Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Քանի դեռ ողջ-առողջ եմ, երազում եմ, որ սաներիցս գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն...
Հարցազրույց աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի հետ
Պարոն Ազարյան, դուք սպորտին` մարմնամարզությանն եք նվիրել Ձեր ամբողջ կյանքը, և, որքանով ես եմ տեղյակ, բավականին առողջ եք մինչ այժմ` չնայած Ձեր տարիքին: Ինչո՞վ է դա պայմանավորված, որքանո՞վ են փոխկապակցված պրոֆեսիոնալ սպորտն ու առողջ ապրելակերպը:
- Այստեղ ամենակարևոր հանգամանքն այն է, թե ի՞նչ սպորտաձևով ես զբաղվում: Կան մի քանի սպորտաձևեր, որոնք, իսկապես, կարող են մարդուն առողջ պահել: Ես, որպես շատ երկար տարիների մարզիկ, անձնական օրինակով գիտեմ, թե որքան է նպաստում մարմնամարզությունը մարդու առողջության վրա: Այն մարդուն տալիս է ամեն ինչ: Ես շատ եմ սիրում ասել, որ մարմնամարզությունը մարդու օրգանիզմը զարգացնում է` սկսած ոտքի եղունգներից մինչև մազերի ծայրը, ու, վստահ կարող եմ ասել` առողջության գրավականը հենց մարմնամարզությունն է: Վարժություններ հարկավոր է կատարել առավոտյան և կեսօրին: Կան, օրինակ, մարզիկներ, որոնք առավոտյան ոչինչ չեն անում, իսկ կեսօրին արդեն իրենց ծանրաբեռնում են, որն էլ կարող է առողջական խնդիրներ առաջացնել: Հարկավոր է, որ յուրաքանչյուր ոք մարմնամարզությամբ զբաղվի և´ առավոտյան, և´ կեսօրին: ժամանակին` խորհրդային հասարակարգում, մի լավ ավանդույթ կար. մարդիկ ընդմիջման ժամին պետք է մարմնամարզությամբ զբաղվեին:
Առո՞ղջ է այժմ 84 տարեկան մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը:
- Հիվանդություններ, իհարկե, եղել են, սակայն` թեթև. անգինա, հարբուխ, լուրջ խնդիրներ չեմ ունեցել: Միայն վերջին տարիներին բրոնխային ասթմայով հիվանդացա: Հիմա լավ եմ զգում, դեղեր եմ խմում, դրան զուգահեռ` մարզվում: Վստահ եմ, որ սպորտը չթողնելու արդյունքն է, որ կարողացա հաղթահարել հիվանդությունը:
![]() |
![]() |
![]() |
Միշտ սիրում եք Ձեր տարիքը նշելիս թվերը վերջից ասել. հիմա նույնպե՞ս 84-ի փոխարեն 48 տարեկան եք Ձեզ համարում:
- Այո, հենց այդքան եմ, ուժ, եռանդ ունեմ, երբեմն նայում եմ մեր երիտասարդներին ու խղճում, վատ եմ զգում, թե ինչու՞ են այդքան կորացած քայլում, այդքան ոչ սպորտային կեցվածքով: Ու պատճառն ասեմ` մարմնամարզությամբ չեն զբաղվում:
Այդ առիթով ի՞նչ խորհուրդ կտաք նրանց:
- Ուզում եմ նախ ծնողներին խորհուրդ տալ. պետք է անպայման երեխան վաղ տարիքից սպորտով զբաղվի ու, հատկապես, մարմնամարզությամբ: Կարևոր չէ` նա ապագայում կդառնա՞ պրոֆեսիոնալ մարզիկ, թե` ոչ: Նրանց մարմինն արդեն ճիշտ է կառուցվում:

Մարմնամարզությունից բացի, էլ ինչպես՞ կարելի է առողջ ապրել: Կա՞ հատուկ սննդակարգ, որին հետևում եք:
- Երբ ժամանակին գնում էինք Մոսկվա, մեզ հետ հանձնաժողով կար ու մեզ ուղղություն էր տալիս, թե ինչպես սնվենք: Հատուկ դիետաների չեմ հետևել, սակայն կա որոշակի մթերք, որը, կարծում եմ, շատ կարևոր է: Օրինակ, սաներիս առավոտյան հարցնում եմ` մեղր-կարագ կերե՞լ եք, ու եթե ասում են` ոչ, բարկանում եմ, քանի որ ցանկանում եմ, որ ճիշտ սնվեն, ուզում եմ, որ այն, ինչ ես կերել եմ և օգտակար է եղել, իրենք ևս նույնը կրկնեն:
Վնասակար սովորությունները` խմիչք, ծխախոտ, ինչպե՞ս են ազդում մարզիկի առողջության վրա:
- Խմիչքն ու սպորտն անհամատեղելի են, արգելվում է առհասարակ: Նույնը նաև ծխախոտը, սակայն դա վերաբերում է ոչ միայն սպորտսմեններին, այլև բոլորին: Վերջին հինգ տարիներին ընդհանրապես չեմ ծխել, հատկապես, երբ հիվանդացա, թեև կախվածություն երբեք չեմ ունեցել: Ընկերական շրջապատում մի բաժակ սուրճի հետ էի ծխում: Հիմա հասկանում եմ, թե դա որքան վնաս է ու կոչ եմ անում բոլոր ծխողներին` թողնել այդ վնասակար սովորությունը:
Ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում:
- Նախ առավոտյան սկսում եմ պարապել: Իհարկե, հիմա ոչ այնպես, ինչպես ժամանակին: Վերջերս նաև շատ երկար քայլում էի: Կիևյան կամրջի շրջակայքում եմ բնակվում: Ոտքով հասնում էի Ծիծեռնակաբերդի բարձունք, այնտեղ մարզվում: Հիմա այլևս չեմ գնում, սակայն մարզվում եմ օրվա մեջ մի քանի ժամ: Դե, բնականաբար, ուժային վարժություններ չեմ անում, ավելի թեթև մարզումներ եմ կատարում: Եթե մի օր ժամանակ չեմ հատկացնում, ինքնազգացողությունս սկսում է վատանալ:

Լեգենդար մարզիկն այսօր 400 սաների է կրթում իր անունը կրող մարմնամարզության դպրոցում: Ունե՞ք շնորհալի սաներ և տեսնու՞մ եք նրանց մեջ Ձեզ արժանի հետնորդներ:
- Երեխաները մարզադպրոց են ընդունվում հինգ տարեկանից: Ունենք հատուկ ծրագիր, որն ընդգրկում է առաջին քայլերից մինչև սպորտի վարպետ դառնալու ժամանակաշրջանը: Յուրաքանչյուր երեխայի հետ աշխատում ենք անհատական, մեկ տարի մարզվելուց հետո երեխան մասնակցում է մրցումների, որից հետո էլ որոշվում է, թե ինչ պլանով է շարունակելու պարապմունքները:
Դուք մարմնամարզության աշխարհի քառակի, օլիմպիական եռակի չեմպիոն եք, աշխարհում մինչև այսօր էլ անգերազանցելի հնարք է ՙԱզարյանական խաչը՚: Ընտանիքն այդ ամենում ի՞նչ մասնակցություն ունեցավ, մանավանդ, որ դուք ընտանիքում միակ մարմնամարզիկը չեք:
- Խորհրդային տարիներին և մինչև հիմա էլ մենք այս բնագավառում միակ ընտանիքն ենք: Ես` օլիմպիական եռակի չեմպիոն, կինս` Հայաստանի չեմպիոն, որդիս` Էդիկը, ևս օլիմպիական չեմպիոն է: Այնպես որ, ընտանիք ու մասնագիտություն հակասություն երբեք չեմ ունեցել: Հակառակը, հպարտանալու առիթ ունեմ:
Ձեր տղան` Էդվարդ Ազարյանը ևս մարմնամարզության դպրոց ունի, կրկին Ազարյանի անունով, սակայն ոչ թե Հայաստանում, այլ` Ամերիկայի Միացյալ Նահանգներում ու, փաստորեն, նույն գործը շարունակում է:
- Այո, այնտեղ նա շուրջ 400 սան ունի: Իհարկե, եթե համեմատելու լինենք, տարբերություններ շատ կան, հատկապես` ֆինանսական առումով, ինչն այժմ մեր դպրոցի համար բավականին լուրջ հարց է:

Միայն Էդվարդ Ազարյա՞նը շարունակեց Ձեր գործը, թե՞ Ազարյան ազգանունը մարմնամարզության բնագավառում էլի է հնչելու:
- Ունեմ չորս զավակ` երկու տղա, երկու աղջիկ, յոթ թոռ և չորս ծոռ: Ծոռներս աղջիկներ են, իսկ թոռներիցս հինգը` տղա: Նրանք բոլորն էլ ժամանակին զբաղվել են մարմնամարզությամբ, հետո` ընտրել նախընտրած սպորտաձևը և հաջողություններ են գրանցում: Տղա թոռներիցս երկուսը Ալբերտ են, մեկը` տղայիս որդին, Ալբերտ Ազարյան է: Ցավոք, մարմնամարզիկ չէ:
Երազանքներ ու չիրականացված ցանկություններ ունի՞ Ալբերտ Ազարյանը:
- Այո, դեռ ունեմ: Երազում եմ, որ իմ դպրոցի սաներից գոնե մեկը դառնա օլիմպիական չեմպիոն: Լավ սաներ ունեմ, իմ սաներից Արթուր Դավթյանը մասնակցեց օլիմպիական խաղերին, որն ինձ համար շատ կարևոր էր: Գիտե՞ք թե ինչ հպարտություն էր ինձ համար, որ նա ստացավ որակավորում և մասնակցեց խաղերին: Դա իմ գլխավոր ցանկություններից էր, ու հիմա էլ երազանք ունեմ, որ սաներիցս մեկը դառնա չեմպիոն: Ես քանի դեռ ապրում եմ, ողջ-առողջ եմ, հուսով եմ, որ այդ երազանքս իրականացած կտեսնեմ:
12.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


