Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Վերականգնողական բուժումը կոնք-ազդրային հոդի համապարփակ էնդոպրոթեզավորումից հետո
Այսօր էնդոպրոթեզավորման արդյունավետությունը կասկած չի հարուցում. արհեստական հոդերի արտադրության նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, վիրահատական մեթոդների կատարելագործումը, հատկապես կոնքազդրային հոդի ախտաբանության դեպքում թույլ են տալիս ընտրել բուժման օպտիմալ ռազմավարություն, վերացնել ցավային համախտանիշը, վերականգնել վերջույթի վրա հենվելու կարողությունը:
Հետվիրահատական վերականգնողական բուժումը կարևոր է, այն սկսվում է վիրահատությունից անմիջապես հետո և տևում մի քանի ամիս` պայմանավորված հիվանդի ընդհանուր առողջական վիճակով, հենաշարժական համակարգի հնարավորություններով:
Վերականգնողական բուժման հիմքում ընկած է վերջույթների վրա բեռնվածությունը հավասարաչափ բաշխելու, արհեստական հոդի վրա գերծանրաբեռնվածությունը բացառելու, ինչպես նաև ֆիզիկական վարժություններով, մերսումներով, ֆիզիկական մեթոդներով համալիր բուժման սկզբունքը: Պետք է հիշել, որ գերծանրաբեռնվածությունը կարող է արհեստական հոդի մաշվածության և անկայուն վիճակների պատճառ դառնալ: Համալիրը բաղկացած է 3 փուլից. վաղ` 10 օր, մոտակա` 3 ամիս և ուշ` 3-րդ ամսվանից սկսվող հետվիրահատական շրջաններ: Բուժման առաջին երեք ամիսներին հիվանդը դեռևս պետք է հարմարվի արհեստական հոդին: Բուժման նպատակը վնասված մկանային խմբերը վերականգնելը, ամրացնելն ու դրանց դիմացկունությունը մեծացնելն է, շարժողական ակտիվության ռեժիմը աստիճանաբար ընդլայնելը, ամենօրյա ֆիզիկական բեռնվածությունն աստիճանաբար ավելացնելուն վարժեցնելը: Բուժական ֆիզկուլտուրան ուղեկցվում է մերսմամբ, դեղորայքային և ֆիզիկական մեթոդներով բուժման հետ:

Վարժությունների ծրագիրը կազմում է բուժական ֆիզկուլտուրայի մեթոդիստը: Առաջին իսկ օրվանից սկսում են պասիվ մարմնամարզություն կատարել. հիվանդ ոտքը հոդերում հաջորդաբար ծալում են և տարածում, որը բուժաշխատողի հանձնարարականով կարող է կատարել նաև հիվանդը: Շարժումների վերականգնմանը նպաստում են նաև այնպիսի վարժությունները, որոնք կատարելիս հիվանդը պետք է ջանա միաժամանակ շարժել առողջ և հիվանդ վերջույթները: Շարժումները վերականգնելիս հարկավոր է մեծացնել դրանց ծավալը` օրեցօր ավելացնելով այն 1-2 սմ-ով: Մկանների ուժի ավելացմանը զուգընթաց կարելի է ներառել նաև չափավոր բեռնվածությամբ վարժություններ: Գերծանրաբեռնվածությունը կարող է վտանգավոր լինել: Թույլ վերջույթներում շարժումները թեթևացնելու համար օգտագործում են օրթոպեդիական սարքեր: Մկաններն ամրապնդելու նպատակով կատարում են հիվանդների գոտկատեղի և ոտքերի մերսում:
Քայլքի տևողությունը աստիճանաբար երկարացվում է: Ոտքը դնելով առաջ կամ կողք, փորձելով ծալել ծնկահոդը, երբ ծանրաբեռնվածությունն այդ ոտքի վրա է և ուղղել ոտքը` հատակին հենվելիս:
Օգտակար է ձեռնափայտի (ձեռնափայտը առողջ ոտքի կողմում) օգնությամբ քայլելը օրվա ընթացքում մի քանի անգամ, 30 վայրկյանից ոչ ավելի, աստիճանաբար երկարացնելով տարածությունը և քայլքի արագությունը: Կարևոր է ձեռնափայտը ընտրել հասակին համապատասխան` հենվելու դեպքում արմունկը թեթևակի ծալված, իսկ նախաբազուկը` ոչ բարձր:

Թույլ է տրվում բարձրանալ աստիճանավանդակի մեկ թռիչքից ոչ ավելի: Կարելի է նստել 40 րոպեից ոչ ավելի` կոշտ նստատեղի վրա բարձ դնելով, քանի որ կոնք-ազդրային հոդերը պետք է ծնկահոդերից բարձր գտնվեն, իսկ ոտնաթաթերի միջև եղած հեռավորությունը` լինի 15-20 սմ: Խորհուրդ չի տրվում նստել ցածր աթոռի վրա, հետ թիկնել, ոտքերը խաչաձևել:
Ցանկալի է հանգստանալ մեջքի վրա պառկած վիճակում: Կարելի է նաև պառկել կողքի վրա, սակայն այս դեպքում պետք է անպայման ազդրերի միջև բարձ դնել: Մահճակալը չպետք է լինի շատ փափուկ և ցածր. այն պետք է գտնվի կանգնած վիճակում հիվանդի ծնկահոդից բարձր դիրքում:
Անհրաժեշտ է հագնվել աթոռին նստած դիրքում, իրանը թեքելուց խուսափելու համար գուլպաները, կոշիկները հագնել որևէ մեկի օգնությամբ, քանի որ նոր հոդը չպետք է 90 աստիճանից ավելի ծալվի:
Հատակից կամ հեռու գտնվող իրերը վերցնելու համար օգնություն խնդրեք: Խուսափեք ծանր իրեր բարձրացնելուց: Կանգնած վիճակում իրանը մի թեքեք, այլ շրջվեք ամբողջ մարմնով:
Լոգասենյակում զգուշացեք ընկնելուց, իսկ զուգարանում մի նստեք ցածր կոնքաթասի վրա, օգտվեք փչովի օղակից կամ այդ նպատակի համար պատրաստված հատուկ սարքից:

Հոդի շարժունակությունը վերականգնելու և առանց հենակների քայլելու նպատակով անհրաժեշտ է շարունակել բուժական հատուկ մարմնամարզական վարժությունները կատարել:
Ելման դիրքը` մեջքի վրա պառկած
- ծնկները հերթով ծալեք առանց ոտնաթաթերը հատակից (մահճակալից) կտրելու,
- ոտքերը սահեցնելով հերթով տարեք դեպի աջ և ձախ, առանց հատակից (մահճակալից) կտրելու,
- հեծանվորդի շարժումներ կատարեք,
- ծնկները ծալեք, հերթով ուղղեք սկզբում մեկ, հետո մյուս ոտքը:
Եթե հոդը ծալվում է 90 աստիճանով, ապա կարելի է կատարել հետևյալ վարժությունները:
Ելման դիրքը` մեջքի վրա պառկած
- ծալած ոտքերը ձեռքերով սեղմեք որովայնին:
Ելման դիրքը` պառկեք կողքի, չվիրահատված կոնքի կողմով, ազդրերի արանքում բարձ դրած
- ուղղած ոտքը բարձրացրեք, ազդրը տարեք կողմ,
- ուղղված ոտքը տարեք հետ, ազդրն ուղղեք:
![]() |
![]() |
Ելման դիրքը` փորի վրա պառկած
- ոտքերը ծալեք,
- ծնկներն ուղղեք, հենվելով ոտքի մատների վրա, այնպես որ հետույքի մկանները ձգվեն,
- ուղղած ոտքը հետ տարեք:
Ելման դիրքը` կանգնեք առողջ ոտքի վրա` ձեռքերով հենվելով աթոռի թիկնակին
- ուղղած ոտքը բարձրացրեք և տարեք կողմ, ելման դիրք,
- ուղղած ոտքը տարեք կողմ, ելման դիրք,
- ուղղած ոտքը տարեք հետ, ելման դիրք:

Վարժությունները կատարեք դանդաղ, 5-8 անգամ, 20 րոպեի ընթացքում:
Ցավ զգալու դեպքում դադարեցրեք վարժություն կատարելը:
Հետվիրահատական ուշ շրջանում` վիրահատությունից 3 ամիս հետո, ռենտգենյան հետազոտության պատասխանի հիման վրա բժիշկ-վնասվածքաբանը կորոշի հետագա վարժությունների բեռնվածությունն ավելացնելու անհրաժեշտության մասին:
Պետք է խուսափել ծանրություններ բարձրացնելուց: Վարժությունների հիմնական մասը կրկին կատարվում է պառկած դիրքում, ավելացնելով դրանց քանակը: Կանգնած վիճակում վարժություններ կատարելիս արդեն կարելի է կիսակքանստել, սկզբում ձեռքերով հենվելով աթոռի բազրիքին, այնուհետև ձեռքերը գոտկատեղին:

Վիրահատությունից 3-4 ամիս անց կարելի է վարժությունները կատարել` մարմնի ծանրությունը տեղափոխելով վիրահատված ոտքի վրա: Վիրահատված ոտքի վրա կանգնելու փորձ կատարելիս սկզբում պետք է հենվել երկու ձեռքերի, այնուհետև մեկի վրա, վերջում` առանց ձեռքերի օգնության:
Խորհուրդ է տրվում հետագայում զբաղվել լողով, հեծանիվ վարել:
Խորհուրդ չի տրվում զբաղվել թեթև ատլետիկայով, ոտքը կտրուկ թեքել դեպի ներս, թափքային և կտրուկ շարժումներ կատարել, շրջվել` հենվելով վիրահատված ոտքի վրա: Ցանկալի չէ առաջ թեքվել, երբ վիրահատված ոտքը ուղղված դիրքում է:
Արդյունքի հասնելու համար կարևորը խորհուրդներին հետևելն է և առողջ լինելու ցանկությունը:
09.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
22.01.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

