիզմի նկատմամբ:
Ոմանք կհարցնեն` ինչու ամեն անգամ զգայունությունը որոշել, եթե դեղորայքի օգտագործման հրահանգում արդեն իսկ նշված է, թե որ մանրէների վրա է այն ազդում: Այո, այն, ինչ գրված է, ընդհանուր առմամբ ճիշտ է, սակայն տարիներ շարունակ հակաբիոտիկների կիրառման պատճառով մանրէները սովորել են պայքարել և ձեռք են բերել կայունություն դրանց նկատմամբ: Հակաբիոտիկների ազդեցության սպեկտրը ժամանակի ընթացքում փոփոխվում է, ուստի անհատական մոտեցում է պահանջվում:
Ավելին, կա նաև այլ վտանգ:
Ենթադրենք, թե հիվանդին, այնուամենայնիվ, հակաբիոտիկն օգնեց: Անցնում է որոշ ժամանակ, և նա կրկին հիվանդանում է: Հիշելով դեղի անվանումը` առանց հապաղելու կրկին օգտագործում է այն: Սակայն նրա օրգանիզմում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով մանրէների մի որոշ քանակ, որոնք կայուն էին տվյալ հակաբիոտիկի նկատմամբ, պահպանվում են օրգանիզմում, տալիս սերունդ` ժառանգաբար փոխանցելով հակաբիոտիկների նկատմամբ իրենց կայունությունը: Ի վերջո հրաշք-հակաբիոտիկը դադարում է օգնել հիվանդության դեմ պայքարին:
Հակաբիոտիկները անվերահսկելի օգտագործելու դեպքում մարդ կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ անհրաժեշտության դեպքում ոչ մի հակաբիոտիկ այլևս չի օգնի:
Հարկ է նկատել նաև, որ հակաբիոտիկներն ազդում են ստամոքսաաղիքային համակարգի միկրոֆլորայի վրա, ճնշում այն` առաջացնելով դիսբիոզ, ինչն էլ իր հերթին բուժում է պահանջում:
Հակաբիոտիկները բարեկամից թշնամու չվերածվելու համար հիշե´ք
- Չզբաղվել ինքնաբուժմամբ (հարևանի, բարեկամի, ընկերոջ խորհրդով):
- Չընդունել հակաբիոտիկներ առանց բժշկի նշանակման:
- Չխախտել նշանակված դեղամիջոցների չափաբաժինները և տևողությունը:
Միայն բժիշկը կարող է ճիշտ հակաբիոտիկ ընտրել բուժման համար: Հիշեք, որ anti bios հունարենից թարգմանաբար նշանակում է ՙկյանքին դեմ՚:
08.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ