Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահություն 4.2012

Ամուսնական դավաճանություն

Ամուսնական դավաճանություն

Դավաճանությունը գուցե ներում են, բայց չեն մոռանում

Հաճախ սիրային արկածներ որոնողները խոստովանում են, որ մինչ «ձախ գնալը» պարբերաբար մտածում էին իրենց կյանքի արմատական փոփոխությունների մասին, և միայն հանդիպումն է դառնում այդ գաղափարի իրականացման վճռորոշ ազդակը: Ցավոք, շատերի համար սեռական կյանքը ժամանակի ընթացքում դառնում է սովորական, և անկողնային բոլոր ՙգործողությունները՚ կատարվում են մեխանիկորեն` առանց հուզական երանգների: Իսկ սիրային գգվանքները նոր զուգընկերոջ հետ, որին ցանկանում են ներկայանալ հնարավորինս սեքսուալ և գրավիչ, միշտ թողնում են անմոռանալի ջերմ հուշեր: Այդ հանգամանքը կարծես թե հաղորդում է նոր ուժեր` կյանքի ընթացքն ու բովանդակությունը փոխելու համար:

 

Արդյո՞ ք ամուսինները նույն մոտեցումն ունեն դավաճանության հանդեպ 

 

Ամուսնացած շատ տղամարդիկ ուրիշ կնոջ հետ ունեցած սեռական հարաբերությունները չեն համարում դավաճանություն, կարծելով, որ դա շատ բնական է և տղամարդը դրա իրավունքն ունի, իսկ կինը պետք է դրան ըմբռնումով մոտենա: Նրանցից հաճախ կարելի է լսել այն կարծիքը, թե ֆիզիկական կապը այլ կնոջ հետ դեռ դավաճանություն չէ, եթե իրականում սիրում ես կնոջդ, և կարևորը հոգեպես չդավաճանելն է: Այսինքն, եթե «պառկում ես» ուրիշ կնոջ հետ, ապա սխալ կլինի ասել, որ դու դավաճանում ես կնոջդ: Այս տեսակետն առավել տարածված է հայ տղամարդկանց շրջանում, որից էլ բխում է շատ կանանց համապատասխան վերաբերմունքը, այն է` բնական համարել, հաշտվել ու «թեթև տանել» սեփական ամուսնու «մանր զանցանքները», որոնք նա հաճախ գործում է, քանի որ դա հատկանշական է տղամարդկանց:

 

Մեր էթնամշակութային միջավայրում ամուսնական, հատկապես կնոջ, դավաճանությունն անընդունելի է: Ընտանեկան արժեքները մեզանում այնպիսի կենտրոնական նշանակություն ունեն, որ կնոջ դավաճանությունը դիտվում է որպես ընտանիքի հիմքերը կործանող գործոն:

 

Մարդիկ, սովորաբար, ամուսնությունից որոշակի ակնկալիքներ ու սպասելիքներ ունեն և երբ դրանք չեն արդարանում, ամուսինները հիասթափվում են, ավելի հաճելի հանդիպումներ ու շփումներ որոնելով ընտանիքից դուրս:

 

Ամուսնական դավաճանության կարևոր պատճառներից են նաև սոցիալական անբարենպաստ պայմանները, ամուսինների աններդաշնակությունը (երբ սպասելիքներն ու երազանքները չեն համընկնում) և ոչ միայն դրանք...

 

Երբեմն որոշ կանայք իմանալով, որ ամուսիններն իրենց դավաճանում են, համակերպվում են այդ մտքի հետ, իսկ ոմանք շատ ծանր են տանում նման իրողությունը: Իհարկե, անվերջ կարելի է քննադատել ամուսնուն, բայց միգուցե խնդիրը ոչ միայն տղամարդու մեջ է, այլև կնոջ, որը շատ է նախատում, պահանջում ավելին, քան կարող է տալ ամուսինը, գուցե ինքը կոնֆլիկտային անձնավորություն է կամ շատ է կաշկանդված անկողնում և չի սիրում սեռական բնույթի ՙփորձարկումներ՚, կամ անառողջ խանդի տեսարաններով զուգընկերոջ կյանքը դժողքի է վերածում: 

 

Դավաճանությունները երբեմն կենսաբանական հիմք ունեն, օրինակ` որոշ տղամարդիկ էությամբ բազմասեր են (պոլիգամ), իսկ կանայք` միասեր (մոնոգամ) կամ հակառակը: Այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում են շտկել թե´ հասարակությունը, թե´ կրոնը: 

 

Տղամարդկանց սեռական կապերը հաճախ լինում են կարճաժամկետ, նրանք աշխատում են չխորացնել իրենց հարաբերությունները մինչև երկրորդ ամուսնության մակարդակի և ավելի շատ հակված են ստանալու սեռական այն զգացողությունները, որոնք չեն ստանում իրենց կնոջից: 

 

Կանայք հակված են ավելի երկարաժամկետ կապերի, ավելի շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, գերադասում են ռոմանտիզմն այդ հարաբերություններում, և հաճախ պատրաստ են ավելի խորն ու արմատական քայլերի, հիմնականում ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկերոջ: 

 

Տղամարդկանց զգալի մասն ընդունում է, որ հարաբերություններն այլ կանանց հետ չի խանգարի իրենց ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում կարծում են, որ իրենց ամուսնական կյանքն արդեն կրում է ձևական բնույթ: 

 

Անձի ամուսնական դավաճանության հոգեբանական և սեռական հիմնական պատճառները

 

  • Իրեն համարում է կատարյալ մարդ և գտնում, որ արժանի է ավելի լավ կյանքի ու անընդհատ փնտրտուքների մեջ է:
  • Ամուսնական ու սեռական կյանքում իրեն հիասթափված և չբավարարված է համարում:
  • Ինքնահաստատվելու նպատակով, անընդհատ նոր կապեր հաստատելու միջոցով հոգեբանական որոշակի բարդույթներ է ունենում:
  • Ընտանեկան կյանքի դժվարություններից խուսափում և ազատ կյանքի է ձգտում:
  • Երբեմն կինը դավաճանում է ամուսնուն պատժելու նպատակով, որին կասկածում է դավաճանության մեջ:
  • Կայացած տղամարդկանց մի զանգված իր կենսակերպի մի մասը համարում է դավաճանությունը` ընկերական շրջապատում գլուխ գովելու և ինքնահաստատվելու համար:
  • Դավաճանությունը կարող է դրդել թաքնված մարմնավաճառության, այսինքն` երբ այդ կապի մեջ հիմնական գործոնը նյութականն է:
  • Ոմանց` ՙդավաճանության մարզիկների՚ հետաքրքրությունները ոչ թե սեռական հարաբերությունն է, այլ զուգընկերների քանակը և ունեն գրառումներ նույնիսկ անունների, տարեթվերի վերաբերյալ:
  • Յուրովի սիրում են երկու և ավելի անձի և դա չեն համարում դավաճանություն:
  • Երբեմն ունեն թաքնված ցանկություն` իրականացնելու որոշակի սեռական ՙգործողություններ՚ զուգընկերոջ հետ, բայց գտնում են, որ դա հարիր չէ ընտանեկան կյանքում և փնտրում են սեռական այլ կապեր:
  • Ենթագիտակցաբար փնտրում են իրենցից տարիքով բավական մեծ անձանց, դրանով լրացնելով չհաջողված սերն ու ուշադրությունը, որից զրկված են եղել մանուկ հասակում` փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և° ծնողի, և° սեռական զուգընկերոջ:
  • Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո թաքնված են լինում հոգեկան շեղումները:
  • Սեռական հարաբերությունները մարմնավաճառի հետ դավաճանություն չեն համարում, արդարանալով, որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմնական հաճույք է:

 

Իհարկե, դավաճանության դաշտում տղամարդիկ և կանայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որովհետև հասարակությունում կան երկակի չափորոշիչներ: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճանությունը «ողջունվում է», իսկ կնոջը` պարտադիր պարսավանքի ենթարկվում: 

 

Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ դավաճանության համար, քանի որ ավելի ազատ են ընտանեկան հոգսերից, երեխաների դաստիարակության գործից և այլն:

 

Դավաճանած կանայք ավելի շատ են հիասթափություն ապրում, քան տղամարդիկ, և տղամարդիկ ավելի խանդոտ են և ցավալի են ընդունում կնոջ դավաճանությունը, որը կարող է դառը հետևանքներ ունենալ:

 

Տղամարդկանց դավաճանության հոգեբանական պատճառները

 

Ինքնահաստատման պահանջը

 

Ընտանեկան գործերի, երեխայի դասերի ու հոգնածության պատճառով կանայք երբեմն մոռանում են ամուսնուն հաճոյանալ, շոյող խոսքեր շռայլել, որն էլ տղամարդու համար «ուրիշի» հետ դավաճանելու առիթ կարող է դառնալ: Եվ եթե այդ «ուրիշը» հավատացնի տղամարդուն, որ նա առնական է ու սեռական բոլոր հավանական ու անհավանական ունակություններով է օժտված, ապա չի բացառվում, որ տղամարդն այդ «գթության քրոջ» մոտ էլ խարիսխ գցի: Պատահական չէ, որ հոգեվերլուծաբանները տղամարդկանց այդ ինքնահաստատման պահանջմունքն անվանում են «նարցիսյան վերք»:

 

Բուռն անցյալն ու փոփոխությունների ձգտումը

 

Սիրային հարուստ անցյալ ունեցող տղամարդը, որպես կանոն, հակված է դավաճանության: Եթե տղամարդը սիրում է փոփոխություններ հագուստի, արտաքինի կամ, ասենք, կահույքի դասավորության հարցում, ապա անկողնում էլ կշարունակի ինչ-որ նոր բան փնտրել: 

 

Գինովցած վիճակը

 

Այդ վիճակում (եթե, իհարկե, տղամարդը թունդ հարբած չէ) սեռական ցանկությունը մեծանում է: 

 

Ամուսնուն չափազանց ճնշելը

 

Եթե տղամարդը բողոքում է, որ հոգնել է կնոջ քննադատության տարափից, ապա դա վտանգավոր ազդանշան է: Մեծ է հավանականությունը, որ զուգընկերը դավաճանությամբ վրեժ կլուծի նման ճնշման համար: Ընտանիքում կրած նվաստացման փոխհատուցումը տղամարդիկ փնտրում են կողմնակի կապերի մեջ, իսկ սիրուհու հետ կնոջից վրեժ լուծելով` մտածում են, որ վերջապես ընտանիքում վերականգնվել է արդարությունն ու հավասարակշռությունը: Եվ դա, ավաղ, կարող է սովորություն դառնալ: Վիճելով կնոջ հետ, նա անմիջապես կսլանա սիրուհու մոտ` ամոքելու վերքերը: Այնպես որ, քանի դեռ ուշ չէ, պետք է թուլացնել օղակը, ավելի ներողամիտ, փաղաքուշ, մեղմ ու գթառատ լինել:

 

Ամուսնուն շահախնդրորեն հարաբերվելը

 

Եթե տղամարդը զգում է, որ դուրս է մղվել կնոջ ներաշխարհից, և նրա նկատմամբ վերաբերմունքը զուտ սպառողական բնույթի է (որպես պաշտպանի, հայթայթողի և այլն), ապա ՙիսկական սեր՚ թաքուն կփնտրի ուրիշ կնոջ մեջ: Կնոջը խորհուրդ է տրվում մշակել այնպիսի վարքագիծ, որի միջոցով հնարավոր կլինի ինչ-որ բան խնդրել ամուսնուց, բայց ոչ երբեք անկողնում, որտեղ կարևոր է լիովին թուլանալ, նույնիսկ խոստովանել սեփական թուլություններն ու ցանկությունները: Դա ավելի շատ կմոտեցնի զույգին` ամրապնդելով նրանց թե´ հոգեկան, թե´ սեռական կապը:

  

Հեղինակ. Վրեժ Շահրամանյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սիրելի ընթերցող
Սիրելի ընթերցող

Ավարտին է մոտենում 2012 թվականը: Մեր հանդեսի միջոցով ձեզ հետ սկսված երկխոսությունն իր տրամաբանական շարունակությունը կունենա նաև 2013-ին...

Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները
Օրակարգում` մարզային առողջապահության խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանի մոտ վերջերս մարզային առողջապահության ոլորտի պատասխանատուների հետ կայացած հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների ու բացթողումների ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը...

Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում

ՀՀ ԱՆ կոլեգիայի հերթական նիստում, որին մասնակցում էին նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետը...

Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները
Նախարարը կարևորում է մարզային առողջապահության զարգացման հիմնախնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով եղավ Լոռու մարզում: Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա այցելեց Ալավերդու բժշկական կենտրոն...

Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում
Օտարերկրյա քաղաքացիների` բժշկական օգնություն եվ սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանի Հանրապետությունում

Մարդու առողջությունն ամենակարևոր արժեքներից է, որը պաhպանելու, ինչպես նաև վերականգնելու նպատակով հաճախ հարկ է լինում դիմել համապատասխան մասնագետի օգնությանը...

Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...
Առաջնայինը հիվանդությունների կանխարգելումն է...

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության և Երևան քաղաքի գլխավոր քիթ-կոկորդ-ականջաբան,պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի հետ...

Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը
Կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման վերահսկման կարեվորությունը

Ըստ վիճակագրական տվյալների, զարգացած երկրների բնակչության 70%-ը պարբերաբար օգտագործում է կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ): Դա, ըստ էության, XX դարի վերջերում առողջապահության բնագավառում նոր ուղղության` ՙկյանքի որակ՚ հայեցակարգի արտացոլումն է...

Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել
Ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հոկտեմբերն աշխարհով մեկ հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս, որի ընթացքում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ:«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի բացման օրվանից Հայաստանն արդեն 15 տարի է, ինչ միացել է այդ կարևոր գործընթացին...

Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում
Ներհիվանդանոցային վարակների կանխարգելման գիտագործնական կենտրոն`ՀՀ առողջապահական համակարգում

Որակի հսկումը բնութագրվում է որպես առողջապահական համակարգի աչքեր և ականջներ, առանց որոնց մենք չէինք կարողանա իմանալ, թե որտեղ ենք և ուր ենք գնում:

Ա. Տոնապետյան...

Վերին շնչուղիների բորբոքային հիվանդությունների արդյունավետ ու անվտանգ բուժումը կլարիտրոմիցինով

Վերին շնչուղիների, մասնավորապես քիթ-կոկորդ-ականջի վարակական ախտաբանություններից ամենահաճախ հանդիպում են քթի և հարակից խոռոչների (ռինոսինուսիտներ` ՌՍ), միջին ականջի (միջին օտիտներ), ըմպանի և քմային նշիկների (ֆարինգիտներ և տոնզիլիտներ), թարախաբորբոքային հիվանդությունները...

Ակնթարթ, որը տարիներ արժե...
Ակնթարթ, որը տարիներ արժե...

Հարցազրույց ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի, ինչպես նաև լոնդոնյան օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հետ...

Դաշտանային պարբերաշրջան

Դաշտանը սեռականորեն հասուն կնոջ արգանդից պարբերաբար՝ 26-28 օրը մեկ, միջին հաշվով 3-4 օր տևող արյունային արտադրությունն է, որը հատուկ է միայն մարդուն և մարդանման կապիկներին...

Ինչպես ընտրել ատամի պրոթեզը

Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն...

Ինչու են ներաճում եղունգները
Ինչու են ներաճում եղունգները

Ներաճած եղունգ կամ եղունգի ներաճում հիվանդությունն ըստ էության արտահայտվում է հարևան փափուկ հյուսվածքի մեջ եղունգաթերթիկի եզրային-ծայրային հատվածի ներաճով, որի հետևանքով զարգանում են մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ ախտանիշներ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ