Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

«VISION»-Ի Հետ` 21-րդ դար

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ) օգտագործում է զարգացած երկրների բնակչության 60-80%-ը: ԿԱՀ-երը համեմատաբար նոր են մուտք գործել ԱՊՀ երկրներ. այսպես, ՌԴ-ում դրանք օգտագործում է բնակչության 14-17%-ը, Հայաստանում այդ ցուցանիշը չի գերազանցում 2%-ը, ինչը նշանակում է, որ մենք գտնվում ենք ԿԱՀ-երի օգտագործման մշակույթի ձևավորման ուղու սկզբնական փուլում: 

 

Օրգանիզմի բնականոն գործունեության համար անհրաժեշտ են սննդանյութեր, որոնց մեծ մասն օրգանիզմը ստանում է սննդի միջոցով: Պետք է հաշվի առնել, սակայն, որ ժամանակակից մարդու սննդի օրաբաժինը թույլ չի տալիս լիովին ապահովել անհրաժեշտ վիտամինների ու միկրոտարրերի քանակը բացառապես թարմ մթերքից բաղկացած սննդակարգի միջոցով, քանի որ վերջին հարյուր տարվա ընթացքում դրանց քանակը սննդամթերքում նվազել է և չի համապատասխանում շուկայական ստանդարտներին: Աշխարհի բնակչության մեծ մասի մոտ առկա է վիտամինների, հանքային նյութերի, միկրոտարրերի անբավարարություն: Այլ կերպ ասած` անհնար է դառնում հավասարակշռված սննդակարգի պահպանումը:

 

Կենսաբանորեն ակտիվ հավելումները բնական, ակտիվ խտանյութեր են` նախատեսված սննդի տեսականին հատուկ ընտրված նյութերով հարստացնելու նպատակով` անմիջական օգտագործման կամ սննդամթերքի մեջ ներառելու համար: 

 

Նոր գիտությունը` նուտրիցիոլոգիան, որն առաջացել է թերապիայի և երկարակեցության մասին գիտության համակցումից, զբաղվում է սննդի բաղադրության և որակի ուսումնասիրությամբ: Նուտրիցիոլոգներն առաջարկում են սննդի օրաբաժնին ավելացնել այն բաղադրիչները, կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք օրգանիզմը չի կարող ապահովել: Բաղադրիչները պետք է բավարարեն օրգանիզմի օրական պահանջը և ունենան բնական ծագում: Հենց սա է սննդի կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) հայեցակարգը:

 

Շուրջ 10 տարի է, ինչ Հայաստանի շուկայում ներկայացվել է Vision International People Group ընկերության արտադրանքը: Ընկերության մարտավարական հիմնական գործընկերը եվրոպական խոշորագույն Arkopharma (Ֆրանսիա) ֆիտոկոնցեռնն է:

 

Ընկերությունը մշակել է սառցամանրացման նորագույն եզակի մեթոդ. հումքը մանրացվում է ցածր ջերմաստիճան ունեցող միջավայրում (-196oC), որը թույլ է տալիս պահպանել բույսերի բոլոր ակտիվ բաղադրիչների 97%-ը: Նշենք, որ ընկերությունն առաջինն է սկսել ամբողջովին բուսական բաղադրիչներից դեղապատիճների պատրաստումը:  

 

 

Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի  (ՌԲԳԱ) սննդի ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Վ.Ա. Թութելյան. «Ես կցանկանայի հատկապես նշել, որ Vision ընկերության ԿԱՀ-երը արժանի են ամենաբարձր գնահատականի, քանի որ արտադրվում են դեղագործական GMP բարձր չափանիշներին համապատասխան: Բոլոր ԿԱՀ-երն անցել են յոթնամյա փորձարկում: Շնորհակալ եմ Ձեզ գործունեության նկատմամբ հիմնավորված, լուրջ վերաբերմունքի համար: Vision-ը միակ ընկերությունն է, որը ՌԴ առողջապահության նախարարության, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի, ՌԲԳԱ սննդի ինստիտուտի հետ համատեղ մշակել և իրականացնում է ծրագիր Առողջապահության համաշխարհային կազմակերպության հովանու ներքո: Դուք առաջինն եք և ես այդ կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ»:

 

Բակուլևի անվան գիտական կենտրոնի տնօրեն, Ազգի առողջության լիգայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, ՌԲԳԱ ակադեմիկոս Լեո Անտոնի Բոկերիա.«Առողջության խնդիրը, որի լուծմանն է նվիրված Vision-ի գործունեությունը, այժմ կարևոր է ինչպես երբեք: Ազգի առողջության համառուսաստանյան լիգա կազմակերպությունը ստեղծվել է գիտության, սպորտի և մշակույթի հայտնի մարդկանց նախաձեռնությամբ: Ես ուրախ եմ Vision ընկերության հետ համագործակցության համար, մենք միասին մասնակցում ենք բնակչության կյանքի որակի հետազոտության նոր ծրագրին»:

 

Շատերին սիրելի դարձած Vision International People Group ընկերությունն իր արտադրանքի միջոցով հնարավորություն է տալիս իրականացնել ոչ միայն լուրջ հիվանդությունների կանխարգելում (հաճախ համադրելով նաև բուժման ավանդական մեթոդների հետ), այլև անընդհատ աշխատում է արդյունավետ և նպատակաուղղված ազդեցությամբ նորույթների ստեղծման ուղղությամբ:

  

Հեղինակ. Ալեքսանդր Սարկիսյան բ.գ.թ., մանկաբույժ,«ԱՐՄԵՆԻԱՎԻԺՆ»
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ