Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Երկու հոբելյաններ.ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան Աշոցքում
1997թ. ստեղծված ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիան (ՀՀ ԲԳԱ) համալրված է հանրապետության առաջատար բժիշկ գիտնականներով, որոնք ներկայացնում են բժշկագիտության բոլոր բնագավառները:
Անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ մեծ ու փոքր, այդ թվում նաև` արտագնա գիտաժողովների, կլոր սեղանների շուրջ քննարկումների բովանդակությունը իբրև կանոն, բխել է երկրի առողջապահության, բժշկագիտության, գործնական բժշկության առջև ծառացած առավել արդիական խնդիրներից: Արտագնա նստաշրջաններն ուղղված են եղել տեղի բուժաշխատողների գիտելիքների մակարդակը բարձրացնելուն, ձեռք բերված գիտական, մեթոդական, գործնական նվաճումներին ու նախատեսվող ծրագրերին նրանց ծանոթացնելուն: Դրանք միշտ էլ տեղերում հետաքրքրության ալիք են առաջացրել բուժաշխատողների շրջանում, քանզի պարտադիր կարգով ուղեկցվել են ժամանած մասնագետների բազմակողմանի խորհրդատվությունների, անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականացմամբ, հատկապես ախտաբանական բարդ վիճակներում հայտնված հիվանդների զննման, ախտորոշման ու բուժման հարցում ուղղորդող միջամտություններով: Անհրաժեշտության դեպքում դրանք ավարտվել են տեղում կատարվող համատեղ վիրահատություններով: Ահա թե ինչու ՀՀ ԲԳԱ բոլոր արտագնա նստաշրջանները, որոնք տասնյակ տարիներ առաջ առողջապահության նախարարության և նրա գիտաբժշկական խորհրդի որդեգրած աշխատանքային գործելակերպի մերօրյա արտացոլքն են, լայն ընդունելություն են գտնում թե´ մարզերի բուժաշխատողների, թե´ բնակչության շրջանում:
Իր գործունեության ընթացքում ՀՀ ԲԳԱ-ն նման այցելություններ է կազմակերպել աղետի գոտու (Գյումրի, Վանաձոր, Սպիտակ), ինչպես նաև սահմանամերձ (Արմավիր, Գորիս, Սիսիան, Արարատ) և այլ խոշոր բնակավայրերի առողջապահական կառույցներ, նաև` Լեռնային Ղարաբաղ:
![]() |
![]() |
![]() |
ՀՀ ԲԳԱ-ն մինչև ձմեռնամուտը կազմակերպած իր հերթական արտագնա (ստեղծման 15-ամյակին նվիրված) գիտական նստաշրջանն անցկացրեց Աշոցքում, ի նշանավորումն 1988թ. երկրաշարժից հետո Հռոմի պապի հրամանով,«Սուրբ Կամիլիո» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ, Աշոցքում կառուցված «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեության 20-ամյա հոբելյանի: Ահա թե ինչու նստաշրջանի ծրագիրը ՀՀ ԲԳԱ-ի 15-ամյա գործունեությունը բնութագրող հակիրճ զեկուցումից և գիտական զեկուցումներից բացի (Լ.Մկրտչյան, Ա.Ազնաուրյան, Է.Նազարեթյան, Վ.Տատինցյան), ներառել էր նաև «Տիրամայր Նարեկի» տնօրեն, գլխավոր բժիշկ Ս.Վարդանյանի զեկուցումը: Վերջինս նվիրված էր այդ հիվանդանոցի ձևավորման և զարգացման փուլերին, որոնց ընթացքում այն առաջատար կարևոր օղակ դարձավ ոչ միայն հանրապետության տարբեր բնակավայրերից, այլև Ջավախքից դիմող բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն իրականացնելու գործում:
Նստաշրջանի բացման խոսքում ՀՀ ԲԳԱ հիմնադիրներ, ակադեմիկոսներ` Լևոն Մկրտչյանը (նախագահ), Արտաշես Ազնաուրյանը, ինչպես նաև զեկուցողները նշեցին, որ ՀՀ ԲԳԱ առաջին այցից (2000թ.) հետո Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն իր կայուն տեղն է զբաղեցրել տարածաշրջանի առողջապահական կառույցների թվում` որպես առաջատար: Այն կարևոր դեր է խաղում նաև ջավախահայության առողջության պահպանման հարցում:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն գովելի փաստը, որ գլխավոր բժիշկ Սարգիս Վարդանյանի կազմակերպչական, մասնագիտական և անձնական առանձնահատկությունների շնորհիվ հիվանդանոցում աշխատանքային համերաշխ կոլեկտիվ է ստեղծվել:

«Տիրամայր Նարեկի» հիմնադրման անմիջական նախաձեռնող, այդ տարիներին ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանը նշեց 20 տարի առաջ թելադրված այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք հիմք հանդիսացան այս բազմապրոֆիլ առողջապահական կառույցի ստեղծման համար: Նա բարձր գնահատեց առողջապահական այս օղակի ստեղծման ռազմավարական կարևորությունը անցյալ, ներկա և գալիք ժամանակների համար:
Ինչպես իր զեկուցման մեջ նշեց միավորման գլխավոր բժիշկ Ս.Վարդանյանը, 92 մահճակալանոց հիվանդանոցը ներառում է պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա, ստոմատոլոգիական կաբինետներ և 21 գյուղական տեղամասային բուժակամանկաբարձական կետեր:
Հիվանդանոցի զարգացման առաջին փուլում 17 բժիշկներ մասնագիտացել ու վերապատրաստվել են Իտալիայում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում և Երևանում: Այդ տարիները հիվանդանոցին նաև ճանաչում բերեցին:
Եթե 1991թ. ստացիոնարում բուժվածների թիվը 500-ից, վիրահատվածների թիվը 200-ից չէր անցնում, իսկ մանկական մահացությունը կազմում էր 20%, ապա 2011թ. այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 2800, 1600, մանկական մահացությունը` 3%: Այս հիվանդանոցում կատարվում են մանկաբարձագինեկոլոգիական, լապարոսկոպիկ, քիթ-կոկորդ-ականջի, այդ թվում` քթի պլաստիկ վիրահատություններ:

Վերջին տարիներին մանկական բաժանմունքում բուժված երեխաների թիվը տատանվել է 250-300-ի սահմաններում: Դրանց զգալի մասը Ջավախքից են:
Հիվանդանոցի բուժաշխատողները մեծ հետաքրքրությամբ լսեցին ՀՀ ԲԳԱ անդամներ, պրոֆեսոր Է. Նազարեթյանի ներկայացրած «Պարբերական հիվանդության ախտորոշման փորձաքննական չափանիշները» և պրոֆեսոր Վ. Տատինցյանի`«Աշոցքի շրջանում գեոքիմիական առանձնահատկությունների հետ կապված ֆտորի պակասի հետևանքով դիմածնոտային համակարգի հիվանդությունների վտանգի մասին» զեկուցումները:
Ակնաբույժ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լ.Բարսեղյանը ակադեմիայի մյուս անդամների հետ շուրջ 3 տասնյակ հիվանդներ հետազոտեցին և պատասխանեցին բժիշկներին հետաքրքրող հարցերին:
ՀՀ ԲԳԱ պատվավոր դոկտոր, համաճարակաբան, պրոֆեսոր Մ.Մուրադյանն ուսումնասիրեց տեղում բակտերիոլոգիական հետազոտություններ իրականացնելու հնարավորությունները: Այս խնդիրը համատեղ կարգավորելուն ուղղված գործնական կոնկրետ քայլեր արվեցին:
Նստաշրջանի գործունեությունը ամփոփեց ՀՀ ԲԳԱ գիտնական քարտուղար, պրոֆեսոր Մ.Աղաջանովը: ՀՀ ԲԳԱ այս նստաշրջանը ամենաարդյունավետ գիտագործնական արտագնա միջոցառումներից էր, որի համար հիվանդանոցի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն հայտնեց ակադեմիայի ղեկավարությանն ու ժամանած մասնագետներին:
23.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


