Առողջապահություն 1.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Անվանի գիտնականի հիշատակին.Հանրապետության ախտաբանաանատոմիական գիտական դպրոցի հիմնադիր Արտաշես Հայկի Բեգլարյանը կլիներ 92 տարեկան
Վերջերս Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ում տեղի ունեցած ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, մեծանուն գիտնական, պրոֆեսոր Արտաշես Հայկի Բեգլարյանի կիսանդրու բացման արարողությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը, ՊԲՀ ղեկավարությունը, բարձրաստիճան հյուրեր, ուսանողներ, Ա.Բեգլարյանի հարազատները:
Կիսանդրու բացմանը ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ն.Խոստիկյանն ասաց, որ համալսարանի ռեկտորատի որոշմամբ իրենց ամբիոնն այսուհետև կոչվելու է անվանի գիտնական Ա.Բեգլարյանի անունով:
Ելույթ ունեցան նաև ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Ռ.Մելիք- Օհանջանյանը, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ն.Խոստիկյանը և այլք:
Ա.Բեգլարյանի գիտական ուղին սկսվել է 1948թ. Մոսկվայում, Սեչենովի անվան 1-ին բժշկական ինստիտուտում, որի ախտաբանական անատոմիայի ամբիոնը իսկական գիտական դարբնոց էր դարձել ապագա գիտնականների ձևավորման համար: Երկու տարի անց նույն ինստիտուտում պաշտպանեց թեկնածուական թեզ`«Շնչառական ուղիների փոփոխությունները թոքերի ոչ սպեցիֆիկ հիվանդությունների ժամանակ» թեմայով: Սուր ճառագայթային հիվանդություների ժամանակ կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգում փորձարարական պայմաններում կատարած աշխատանքը բարձր գնահատականի արժանացավ ակադեմիկոս Լևոն Օրբելու կողմից: Կարճ ժամանակ անց լույս տեսավ «Կոլագենային հիվանդությունների ախտածնության և ախտաբանական անատոմիա» ստվարածավալ աշխատանքը, որի հեղինակներն էին ակադեմիկոս Ա.Ստրուկովը և դոցենտ Ա.Բեգլարյանը: Այս ինքնատիպ գիտական հետազոտությունը դարձավ Ա.Բեգլարյանի դոկտորական թեզը, որն իր արդիականությունը չի կորցրել մինչ այսօր:
![]() |
![]() |
|
Ակադեմիկոս, պրոֆեսոր Լ.Մկրտչյան, պրոֆեսորներ Ա.Ազնաուրյան, Ն. Խոստիկյան, Ջ.Գևորգյան |
Պրոֆեսորներ` Ն.Խոստիկյան, Ջ.Գևորգյան, դոցենտներ Ա.Պապյան, Ս.Համբարձումյան, Ա.Խաչատրյան, ասիստենտներ Վ.Դաբաղյան, Փ.Խաչատրյան |
Վերադառնալով հայրենիք` Ա.Բեգլարյանն իր շուրջը համախմբեց մի խումբ շնորհալի երիտասարդների, որոնք դարձան այն գիտական կորիզը, որով սկսվեցին գիտահետազոտական լայնածավալ աշխատանքներ:
Այսօր Հայաստանի ախտաբանական անատոմիայի պատմությունը իրավամբ կարելի է բաժանել երկու շրջանի` մինչև Արտաշես Բեգլարյանը և նրանից հետո:
Տարիների քրտնաջան աշխատանքը և գիտական մեծ էրուդիցիան հնարավորություն ստեղծեցին առաջ քաշելու միանգամայն նոր տեսություն կոլագենային հիվանդությունների պատճառագիտության և նպատակային բուժման վերաբերյալ: Ախտաբանական անատոմիայի գրեթե բոլոր հիմնական բնագավառներում նա կատարեց արժեքավոր ուսումնասիրություններ, որոնք հրապարակվեցին որպես գիտական հոդվածներ կամ մենագրություններ: Ավելի քան 120 գիտական աշխատանքի հեղինակ է, նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 75 դոկտորական և թեկնածուական ատենախոսություն:
Մեծ են պրոֆեսոր Ա.Բեգլարյանի ծառայությունները հանրապետությունում ախտաբանաանատոմիական, ինչպես նաև դատական բժշկության, սրտաբանության, օրթոպեդիայի ու վնասվածքաբանության և մի շարք այլ լաբորատորիաների կազմավորման գործում: Փաստորեն Ա.Հ. Բեգլարյանը դարձավ հայկական ախտաբանաանատոմիական դպրոցի գիտական հիմնադիրը:
25.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

